Saturday, 20 04 2024
13:50
Ռուսաստանը հարվածներ է հասցրել Զապորոժիեի արդյունաբերական ենթակառուցվածքին
Անկասկած կարող ենք հավակնել շատ ավելի լուրջ գումարների. արդյունավետության ապացույց է պետք Արևմուտքին
Պատգամավորը կարևոր ձեռքբերում է համարում սահմանազատումն Ալմաթիի հռչակագրի հիման վրա իրականացնելու շուրջ Հայաստանի ու Ադրբեջանի պայմանավորվածությունը
Նման մեթոդներով խուլիգանության դեմ չեն պայքարում. բռնապետական համակարգին է բնորոշ
Հայաստանի տարածքներից զիջելու մասին ցանկացած խոսակցություն լկտի սուտ է. ԱԺ փոխնախագահ
Լավրովը դեմարշ է հայտարարել հա-ադրբեջանական «համաձայնությանը»
Բացահայտվել է «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ում առանձնապես խոշոր չափերով հափշտակությունների և փողերի լվացման բազմադրվագ դեպքը
Հայաստանն ու Ադրբեջանն առաջին անգամ սեղանի շուրջ հարց են լուծել․ Փաշինյան
Տպավորություններս դրական են․ Նիկոլ Փաշինյանը Մեդովկայի նորակառույց դպրոցից գոհ է
12:00
Էկվադորում էներգետիկ ճգնաժամ է. 2 ամսով արտակարգ դրություն է հայտարարվել
11:45
Նավթի գները նվազել են – 19-04-24
Հատուկ տակտիկական ուսումնավարժություն՝ Սյունիքում
38-ամյա որդին դանակի մի քանի հարված է հասցրել հորը և սպանել նրան
Ապօրինի ընդերքօգտագործման հետևանքով պատճառված վնասն ամբողջությամբ վերականգնվել է
10:45
Գուտերեշը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված համաձայնությունը
Եթե Երևանը Արցախի էթնիկ զտման հարցով չդիմի ՄՔԴ, կդառնա Բաքվի հանցակիցը
Սպասվում են տեղումներ
Ադրբեջանը կռվախնձոր է դառնում տարածաշրջանում՝ ինչպես Հայաստանը 2020-ին
10:09
Սա կարևոր քայլ է տևական և արժանապատիվ խաղաղության համաձայնագրի կնքման ճանապարհին. Բլինքեն
192 տոննա ոսկի է մտել Հայաստան. աննախադեպ են նաև արտահանման ծավալները
Ապրիլի 20-ին ջուր չի լինի նշված հասցեներում
Արամ Սարգսյանի մտերիմին մեկ բուլդոզերի համար 700 հազար դոլար են տվել. «Հրապարակ»
Արցախի վերնախավը հավաքվել էր. «Հրապարակ»
Ալիեւը մեկնում է Մոսկվա. դրա՞ համար էր Տոկաեւը եկել Երեւան
Վահագն Հովակիմյանն ու ՄԻՊ-ը կգնան Ազգային ժողով. «Հրապարակ»
Նիկոլ Փաշինյանի հերթական նվերը Ադրբեջանին. «Հրապարակ»
Մինչեւ Տավուշի հողերի հանձնման հարցն էր լուծվում, Փաշինյանը բեմականացում էր վայելում. «Հրապարակ»
Թաթուլ Ասիլյանի տան վրա արձակված կրակոցի գործը օդից է կախված․ միակ կասկածյալի խափանման միջոցը փոխվել է. «Ժողովուրդ»
Որոնվող տղամարդը հայտնաբերվել է «Նահատակ» կոչվող հանդամասում
00:45
Տղամարդն ինքնահրկիզվել է Նյու Յորքի դատարանի շենքի մոտ` Թրամփի գործով լսումների ժամանակ

ՌԴ-ն խստացնում է միգրացիոն քաղաքականությունը. Միգրանտները ID քարտ կստանան, կվերահսկվեն GPS-ի միջոցով, 72 ժամը մեկ Covid թեստ կհանձնեն

Ռուսաստանի Դաշնությունը շարունակում է խստացնել իր երկրի միգրացիոն քաղաքականությունը։ Ռուսաստանի Դաշնության ներքին գործերի նախարարությունը մշակում է օրենսդրական փաթեթ, ըստ որի միգրանտները ՌԴ ժամանելիս ստանալու են էլեկտրոնային կրիչով միասնական փաստաթուղթ, որը տրամադրվելու է 10 տարով։ Այսինքն բոլոր նրանք, ովքեր ժամանում են ՌԴ և ցանկանում են 30 օրից ավել մնալ պետք է ստանան ադ փաստաթուղթը։ Փաստաթուղթը ստանալիս միգրանտները պետք է մատնահետք հանձնեն, բուժզննում անցնեն և ստանան ID քարտ, որը վճարովի է լինելու։ Օրենքը ուժի մեջ է մտնելու դեկտեմբերին։

Բացի սա՝ աշխատանքային միգրանտը ՌԴ-ում հայտնվելիս պետք է գրանցվի օտարերկրյա քաղաքացիների համար նախատեսված թափուր աշխատատեղերի ռեեստրում, նշի, թե ինչ մասնագետ է ինքը և որևէ այլ աշխատանք չի կարող իրականացնել բացի իր նշած մասնագիտությունը։ Այսինքն, եթե միգրանտը նշում է, որ ինքը խոհարար է, ապա այլևս որևէ այլ աշխատանքի առաջարկ չի կարող ընդունել և աշխատել։ Օրենսդրական այս փոփոխությունը դեռևս ուժի մեջ չի մտել։

Նկատենք, սակայն, որ երբ Հայաստանը մուտք էր գործում ԵԱՏՄ, ԵԱՏՄ անդամ երկրների քաղաքացիները ունեին բազմաթիվ արտոնություններ։ ԵԱՏՄ անդամ պետությունների քաղաքացիները «պատենտ»-ի կամ թույլատվական բնույթի փաստաթղթի կարիք չունեին, ինֆեկցիոն հիվանդությունների վերաբերյալ 3 ամիսը մեկ անալիզներ չէին հանձնում, քննություններ չէին հանձնում։ Սակայն այս վերջին փոփոխություններով արտոնությունների հիմնական մասը միգրանտները կորցնում են։

«Հայկական Կարիտաս» ՀԿ-ի աշխատանքային միգրացիայի ծրագրի փորձագետ Տաթեւիկ Բեժանյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց, որ ՌԴ-ի առաջարկած փոփոխությունները մեծ փաթեթով առաջարկվել էր արդեն 2020 թվականին։ Հիմա փուլ առ փուլ ընդունում են այդ փոփոխությունները։ Հաջորդ փոփոխութունը լիենլու է ID քարտը, որը ՌԴ-ում լինելու է 30 օրից ավել մնացած քաղաքացիների անձը հաստատող փաստաթուղթը։ Ազգային անձնագիրն արդեն չի համարվի միգրանտի անձը հստատող փաստաթուղթ։ ID քարտի վրա կլինի չիպ, որը կվերահսկվի միջազգային արբանյակի կողմից։ Դա հնարավորություն կտա  մշտապես վերահսկել միգրանտի գտնվելու վայրը։ «ՌԴ միգրացիոն հարցերով զբաղվող մասնագետներն ասում են, որ դա անհրաժեշտ է անօրինական միգրացիայի դեմ պայքարելու համար։ Եվ քանի որ իրենք ունեն օրենք, որ միգրանտը պարտավոր է բնակվել իր միգրացիոն հաշվառման հասցեում, ապա օրենսդրական մեկ այլ փոփոխությամբ սահմանվելու է, որ անձինք պարտավոր են գտնվել այն աշխատանքային վայրի տարածքում, որի համար պայմանագիր են կնքել և եթե 7 օրից ավել բացակայեն իրենց մշտական բնակության վայրից, ապա կարող են 3 տարի ժամկետով վտարվել երկրի տարածքից»,-ասաց Բեժանյանը՝ հավելելով, որ իրավապաշտպանները լրջագույն խնդիր են տեսնում այս փոփոխություններում, քանի որ միգրանտի տոտալ վերահսկողությունը մարդու իրավունքների լրջագույն խախտում է. «Ստացվում է, որ եթե միգրանտը 7 օր բացակայի իր մշտական բնակության վայրից և մեկ օր գնացքի ուշացման պատճառով մեկ ժամով  ուշանա իր մշտական բնակության վայրից, ապա կվաստակի մուտքի արգելք 3 տարով»,-ասաց Բեժանյանը՝ հավելելով, որ միգրանտների տոտալ վերահսկողությունը կարող է բերել միգրանտների մասսայական անօրինական դառնալուն։

Մյուս կողմից, եթե միգրանտի անձը հաստատող փաստաթուղթը լինում է ոչ թե նրա ազգային անձնագիրը, այլ ՌԴ-ի կողմից տրված ID քարտը, ապա որևէ պաշտոնյայի կամայական որոշման արդյունքում կարող են չեղարկել այդ ID քարտը և միգրանտը շատ արագ կարող է դառնալ անօրինական ՌԴ-ում՝ չունենալով անձը հաստատող փաստաթուղթ։ «Իսկ ամբողջ աշխարհում չկա նմանատիպ որևէ օրինակ, երբ անձը հաստատող փաստաթուղթը չլինի նրա ազգային անձնագիրը, կամ իր քաղաքացիության երկրի կողմից տրված փաստաթուղթը կամ քաղաքացիություն չունեցող անձի փաստաթուղթը։ Այսինքն նման խնդիրների  հնարավոր է բախվեն միգրանտները։ Ես համոզված եմ, որ այս փոփոխությունները, խստացումները կնպաստեն անօրինական միգրացիայի աճին։ Ես ավելի քան վստահ եմ դրանում, քանի որ այդ փաստաթուղթը տալու  է լիցենզավորված կազմակերպությունը։ Իսկ այդպիսի կազմակերպություն Մոսկվայում մեկն է, որը տալիս է ոչ ԵԱՏՄ երկրներին «պատենտ, որը ոչ թույլատվական բնույթի փաստաթուղթ է, որով այդ երկրների քաղաքացիները աշխատանքային գործունեություն ծավալելու իրավունք են ստանում։ Հիմա բոլոր երկրների միգրանտները ստիպված են լինելու ID քարտ ստանալ նման կազմակերպությունից»,-ասաց Բեժանյանը՝ հավելելով, որ բոլոր խնդիրներով, բարդություններով հանդերձ սա նաև լրացուցիչ ֆինանսական բեռ է միգրանտիհամար, քանի որ միգրանտն ինքը պարտավոր է լինելու վճարել այդ ID քարտը ստանալու համար։ Դրան էլ գումարվելու է ինֆեկցիոն հիվանդութունների գծով անալիզների հանձնումը, յուրաքանչյուր 72 ժամը մեկ միգրանտի կողմից կորոնավիրուսի թեստի հանձնումը, ապա սա արդեն նշանակում է, որ աշխատանքային միգրանտները պետք է անվերջ ինչ-որ վճարումներ անեն։

Փորձագետի խոսքով՝ ՌԴ-ն իսկապես ունի մեծ թվով անօրինական միգրանտներ, բայց վստահաբար սա այն ճանապարհը չէ, որով հնարավոր կլինի օրինականացնել միգրանտներին։ Ավելին՝ արդեն իսկ ընդունված կետերը, ինչպես արդեն նշեցինք, բերելու է միգրանտների մասսայական անօրինականացման. «Նրանք, ովքեր գրել են այս օրենսդրական փոփոխությունները, պարզապես չեն ունեցել բավարար ճշգրիտ տեղեկատվություն և գիտելիքներ իրենց երկրում միգրացիայի վիճակի, միգրանտների խնդրների վերաբերյալ։ Այս խստացումները շատ անհասկանալի են ու երբեմն չափազանցության են հասնում»,-ասաց Բեժանյանը։

Լուսանկարը՝ Armeniasputnik-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում