Saturday, 20 04 2024
00:58
Հայաստանի հավաքականն ընկերական խաղում զիջեց Չեխիային
00:54
Վրաստանի ֆուտբոլի ազգային թիմը Եվրոպայի առաջնության ուղեգիր նվաճեց
22:12
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը Երևանում զիջեց Կոսովոյին
14:53
2 ոսկե, 1 արծաթե, 1 բրոնզե մեդալներ. աշխարհի գավաթի արդյունքները
15:46
Ավելին կարող էի, կուղղեմ սխալներս. Եվրոպայի կրկնակի չեմպիոն Գոռ Սահակյան
15:44
Ուժերս հավաքեցի, կռիվ տվեցի ու առաջին տեղը գրավեցի. Ալեքսանդրա Գրիգորյան
15:42
Արեցի՝ ինչ կարող էի ու հաղթեցի. Եվրոպայի չեմպիոն Վարազդատ Լալայան
15:41
Չեմպիոնության ճանապարհը հեշտ չէր. Հակոբ Մկրտչյան
15:40
Մեդալի գույնը կապ չունի. կարողացա խոստումս պահել, բարձրացնել մեր դրոշը, Հռիփսիմե Խուրշուդյան
21:10
Զուռնա-դհոլով ու դափնիներով դիմավորեցին չեմպիոններին
16:11
Չեմպիոնության համար էի գնացել, հավատում էի, որ կհասնեմ. Արման Անդրեասյան
16:10
Նախ՝ ադրբեջանցի, հետո էլ՝ թուրք մրցակիցներին հաղթեց 10-0 հաշվով ու դարձավ Եվրոպայի քառակի չեմպիոն
Ինչպես գործարքի գնալ ռուսների հետ․ Մանրամասներ Սևիկյանի տրանսֆերից
300․000 եվրո` Ռուսաստանից գնալու համար․ Հայ ֆուտբոլիստի որոշման արժեքը․․․
Մխիթարյանի պատմական ցուցանիշը․ Հայ ֆուտբոլիստը` լավագույն հնգյակում
12:45
Հայաստանի ռեկորդն առանց աշխարհի չեմպիոնի
Լավագույն տղերքը վերադառնում են․ Ֆուտբոլը փրկելու առաջին քայլը․․․
Ռուսաստանի լավագույններն առանց ռուսների․ Ո՞վ կհաջորդի Զախարյանին
«Փյունիկի» պատասխանը ՀՖՖ-ին․ Արթուր Սողոմոնյանը կփոխի՞ որոշումը
Սպերցյանը՝ «Յուվենտուսի» դիտակետում․ Ե՞րբ կկայանա գործարքը
Տարվա գործարքը․ Նոր պայմաններ Հայաստանի լավագույն ֆուտբոլիստի համար
Հաղթել ենթախմբում․ Ինչ է սպասվում Հայաստանի հավաքականին 2024 թվականին
Հայաստան-Ալբանիա․ 2024 թ․ առաջին մեծ իրադարձությունը հայկական սպորտում
2023 թվականի Հայաստանի 10 ամենթանկ ֆուտբոլիստները
12:40
Պատական հաջողություն Երևանում․ 2023 թվականի ոսկե փայլատակումը հայկական սպորտում
12:40
+128 մեդալ․ Հայաստանի նոր ռեկորդը սպորտում
Ինչ է արել Պետրակովը Հայաստանի հավաքականի համար․ Թվեր և փաստեր
Ալեքսանդր Պետրակովը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն մարզիչ
Հենրիխ Մխիթարյանը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն ֆուտբոլիստ
ՀՖՖ-ի որոշումը Պետրակովի վերաբերյալ․ Գալիք տարվա մեր նպատակը․․․

ՀՀ կառավարությունը կաջակցի ՀՖՖ ծրագրերին․ Նիկոլ Փաշինյանն ընդունել է ՀՖՖ ղեկավարությանը

ՀՀ Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Արմեն Մելիքբեկյանին և ՀՖՖ փոխնախագահ Արմեն Նիկողոսյանին:

Նիկոլ Փաշինյանը նշել է, որ ֆուտբոլն այն ոլորտներից է, որտեղ մեր հանրությունը տեսնում է իրական և էական փոփոխություններ: «Պետք է ընդգծեմ, որ կառավարությունը ողջունում է այդ փոփոխությունները, քանի որ դրանք բերում են շատ կարևոր արդյունքներ: Կարևոր եմ համարում նաև ընդգծել, որ ֆուտբոլի ազգային հավաքականը մեր երկրի համար չափազանց ծանր և դժվար ժամանակաշրջանում իր հաղթանակներով, ըստ էության, դարձավ երկրի և ժողովրդի դրական զգացողությունների վերադարձի առաջամարտիկը:

Իհարկե, այդ գործառույթի դերը դժվար է գերագնահատել, մյուս կողմից չեմ ուզում, որ մենք մեր ֆուտբոլի հավաքականի ուսերին դնենք շատ ծանր բեռ և հետագա մրցապայքարի ժամանակ նրան կաշկանդենք: Բայց նաև կարևոր եմ համարում, որ Հայաստանի՝ մինչև 2050 թվականի վերափոխման ռազմավարության մեջ մենք ընդգծել ենք՝ ակնկալում ենք, որ Հայաստանի Հանրապետության ֆուտբոլի ազգային հավաքականը շատ կոնկրետ արդյունքներ արձանագրի: Մեր ակնկալիքն է, որ մինչև այդ ժամանակաշրջանը հավաքականը ոչ միայն դուրս կգա Եվրոպայի կամ Աշխարհի առաջնության եզրափակիչ փուլ, այլև կկարողանա դառնալ մրցանակակիր:

Իհարկե, հասկանալի է, որ սա բավականին բարդ և երկար ճանապարհ է, բայց ամեն դեպքում ֆուտբոլային տնտեսության և ենթակառուցվածքների զարգացումը կարևոր է ոչ միայն զուտ մարզական, այլև երկրի սոցիալ-տնտեսական կյանքը կազմակերպելու առումով: Այնպես որ, կարող եք համարել, որ այդ ծրագրերում ունեք կառավարության աջակցությունը և բնականաբար մեր ուժերի ներածին չափով կաջակցենք, որպեսզի այն պրոցեսները, որ սկսվել են մեր ֆուտբոլային կյանքում՝ շարունակվեն և ունենան կոնկրետ հանգուցալուծում»:

Արմեն Մելիքբեկյանը շնորհակալություն է հայտնել Նիկոլ Փաշինյանին հնչեցրած գնահատականների համար. «Իրականում մենք պատերազմյան և հետպատերազմյան ամենածանր պահերին զգացել ենք կառավարության, տարբեր մարմինների աջակցությունը, որովհետև առանց այդ աջակցության նման բարդ իրավիճակում նույնիսկ հնարավոր չէր լինի կազմակերպել այն հանդիպումները, որոնք մենք պարտավորված էինք անցկացնել միջազգային ասպարեզում:

Մեզ համար շատ կարևոր է, որ իրոք ծանր պահերին ֆուտբոլը որպես սոցիալական ֆենոմեն կարողացել է որոշակի աջակցություն բերել Հայաստանին: Այժմ ավելի կայուն փուլում մենք ունենք մեր նպատակները: Ասեմ, որ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի ռազմավարությունը գրված է մինչև 2025 թվականը և պատրաստվում ենք մինչև այդ ժամանակահատվածը՝ 2022-ին կամ 2024-ին, նվազագույն խնդիրը կատարել՝ դուրս գալ Աշխարհի կամ Եվրոպայի առաջնության եզրափակիչ փուլ: Դա արտացոլված է մեր ռազմավարության մեջ:

Իհարկե, այս ամենը հնարավոր չէ անել միմիայն ֆուտբոլի ֆեդերացայի ուժերով և մենք շնորհակալ ենք աջակցության ու ապագա աջակցության համար, որը, վստահ եմ, կլինի և մենք կփորձենք կատարել մեր առջև դրված խնդիրը, որովհետև այս պահի դրությամբ Հայաստանի ազգային հավաքականն աննախադեպ արդյունքի է հասել հայկական ֆուտբոլի պատմության մեջ:

Հաջորդ տարի նշելու ենք ՀՖՖ-ի հիմնադրման 30-ամյակը: Մեկնարկային երեք խաղերում ազգային հավաքականը երեք հաղթանակ ունի, և, իհարկե, մեզ դեռ շատ դժվար խաղեր են սպասվում աշնանը, բայց ամեն դեպքում և՛ ֆուտբոլիստները, և՛ մարզչական կազմն ու ՀՖՖ վարչական հատվածի ներկայացուցիչները հասկանում են երկրի համար այս հաղթանակների կարևորությունը»:

Նիկոլ Փաշինյանը և ՀՖՖ ղեկավարները քննարկել են Հայաստանում ֆուտբոլի զարգացմանն ուղղված ծրագրերը, որոնք միտված են հանրապետությունում ֆուտբոլային ենթակառուցվածքների բարելավմանը, մանկապատանեկան ֆուտբոլին, ազգային ու երիտասարդական հավաքականների առաջընթացի ապահովմանը, ինչպես նաև ակումբային ֆուտբոլի զարգացմանը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում