Աֆղանստանում անվտանգության ուժերի ներկայացուցիչները ոչնչացրել են «Թալիբան» շարժման հետախուզության ղեկավար Կարի Շահասիին։ Այս մասին հայտնում է Աֆղանստանի ՆԳՆ-ը։ Օպերացիան իրականացվել է նախորդ գիշեր, Լոգար նահանգի Մուհամմադ Ագահի շրջանում։ Ուժայիններին հաջողվել է ձերբակալել առաջնորդի երկու ենթակաների։
Ավելի վաղ թալիբները հայտնել էին Աֆղանստանում 169 շրջան գրավելու մասին։ Քաբուլում հաստատում են, որ աֆղան զինվորականներն իրականացրել են մարտավարական նահանջ՝ վերախմբավորման համար։
«Թալիբանը» նաև հայտնել է պատերազմի դադարեցման պայմանը․ Աֆղանստանում հրադադարը հնարավոր կլինի քաղաքական կարգավորման ճանապարհային քարտեզի համաձայնեցումից հետո։