Sunday, 23 01 2022
Երևանի Տիչինայի փողոցում տեղի է ունեցել հրդեհի բռնկմամբ պայթյուն
Նիկոլ Փաշինյանը վաղը առցանց ասուլիս կտա
12:15
Աֆղանստանում թալիբների օրոք գործազրկությունը սրընթաց կերպով աճում Է. ՄԱԿ-ի փորձագետներ
12:00
Բեն Ուոլեսն ուրախ է, որ Շոյգուն ընդունել է բանակցությունների առաջարկը
11:45
Պեկինը ձմեռային Օլիմպիական խաղերին ընդառաջ կպահպանի Covid-ով պայմանավորված արտակարգ իրավիճակը
Հայաստանում մեկ օրում հաստատվել է կորոնավիրուսի 814 դեպք. մահացել է 2 բուժառու
11:15
Ճապոնիան խստացրել Է սահմանափակումները օմիկրոնի պատճառով
11:00
ՇՀԿ-ն ակնկալում Է Պակիստանի մասնակցությունն իր հակաահաբեկչական կառույցին
Ռուսաստանում 5G բազային կայանների սերիական արտադրությունը կսկսվի 2024 թվականին
Ձախողումները կապված են էներգախնայողության հետ. Գազի ու էլեկտրաէներգիայի սակագների աճը կբերի նոր գնաճի
ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ
Այս որոշմամբ կառավարությունը դրական ազդակներ ուղարկեց Թուրքիային. Ինչու են դժգոհ տնտեսվարողները
10:09
Սաուդյան Արաբիայում կինը հինգ զույգ երկվորյակ է լույս աշխարհ բերել
Խոզի միսը թանկացել է և առաջիկայում չի էժանանա. Ի՞նչն է պատճառը
09:45
ՀԱՀ-ի կենդանաբանական այգում առյուծներն ու պումաները հիվանդացել են COVID-19-ով. Bloomberg
Վրաստանից մեղրի արտահանումն աճել Է ութ անգամ
09:15
Չինաստանը հաջողությամբ կատարել է 2022 թվականին առաջին տիեզերական թռիչքը
Ֆրանսիայի օրինակելի ներկայությունը Հայաստանում. օդեղեն խոսքի փոխարեն հողեղեն աշխատանք
00:00
Աֆղանստանում կին ակտիվիստներ են անհետացել. ՄԱԿ-ի առաքելություն
Դպրոցում տիրող բարոյահոգեբանական անառողջ մթնոլորտի համար տնօրենը ենթարկվել է կարգապահական տույժի
Նոր նշանակում Մայր Աթոռում
23:30
Գերմանիայի քրիստոնեա-դեմոկրատական միությունը նոր նախագահ ունի
Ղազախստանում ահաբեկչության, սպանությունների և բռնության փաստերով 1822 քրեական գործ է հարուցվել
23:00
Մոլդովան կարող է 45%-ով թանկացնել գազը սպառողների համար
Բազմաթիվ դպրոցների շենքեր վաճառվել են, դարձել ռեստորաններ, ավտոկայանատեղի
22:30
Առնոլդ Շվարցենեգերի մասնակցությամբ Լոս Անջելեսում ավտովթար է տեղի ունեցել
Գեղարքունիքի մարզում Lexus-ը բախվել է երկաթյա խողովակներին. կա վիրավոր
Հայաստանը կարող է դառնալ Աջարիա կամ թուրքական գաղութ
Արփի Դավոյանը Կարմիր գրքում գրանցված «դեղին ձնծաղիկի» լուսանկար է հրապարակել․ ՇՄՆ պարզաբանումը
2023-ին Արցախում կլինեն Սահմանադրական փոփոխություններ. անցում կիսանախագահական համակարգի՞

Քաղաքացիները դժգոհում են հաճախակի հոսանքի անջատումներից. Տատանումների պատճառով փչանում է տեխնիկան

Վերջին շրջանում գրեթե ամեն օր, օրը մի քանի անգամ, մի քանի ժամով անկախ եղանակային պայմաններից հոսանքի անջատումներ են լինում։

Էլեկտրաէներգիայի անջատումները ոչ միայն անհարմարություն են պատճառում սպառողներին, այլև շատ հաճախ դառնում կենցաղային և  գրասենյակային էլեկտրական սարքերի շարքից դուրս գալու պատճառ։

Սպառողների միության պաշտպանը պարբերաբար բողոքներ է ստանում քաղաքացիներից հոսանքի տատանումների պատճառով վնասված տեխնիկայի վերաբերյալ։ Կարեն Չիլինգարյանը ուղղորդում  է սպառողներին դիմել ՀԷՑ-ի համապատասխան մասնաճյուղ, լրացնել համապատասխան ձևաթուղթը և էլցանցը արդեն պետք է վերանորոգի փչացած տեխնիկան և վերադարձնի սպառողին։

Նկատենք, սակայն, որ սովորաբար գործընթացն այդքան էլ հեշտ ու հարթ չի լինում։ Քաղաքացիները շատ հաճախ, նյարդերը խնայելու համար, ոչ մի տեղ էլ չեն դիմում՝ նախընտրելով կամ  իրենց միջոցներով նորոգել անսարք տեխնիկան, կամ նորը գնել։

Խնդրին բախված քաղաքացիներից ոմանք մեզ հետ զրույցում պատմեցին, որ երկար քաշքշուկի մեջ են հայտնվում ՀԷՑ-ում, ապացուցման խնդիր է առաջանում, իրենց ամեն կերպ փորձում են համոզել, որ «տեխնիկան վառվել է ոչ ՀԷՑ-ի մեղքով»։

«Սա էլ որերորդ ծանոթիցս եմ լսում, որ ռուսական«Հայկական էլեկտրական ցանցեր»-ի «ջանքերի շնորհիվ»,  իսկ ավելի ստույգ՝ հոսանքի տատանումների պատճառով կենցաղային և գրասենյակային էլեկտրական սարքեր են շարքից դուրս գալիս: Երկրի մասշտաբով, վստահ եմ, վնասը կարելի է միլիոնավոր դոլարներով հաշվել: Ոնց որ դիվերսանտներ լինեն Հայաստան ուղարկված: Բնական է, մարդիկ ամեն 300-400 դոլարանոց սարքի փչացման հետևանքով դատարան չեն դիմում՝ փոխհատուցում ստանալու համար: Ու ռուս օլիգարխ Սամվել Կարապետյանին պատկանող հիմնարկությունը այս փաստը շարունակում է չարաշահել»,-ֆեյսբուքյան իր էջում գրել է «Ազատ քաղաքացի» ՀԿ նախագահ Հովսեփ Խուրշուդյանը։

Կարեն Չիլինգարյանի խոսքով՝ եթե հոսանքի տատանում է  լինում, դա մեկ հոգու մոտ չի լինում։ Եթե թաղամաս է, ապա թաղամասում էլի մարդիկ են տուժում դրանից։ Եվ հետո հոսանքի տատանումը ֆիքսվում է էլցանցում և  տվյալները փոխանցվում են նաև Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին և դա արդեն հիմք է հանդիսանում, որպեսզի փոխհատուցեն։ «Ես հորդորում եմ սպառողներին, որ անպայման խնդրի դեպքում դիմեն ՀԷՑ-ին,  չխուսափեն, քանի որ դիմումների հիմնական մասի դեպքում շարունակություն չի եղել։ Այսինքն խնդիրը լուծվել է»,-ասաց Չիլինգարյանը՝ հավելելով, որ այստեղ մեկ չլուծված հարց կա։ Խնդիրը հոսանքի տատանման հետևանքով փչացած տեխնիկային այլընտրանք առաջարկելն է սպառողին, մինչև նրա սարքավորումը նորոգելը.«Եթե տատանումից ասենք սառնարան է փչացել և ՀԷՑ-ը գալիս ու սառնարանը տանում է նորոգման, ապա հատկապես ամռան ամիսները սպառողը խնդրի առաջ է կանգնում։ 4-5օր, 7 օր սպառողը չի կարող մնալ առանց սառնարան։ Բայց սպառողների իրավունքների պաշտպանության մասին օրենքում կա մի կետ, որ եթե վերանորոգումը տևում է 7 օրից ավել, ապա սպառողի դիմումով նրան պետք է ժամանակավոր այլ սարքավորում տրամարդվի մինչև նորոգումը։ Այ այստեղ խնդիր կա, որը հիմնականում չի լուծվում»,-ասաց Չիլինգարյանը։

Չիլինգարյանը ևս ֆիքսել է, որ անջատումները հաճախակի են դարձել։ Դրանց բոլորի դեպքում  զանգահարում ես ՀԷՑ և լսում շաբլոն պատասխանը՝ վթար է եղել և առաջիկա 2.5 ժամվա ընթացքում վթարը կվերացվի ու հոսանքի մատակարարումը կվերականգնվի։

ՀԷՑ-ը մեկ բացատրություն ունի էլեկտրաէներգիայի հաճախակի անջատումների վերաբերյալ՝ պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով։

Հիշեցնենք, որ պատերազմից հետո, երբ Արցախից ներկրված էլեկտրաէներգիայի ծավալները էապես կրճատվեցին, իսկ ատոմակայանը 140 օրով կանգնեց վերանորոգման, ոլորտի մասնագետները զգուշացնում էին, որ նման խնդրի առաջ ենք կանգնել, քանի որ մեր ծախսած էլեկտրաէներգիայի քանակը չի համապատասխանում արտադրված քանակին։ Ու թեև կառավարությունը 2021 թվականին Արցախից Հայաստան ներկրվելիք էլեկտրաէներգիայի ծավալը փոխարինեց  ՀՀ ներքին ռեսուրսների հաշվին՝ հայաստանյան ջերմաէլեկտրակայանների արտադրած էլեկտրաէներգիայով, սակայն դա  ավելի թանկ է, քան Արցախից ներկրված էլեկտրաէներգիան: Եվ հետո, ըստ Հայաստանի Փոքր ՀԷԿ-երի միության նախագահ Նաիրա Նահապետյանի, ՀՀ Փոքր ՀԷԿ-երը ի վիճակի չեն ավելի հզորությամբ աշխատելու, քանի որ յուրաքանչյուր էլեկտրակայան, հիդրոկայան ունի իր դրվածքային հզորությունը։ Դեռևս ամիսներ առաջ Նահապետյանը մեզ հետ զրույցում կանխատեսել էր, որ հաճախակի անջատումներ կլինեն, էներգետիկ կոլապս կառաջանա։

Լուսանկարը՝ panorama.am-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում