Վրացական ընդդիմությունը պատրաստվում է սկսել կառավարությանը անվստահություն հայտնելու ընթացակարգը, լրագրողներին ասել է«Լելո- գործընկերություն Վրաստանի համար» խմբակցության ղեկավարը: Իշխանությունները պետք է պատասխանատվություն կրեն անկարգությունների ժամանակ իրենց քաղաքացիներին չպաշտպանելու համար, ասում են ընդդիմադիրները:
«Լելո» կուսակցության առաջնորդ Բադրի Ջափարիձեի հայտարարությամբ, խորհրդարանում պետք է սկսվի կառավարությանը անվստահություն հայտնելու ընթացակարգը:
«Այսօր «Լելոն» խորհրդարանում է գտնվում մի հարցի քննարկման համար։ Սա կառավարությանն անվստահություն հայտնելու միջնորդության սկիզբն է: Մենք այլ հարցեր չենք քննարկելու: Ներկայիս կառավարությունը, նրա ղեկավարը, պետք է լիարժեք հրաժարական տան, որպեսզի խուսափեն երկրում գործընթացների և իրավիճակի սրումից: Միակ ճիշտ լուծումն այն է, որ խորհրդարանը գումարվի, սկսի կառավարությանն անվստահություն հայտնելու ընթացակարգը, ընտրվի անցումային կառավարություն՝ իրավիճակը մեղմելու համար: Կառավարությանն անվստահություն հայտնելուն դիմադրել՝ նշանակում է աջակցել երկրում լարվածության զարգացմանն ու անկառավարելի գործընթացներին»,- հայտարարել է Ջափարիձեն: