Tuesday, 23 04 2024
19:10
Լա Մանշի նեղուցը հատելու փորձի ժամանակ 5 մարդ է զոհվել
Ուղիղ. Զրույց Արման Բաբաջանյանի հետ
Սպանել էր, ապա դիակը այրել և թաղել իր այգում
Վրաստանը կառուցել է դեպի Ռուսաստանի հետ սահման տանող ամենաերկար թունելը
18:30
Շվեյցարիան ապաարգելափակել է շուրջ 317 մլն դոլարի ռուսական ակտիվներ
18:20
Լոնդոնը կսկսի անօրինական միգրանտների արտաքսումը Ռուանդա
18:10
ԱՄՆ-ն պատժամիջոցներ է պատրաստում Չինաստանի բանկերի դեմ` ՌԴ-ին աջակցելու համար
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
«Վրդովված ենք Ալեն Սիմոնյանի ելույթից». ՌԴ Դաշնության խորհրդի փոխխոսնակ
Բաքվի նոր խաղը. հրավեր Մոսկվայից հետո
17:50
Ասիան 2023 թ. ամենաշատն է տուժել տարերային աղետներից. ՄԱԿ
17:40
ՄԱԳԱՏԷ-ի ղեկավարը հայտնել է, որ Իրանի համար միջուկային ռումբ ստեղծելը «շաբաթների հարց է»
17:30
Շվեյցարիան 2023 թվականին լրացուցիչ արգելափակել է 580 մլն ֆրանկի ՌԴ ֆինանսական ակտիվներ
Մոսկվան հայտնել է, որ մեկ շաբաթում Ուկրաինայի հարվածների զոհ է դարձել Ռուսաստանի 11 բնակիչ
17:10
Իսպանիայում ավելի քան 12 տոննա հաշիշ և 600 կգ կոկաին են առգրավել
Ալիևը Զելենսկիին հրավիրել է Բաքու
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ՄԱԿ-ի ճանապարհային անվտանգության հիմնադրամի ղեկավարը հյուրընկալվել է ՆԳՆ-ում
Ալիևը խոսել է էքսկլավների ու դելիմիտացիայի մասին
«Առանց Ադրբեջանի հետ համաձայնության «խաղաղության խաչմերուկը» թղթի կտոր է». Ալիև
Ստամբուլի նահանգապետարանն արգելել է Ցեղասպանության հիշատակի միջոցառման անցկացումը
Զարմանում եմ, որ զինված ուժերի մասին տեղեկատվությունը եկեղեցականներից պիտի իմանանք․ Արփի Դավոյան
Սահմանի ցանկացած փոփոխություն պետք է հաստատվի հանրաքվեի միջոցով. Արթուր Խարատրյան
16:40
Օդեսայում հայտնել են ԱԹՍ-ի հարձակումից 9 վիրավորի մասին
Ադրբեջանի արձագանքը ո՞րը կլինի, եթե Ձեր դիրքորոշումը ասենք․ ՔՊ պատգամավոր
Սահմանազատում պետք է լինի, բայց 93 թվականի փաստացի սահմաններով․ Արթուր Խաչատրյան
12 դատական հայց ընդդեմ լրագրողների և լրատվամիջոցների
Պետք է ամեն ինչ անել, որպեսզի տեղեկատվության ազատությունը՝ որպես իրավունք, պաշտպանված մնա․ Մելիքյան
Լրագրողների նկատմամբ ճնշումներ եղել են, ֆիզիկական բռնություններ չեն եղել՝ 2024թ. 1-ին եռամսյակում
ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի ավագ փորձագետն ու ՀՀ-ում ԱՄՆ դեսպանն այցելել են Հայոց ցեղասպանության հուշահամալիր

Հաշվեքննիչ պալատը առողջապահության նախարարությունում հայտնաբերել է խախտումներ

ՀՀ Հաշվեքննիչ պալատը մի շարք չարաշահումներ է արձանագրել ՀՀ առողջապահության ոլորտում՝ մատնանշելով, որ որոշ դեպքերում գնումներն իրականացնելիս չեն պահպանվում ոլորտը կարգավորող օրենսդրությունը։ Բացի այդ՝ սույն նախարարությունն իրեն վեր է դասել պետությունից ու իր ֆինանսական տարին փաստացի սկսում ու ավարտում է պետական բյուջեի ֆիսկալ տարուց տարբերվող ժամանակահատվածում։

ՀՊ-ի գնահատմամբ՝ առողջապահության նախարարության դեբիտորական, կրեդիտորական պարտքերի և պահեստավորված միջոցների մասին 2020թ. հաշվետվությունը եղել է էականորեն խեղաթյուրված, ինչն արձանագրված է ՀՀ Առողջապահության նախարարությունում 2020 թվականի պետական բյուջեի տարեկան կատարման հաշվեքննության արդյունքների վերաբերյալ եզրակացության մեջ։ Բյուջետային միջոցների հաշվին իրականացվել է 890.0 հազ. դրամի դրամարկղային ծախս, որը տարեվերջի դրությամբ չի հաշվեգրվել:

Հաշվի առնելով 2020 թ. երկրում ձևավորված իրավիճակը՝ համավարակը, պատերազմը, նաև Նախարարության խնդրանքը, ՀՊ 2020 թ. բյուջեի երեք, վեց և ինն ամիսների կատարման հաշվեքննություններ նախարարությունում չի իրականացրել: 2020 թ. պետական բյուջեի կատարման հաշվեքննությունը վերսկսվել է 2021 թ. մարտ ամսին։

Այդուհանդերձ, Հաշվեքննիչ պալատը եզրահանգել է, որ նախարարության կողմից չի պահպանվել «Հաշվեքննիչ պալատի մասին» ՀՀ օրենքը և հայցվող տեղեկատվությունն օրենսդրությամբ սահմանված կարգով և ժամանակահատվածում չի տրամադրվել:

«ՀՀ 2020թ. պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի համաձայն նախարարությանը ընդհանուր բյուջետային թվով 15 ծրագրերի իրականացման համար նախատեսվել է հատկացնել 109,328,724.9 հազ. դրամ: ՀՀ կառավարության որոշումների համաձայն տարեկան ծախսերը ավելացնել 32,916,371.41 հազ. դրամով և տարեկան ճշգրտված պլանը 2020թ. կազմել է 142,245,096.3 հազ. դրամ:

Արձանագրվել են մի շարք անհամապատասխանություններ. նախարարության փաստացի ծախսը 2020 թ. կազմել է 139,826,063.4 հազ. դրամ, իսկ դրամարկղային ծախսը՝ 139,814,889.1 հազ. դրամ:

Տարվա ընթացքում բյուջետային միջոցների հաշվին իրականացվել է նաև 890.0 հազ. դրամի դրամարկղային ծախս՝ ՀՀ-ում COVID 19-ի կանխարգելմանն ուղղված պատվաստանյութի ձեռքբերման նպատակով, որը սակայն հաշվետու ժամանակահատվածում որպես փաստացի ծախս չի հաշվեգրվել:

Նախարարության դեբիտորական պարտքը 01.01.2020թ. կազմել է 3,655,982,31 հազ. դրամ (ձևավորվել է նախորդ տարիներից), իսկ 31.12.2020թ. դրությամբ՝ 2,267,635.55 1 հազ. դրամ: Հաշվետվության մեջ չի արտացոլվել 8,380,108.4 հազ. դրամ դեբիտորական և կրեդիտորական պարտքերը։

Առողջապահության նախարարությունից ներկայացրել են դիրքորոշումը, նշելով, որ COVAX FACILTY-ի հետ ՀՀ կառավարությունը կնքել է հուշագիր՝ երաշխավորված գնով և քանակով պատվաստանյութերի ձեռքբերելու նպատակով: Հուշագրով նախատեսված է 2021թ. ընթացքում պատվաստանյութի ձեռքբերում նվազագույն 10 տոկոս բնակչության համար, յուրաքանչյուրին 2 դեղաչափ պատվաստանյութ, որի ընդհանուր գումարը կազմում է 3,1 մլրդ դրամ կամ 6,5 մլն ԱՄՆ դոլար:

Նախարարությունը հայտնում է, որ 2020 թ. պետական բյուջեի միջոցներով ապահովվել է 3,1 % կանխավճարի վճարումը, որը կազմում է 890,0 մլն դրամ 1,8 մլն ԱՄՆ դոլար: Գումարի մնացած մասը նախատեսվել ՀՀ 2021թ. պետական բյուջեի «ՀՀ կորոնավիրուսային վարակի (COVID-19) կանխարգելմանն ուղղված պատվաստանյութի ձեռքբերման միջոցառումների» շրջանակում՝ 2,29 մլրդ դրամ։

Այսպիսով, ըստ գերատեսչության, 2020 թ. վճարված 890,0 մլն դրամը հանդիսանում է վերոնշյալ հուշագրով սահմանված պահանջ՝ 2021 թ. ընթացքում անհրաժեշտ քանակի պատվաստանյութեր ձեռքբերելու համար:

Հաշվեքննողը չի ընդունել դիտարկումը, քանի որ պետական բյուջեի միջոցների հաշվին իրականացվում են բացառապես «Գնումների մասին» ՀՀ օրենքի և ոլորտը կարգավորող այլ օրենսդրական և ենթաօրենսդրական ակտերի պահանջներին համապատասխան, իսկ հուշագիրը օրենսդրությունը չպահպանելու հիմք չի կարող հանդիսանալ:

Հաշվեքննությամբ արձանագրվել է, որ 2019 թ. դեկտեմբերի 16-31-ն ընկած ժամանակահատվածում կազմակերպությունների կողմից մատուցված ծառայությունների համար փաստացի վճարումը իրականացվել է 2020 թ.-ին` տվյալ տարվա բյուջետային միջոցների հաշվին:

Նախարարությունը փաստացի մատուցված 4,002,458.0 հազ. դրամի ծառայությունների համար ծախսագրում չի իրականացրել, այն որպես դեբիտորական պարտք չի ճանաչել և համապատասխան հաշվետվության մեջ չի արտացոլել:

Առողջապահության նախարարությունը դիրքորոշմամբ նշել է, որ տվյալ տարվա դեկտեմբերի 20-ից հետո հիմնարկներին, որոնց հիմնադիրը ՀՀ կառավարությունն է, չի թույլատրվում գործարքներով ստանձնել ֆինանսական նոր պարտավորություններ՝ բացառությամբ ՀՀ վարչապետի հետ համաձայնեցված դեպքերի:

Նախարարությունից նշել են, որ մատուցված ծառայությունների համար ծախսագրում չի իրականացվել և չի հաշվառվել որպես դեբիտորական պարտք, քանի որ նշված ծավալը տեղափոխվում է հաջորդ ֆինանսական տարի և ենթակա է փոխհատուցման հաջորդ տարվա ընթացքում:

Հաշվեքննողը արձագանքը չի ընդունել, քանի որ ԱՆ դիրքորոշման մեջ ներկայացված իրավական հղումները հիմք չեն տալիս ֆինանսական տարին սկսել և ավարտել պետական բյուջեի ֆիսկալ տարուց տարբերվող ժամանակահատվածով:
Հաշվեքննիչ պալատը եզրահանգել է, որ բյուջետային միջոցների հաշվին իրականացվել է 890.0 հազ. դրամի դրամարկղային ծախս, որը տարեվերջի դրությամբ չի հաշվեգրվել:

Տարեսկզբին 4,002,458.0 հազ. դրամ, իսկ տարեվերջին 4,377,650.4 հազ. դրամ գումարով մատուցված ծառայությունները որպես դեբիտորական պարտք չեն հաշվեգրվել, ինչի հետևանքով նախարարության դեբետորական, կրեդիտորական պարտքերի և պահեստավորված միջոցների մասին հաշվետվությունը եղել է էականորեն խեղաթյուրված:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում