Saturday, 20 04 2024
Որոնվող տղամարդը հայտնաբերվել է «Նահատակ» կոչվող հանդամասում
00:45
Տղամարդն ինքնահրկիզվել է Նյու Յորքի դատարանի շենքի մոտ` Թրամփի գործով լսումների ժամանակ
Մայրաքաղաքում բացօթյա առևտուրն արգելվում է
ՀՀ և Ադրբեջանի պայմանավորվածությունների կյանքի կոչումը կբերի խաղաղություն նաև ողջ տարածաշրջանում. պատգամավոր Գրիգորյան
00:12
«Սահմանազատման գործընթացի վերաբերյալ հուսադրող լուրեր կան»․ Կլաար
Գավառում մոր կողմից երեխային բռնության ենթարկելու գործը նախաքննության փուլում է
Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում ՃԵԿ խախտման Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ բոնուսը
Զառի դպրոցը «հազարապետ» Փաշինյանին հրավիրել է՝ դիտելու «Պապ թագավոր» ներկայացումը
«Սիրո սեղան». AMAA-ի «Հայասա» թատերախումբը փայլեց նորովի
Տավուշից ոչ մի միլիմետր չի հանձնվում. Լիլիթ Մինասյան
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Երևանը պնդում է՝ Մինսկի խումբ գոյություն ունի
Ռուսաստանի հեռանալով Երևանն ու Բաքուն կարողանում են պայմանավորվել
Մի՛ դարձրեք հնարավորությունը մամլիչ
Ավանակով գնացել է Կապան՝ գնումներ կատարելու և չի վերադարձել
Մահացել է ԵԱՀԿ ՄԽ ՌԴ առաջին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովը
Արամ Ա Վեհափառ Հայրապետն ընդունել է Միջազգային քրեական դատարանի առաջին դատախազ Լուիս Մորենո Օկամպոյին
Իրանն աջակցում է ՀՀ տարածքային ամբողջականությանը և դեմ է միջազգային սահմանների որևէ փոփոխման․ ԻԻՀ դեսպան
Ռուս-ադրբեջանական «մաքուր էջի» աշխարհաքաղաքական սեւագիր կա՞
Ես ճիշտ էի, Փաշինյանին սատարող քաղաքացիական հասարակությունը սխալ
«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ը ողջունում է «Մեծ յոթնյակի»՝ Ադրբեջանին և Հայաստանին ուղղված հայտարարությունը
Հայկազ Նասիբյանը նշանակվել է էկոնոմիկայի նախարարության գլխավոր քարտուղար
Գետնի վրա կվերարտադրվեն ԽՍՀՄ փլուզման պահին իրավաբանորեն հիմնավորված միջհանրապետական սահմանները․Եղոյան
Բաքուն փորձում է փաստերի խեղաթյուրմամբ հարցականի տակ դնել հայկական բազմադարյա ներկայությունը. ԼՂՓԻ միություն
Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման ողջ գործընթացում հիմնվելու են Ալմա-Աթայի հռչակագրի վրա․ Խանդանյան
Հայ-ադրբեջանական նոր պայմանավորվածություն
Սահմանի հստակ ֆիքսումը դառնալու է ՀՀ տարածքային ամբողջականության պաշտպանությանը միտված լեգիտիմ գործոն․ Կոնջորյան
Փրկարարները Գորիսում իրականացրել են հարկադիր քարաթափում
ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարը և ԱԶԲ պատասխանատուները քննարկել են դպրոցների սեյսմակայունության հիմնախնդիրը
Հայաստանն էականորեն խորացնում է իր համագործակցությունը Եվրոպական միության և ԱՄՆ-ի հետ. ԱԳ նախարար

Ռուսաստանը Թուրքիային հորդորում է չկործանել իրեն

Ռուսաստանի փորձագիտական շրջանակները հուշում են Թուրքիայի նախագահ Էրդողանին, որ կանգնել է «կայսրությունների գերեզմանի» ճանապարհին: Այդպես է բնութագրվում Աֆղանստանը և այդ մասին Էրդողանին հիշեցնում են ռուսական փորձագիտական-ծրագրավորման դաշտի ծանր քաշայինները, մասնավորապես արևելագիտության և Թուրքիայում աշխատանքի մեծ փորձ ունեցող, պատմաբան Ստանիսլավ Տարասովը, որը ծնունդով Ադրբեջանից է և ուսանել է Բաքվում:

Աֆղանստանը Սիրիա չէ, Լիբիա չէ, Լեռնային Ղարաբաղ չէ, Թուրքիայի նախագահին հուշում է Տարասովը, փաստորեն ակնարկելով, որ պետք է կանգ առնել Լեռնային Ղարաբաղում: Ինչու է Ռուսաստանի ծանր քաշային փորձագիտական հանրությունը մտահոգ Էրդողանի և թուրքական կայսրության ճակատագրով: Պատճառը թերևս այն է, որ չկա թուրքական կայսրություն՝ չկա ռուսականը: Ընդ որում, Ստանիսլավ Տարասովն ինքը բազմիցս ելույթ է ունեցել այդ թեմաներով, ընդհուպ խոսելով այն մասին, որ հենց ռուսական կայսրության Գլխավոր շտաբն է թուրքական վերնախավի շրջանում ներդրել Մեծ Թուրանի գաղափարը, որպեսզի այդպիսով իր կառավարման տակ պահի նաև այդ Թուրանի ճանապարհին գտնվող ժողովուրդներին՝ այդ թվում Կովկասից մինչև միջինասիական ռեգիոն: Ընդ որում, այդ տեխնոլոգիայի «հմուտ» և հետևողական կիրառումը իր վրա զգում է հայ ժողովուրդը, արդեն ավելի քան դար, այդ թվում ցեղասպանության և պատերազմների ծանր ու ողբերգական ազդեցությամբ:

Թուրքական «խժռման» վտանգը Ռուսաստանին թույլ է տալիս Հայաստանը խժռել սահուն կերպով, պահելով հավերժական ազդեցության դաշտում և Հայաստանի միջոցով տարատեսակ պայմանավորվածությունների գալ Թուրքիայի հետ, հայկական շահերն օգտագործելով մանրադրամ: Ամբողջ հարցն այն է, որ Հայաստանի հանդեպ ռուսական այդ տեխնոլոգիան շարունակում է մնալ կենսունակ, սակայն իր կենսունակությունը հիմնավորապես կորցրել կամ կորցնում է մնացյալ ժողովուրդների և ռեգիոնների հանդեպ: Թուրքական կայսերական հավակնությունները այլևս կառավարվում են ոչ թե ռուսական կայսրությունից, այլ թերևս Արևմուտքից, ինչի վկայությունը հենց Աֆղանստանի հարցում պայմանավորվածությունն է: ԱՄՆ-ը հայտարարում է, որ լուծել է իր խնդիրը Աֆղանստանում՝ և դուրս է գալիս, իր փոխարեն փաստորեն այնտեղ «պարեկությունը» վերապահելով Թուրքիային: Էրդողանն էլ իր հերթին Բայդենի հետ հանդիպմանը քննարկում է այդ դերն իրացնելու պայմանը, ասելով, որ չեն կարող անել դա, եթե ամերիկացիները չցուցաբերեն համապատասխան աջակցություն: ԱՄՆ Թուրքիայի հետ քննարկում է այդ աջակցության հարցը: Մոսկվան, ի պատասխան, փորձում է պայմանավորվել Թալիբանի հետ, բայց լավ հիշելով թերևս, որ դեռևս ամիսներ, թե տարի առաջ Թալիբանի հետ պայմանավորվել է ԱՄՆ՝ Կատարի մայրաքաղաք Դոհայում, որտեղ այդ ահաբեկչական որակվող կառույցի քաղաքական թևի գրասենյակն է:

Մի կողմից փորձելով իր հերթին պայմանավորվել Թալիբանի հետ, Ռուսաստանը հուշում է Թուրքիային՝ Էրդողանին, որ Անկարան մղում են Աֆղանստան «ոչնչացման»: Անշուշտ, Էրդողանի կամ Թուրքիայի ճակատագիրը չէ, որ մտահոգում է Ռուսաստանին: Ամբողջ հարցն այն է, որ Ռուսաստանը հայտնվել է մի վիճակում, երբ ծուղակ է երկու դեպքում էլ՝ Աֆղանստանում թե Թուրքիայի հաջողելու, թե տապալվելու դեպքում: Եթե Թուրքիան հաջողի, ապա դա նշանակելու է Ռուսաստանի «դարաշրջանի» ավարտ, եթե տապալվի, ապա դարձյալ անխուսափելի է լինելու ՌԴ տապալումը, որն իր ռազմավարական քաղաքականությունը էապես շաղկապել է Թուրքիայի հավակնությունների վրա կառուցված խաղին: Հետևաբար, քանդվի այդ հավակնությունը, քանդվելու է ռուսական խաղը: Ահա թե ինչու են Մոսկվայից Էրդողանին հորդորում բավարարվել Լեռնային Ղարաբաղով:

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում