Ռուսաստանի Գելենջիկ քաղաքի հյուրանոցներից մեկում կենցաղային գազի պայթյուն է տեղի ունեցել: Նախնական տվյալներով՝ զոհվել է 1, վիրավորվել՝ 5 մարդ, այդ թվում՝ 1 երեխա: Այս մասին հայտնել է RIA Novosti լրատվական գործակալությունը:
Դեպքը տեղի է ունեցել քառահարկ հյուրանոցի խոհանոցում: Պայթյունի հետևանքով քանդվել են առաստաղներն ու արտաքին պատը, ինչպես նաև վնասվել են մոտակայքում կայանված մեքենաները։
Փրկարարները տարհանել են շուրջ 50 մարդու: