Wednesday, 24 04 2024
Թուրքիայի ԱԳՆ-ն մեղադրել է միջազգային հանրությանը ցեղասպանության հարցում կողմնակալ լինելու մեջ
Ոստիկանության օրինական պահանջը չկատարելու համար բերման է ենթարկվել 96 ցուցարար
ՀՀ ՄԻՊ-ն անդրադարձել է սահմանամերձ բնակավայրերի բնակիչների պաշտպանությանը
00:15
Վիեննայում տեղի է ունեցել հիշատակի միջոցառում
00:00
ՄԻԵԴ-ը և ՄԱԿ-ը երբևէ չեն վճռել, որ Հայաստանն օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը․ Եղիշե Կիրակոսյանը հակադարձել է Ադրբեջանի ներկայացուցչին
23:45
Չիլիի Պատգամավորների պալատը ապրիլի 24-ը հայտարարել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ազգային օր
23:30
ԱՄՆ սենատորի կարծիքով՝ «Այլևս երբեք»-ը պարզապես դատարկ խոսքեր չեն կարող լինել
ՀԱՊԿ-ը անցել է անթաքույց սպառնալիքների
Գերեզմանատան մոտ պայթյուն է տեղի ունեցել․ փրկարարները պայթյունի վայրից հայտնաբերել են տղամարդու դի
Ինքնասպանություն գործած նորատուսցու որդուն սպանել էին 2019թ.
«Հայրենասե՞ր», թե՞ «խուլիգան». Տավուշում թեժ է եղել
ՄԱԿ-ի բանաձևերում ՀՀ-ն չի ճանաչվել օկուպանտ. Ադրբեջանը կեղծում է. Եղիշե Կիրակոսյան
Ինչպես խուսափել ցեղասպանության ռիսկից. կես-ճշմարտություններ՝ վարչապետի ուղերձում
Ինքնասպանություն գործած տղամարդը նախկինում ձերբակալվել է զոքանչին ծանր վնասվածք պատճառելու համար
Ռուսաստանը ապրում է անցյալի պատրանքների աշխարհում, Հայաստանը՝ չունի սեփական աշխարհի տեսլական
Արևմտյան Հայաստանից՝ Տավուշ. 109 տարի անց
Ադրբեջանի թուրքական ինքնությունը Միացյալ Նահանգներին մարտահրավե՞ր է
Ցեղասպանությունը փաստ է, բայց ոչ արգելք՝ հայ-թուրքական նոր հարաբերություւներում
Ադրբեջանի իրականացրածը էթնիկ զտում է և ցեղասպանության փորձ
Եվրոպական գերտերությունները անհամաձայնեցված միջամտություններով ուղղակի վտանգ ստեղծեցին հայ ժողովրդի ֆիզիկական գոյության համար
Բերման է ենթարկվել 13 քաղաքացի․ ՀՀ ՆԳՆ
21:30
«Կանադայում ապրիլը համարվում է Ցեղասպանության դատապարտման ամիս»․ Թրյուդո
21:20
Ֆրանսիական ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Բաքվի օդանավակայանում
21:10
Բայդենն ստորագրել է Ուկրաինային 61 միլիարդ դոլարի օժանդակության նախագիծը
Հայ-ադրբեջանական նոր «գիծ». ի՞նչ կապ ունի Բրիտանիան
Թուրքիան այլևս առևտուր չի անում Իսրայելի հետ. Էրդողան
20:40
Հայոց ցեղասպանության ճանաչումը և ղարաբաղյան հակամարտությունը միմյանց բացառող իրադարձություններ չեն․ The Boston Globe
20:20
Բրյուսելում հարգել են Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակը
20:10
Շվեդիայի խորհրդարանի Շվեդիա-Հայաստան բարեկամության խումբը հայտարարություն է տարածել Հայոց ցեղասպանության տարելիցի առիթով
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն

Կառավարության քայլը կետային է, բայց ողջունելի. Ազգային հարստությունը պետք է ազատել քրեաօլիգարխիայի ձեռքից

ՀՀ կառավարությունը հաստատել է «Պետական տուրքի մասին» ՀՀ Oրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին որոշումը։  Նախագծով առաջարկվում է պղնձի և մոլիբդենի միջազգային բարձր գների պարագայում սահմանել պետական տուրք պղնձի, մոլիբդենի խտանյութի և ֆեռոմոլիբդենի՝ դեպի երրորդ երկրներ արտահանելու լիցենզիաներ կամ թույլտվություններ կամ հավաստագրեր տրամադրելու համար։ Նախագծի իրականացման նպատակն է՝ երկրի ընդերքի շահագործումից գեներացվող բարձ շահույթն ուղղել մշակող արդյունաբերության և հանքարդյունաբերության ոլորտում ռազմավարական ակտիվների զարգացմանը և արդյունաբերական արժեշղթաների խորացմանը, խթանել հանքերի առավել արդյունավետ շահագործմանը և գործող հանքավայրերի արտադրողականության բարձրացմանը` նոր տեխնոլոգիաների ներդրմամբ, խթանել շրջակա միջավայրի նկատմամբ առավել պատասխանատու հանքարդյունաբերությանը` հնարավորինս նվազեցնելով վնասակար արտանետումները:

Ըստ կառավարության՝ այսօր ոլորտում գեներացվում է գերշահույթ, որը, ըստ նախարարության ուսումնասիրությունների, արդյունավետ չի հարկվում։ Հետևաբար՝ անհրաժեշտություն է առաջացել իրականացնել կտրուկ քայլեր և կիրառել խնդիրը կարգավորող կարճաժամկետ գործիք, հետագայում երկարաժամկետ լուծումներ տալու նպատակով։ Արտահանման ծավալների պահպանման պայմաններում պետական տուրքի առաջարկվող դրույքաչափերի դեպքում ընդհանուր առմամբ բյուջեի տարեկան մուտքերը կկազմեն շուրջ 72 մլրդ դրամ։

Տնտեսագետ, «Տնտեսական իրավունքի կենտրոն» ՀԿ նախագահ Մովսես Արիստակեսյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց, որ ողջունում է կառավարության քայլը, թեև դա ոչ ամբողջական՝ կետային լուծում է համարում։ «Նման առաջարկ մեր կազմակերպությունը արել է առնվազն սրանից 4 տարի առաջ, երբ փոփոխվում էր հարկային օրենսգիրքը։ Իհարկե, մենք դեմ էինք եկամտահարկի համահարթեցմանը, բայց դրա հետ մեկտեղ առաջարկում էին, որ պետք է փոխվի և բնապահպանական  վճարը, և այդ տուրքերը, որովհետև տարիներ շարունակ մետաղական հանքերի հանքատերերը շահագործել են պետական սեփականություն, ազգային հարստություն հանդիսացող հանքերը և նկատելի որևէ  հարկ կամ տուրք չեն վճարել պետական բյուջե։ Բայց երբ նայում ենք այդ հանքերի սեփականատերերին, նրանց աշխատակիցներին, ապա տեսնում ենք, որ նրանք դարձել են խոշոր սեփականատերեր։ Այսինքն հսրստացել են պետական ընդերքից, բայց պետական բյուջե չեն մուծել որևէ նշանակալի հարկ։

Մուծված հարկերը իրենց ստացած գերշահույթերի համեմատ շատ չնչին են։ Հարկային ռեժիմը նախորդ իշխանությունների ժամանակ այնպես էր մտածված եղել, որ քամեն պետությունը և հարստանան միայն իրենք։ Դա քրեաօլիգարխիկ համակարգի շատ ցայտուն մի օրինակ է և ցավալիորեն այդ պատկերը շարունակվում է մինչև հիմա։ Ես ողջունում եմ կառավարության քայլը, բայց դա  չպետք է լինի կետային որոշումով»,-ասաց Արիստակեսյանը՝ ավելացնելով, որ պետք է մտածել պրոեկտների փոփոխության, բնապահպանության վճարի փոփոխության և մնացած հարկերի մասով։ «Պետք է  լինի համակարգային մոտեցում, հարկային օրենսգիրքը պետք է փոփոխվի։ Դրա արդյունքում վճարվող հարկերն ավելի մեծ կլինեն, ավելի մեծ գումարներ կուղղվեն պետական բյուջե։ Ավելին, պետք է աշխատեցնել նաև մյուս օրենքը, բացահայտել սեփականատերերին, նայել այդ սեփականատերերը ինչպես են հարստացել՝ սեփականաշնորհման, ապա նաև շահագործման շրջանում, և դա ենթարկել ապօրինի հարստացման օրենքի կարգավորումներին»,-ասաց տնտեսագետը։

Ավելին, մեր զրուցակցի խոսքով՝ մի փոքր էլ պետք է հեռու գնալ և  փոփոխել սահմանադրությունն ու  ամրագրել, որ ՀՀ ընդերքը պատկանում է  ժողովրդին և ոչ թե պետությանը, ապա դրա արդյունքում ժողովրդի անունից գնալ ազգայնացման, քանի որ դրանց սեփականատերերը այդ հանքերին, գործարաններին տիրացել են ապօրինի, սխալ ապապետականացման և  սեփականության գործընթացի շրջանակներում, որը սկսել է 1993 թվականից։ Պետք է վերանայել բոլոր ապապետականացված  սեփականաշնորհված բոլոր որոշումները, որոնք վերաբերում են ռազմավարական նշանակություն ուենցող հանքերի, գործարանների և այլն։ Դա պետք է լինի անցումային արդարադատության շրջանակներում՝ արագացված կարգով»,-եզրափակեց  Արիստակեսյանը։

 

 

 

 

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում