Աֆղանական «Թալիբան» արմատական շարժումը կտրուկ դեմ է արտահայտվել Աֆղանստանում Թուրքիայի ռազմական ներկայությանը:
«Թուրք կառավարիչների հայտարարությունը շարունակել իրենց ագրեսիան մեր երկրի դեմ Միացյալ Նահանգների խնդրանքով և որոշմամբ՝ մեր մեջ ատելություն և թշնամանք է առաջացնում և վնասում է երկկողմ հարաբերություններին»,- ասված է շարժման տարածված հայտարարության մեջ:
Թալիբների առաջնորդները նշում են, որ «Աֆղանստանում օտարերկրյա ուժերի ներկայությունը, անկախ երկրի անվանումից, ագրեսիա է»:
Նրանք հիշեցնում են, որ Աֆղանստանից բոլոր օտարերկրյա զորքերը դուրս բերելու որոշումը «կայացվել է ՄԱԿ-ի կողմից վավերացված և աշխարհի կողմից ճանաչված Դոհայի համաձայնագրի հիման վրա»:
Թալիբների ղեկավարության կարծիքով՝ «Թուրքիայի իշխանությունների որոշումը անլուրջ քայլ է և հակասում է մեր ազգի ինքնիշխանությանը, տարածաշրջանային անվտանգությանը և ազգային շահերին»: