Մոսկվայի մարզում հուլիսի 12-19-ը հրդեհի բարձր վտանգի պատճառով սահմանափակվում է քաղաքացիների գտնվելու շրջանը անտառային ֆոնդի հողերի անտառներում: Հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»՝ վկայակոչելով Մոսկվայի մարզի անտառային տնտեսության կոմիտեի մամուլի ծառայությանը։
«2021-ի հուլիսի 12-19-ը սահմանափակ է քաղաքացիների կեցությունը և տրանսպորտային միջոցների մուտքը անտառներ, որոնք գտնվում են Մոսկվայի շրջանի անտառային ֆոնդի տարածքում»,- ասվում է հաղորդագրության մեջ:
Այս միջոցառումը պայմանավորված է անտառներում հրդեհավտանգ իրավիճակի սրմամբ, Ռուսաստանի հիդրոօդերևութաբանության կենտրոնի կանխատեսման համաձայն՝ հաջորդ հինգ օրվա ընթացքում Մոսկվայի շրջանի անտառային տարածքում հրդեհային վտանգի բարձր՝ (IV) կարգի հաստատմամբ։