ԱՄՆ կոնգրեսական Ադամ Շիֆը Կալիֆորնիայում մասնակցել է Հայ-ամերիկյան թանգարանի և մշակութային կենտրոնի հիմնարկեքի և կառուցման մեկնարկի արարողությանը:
Նա իր ֆեյսբուքյան էջում գրել է.
«Ինձ համար պատիվ էր այցելել Գլենդեյլի սրտում տեղի ունեցած հիմնարկեքի արարողությանը, որով տրվեց Հայ-ամերիկյան թանգարանի և մշակութային կենտրոնի կառուցման մեկնարկը:
Ամերիկահայերը մեր ազգի հյուսվածքի նշանակալի բաղադրիչն են, որոնք հարստացնում են մեր սովորույթները, ավանդույթները և համայնքները: Նրանց պատմությունն ամերիկյան պատմություն է` հույսի շող դժվարություններին դիմակայելու գործում, համառության և նոր սկզբի դրսևորում:
Եվ այս թանգարանը կապահովի, որ այդ պատմությունը փոխանցվի սերնդեսերունդ»: