Wednesday, 24 04 2024
Սիլիկյան թաղամասում անվադողեր են այրվել
Վրացիները չեն նահանջում, շարունակում են պայքարը «Ռուսական օրենքի» դեմ
21-րդ դարում՝ 2020-2023թթ., ականատես եղանք հերթական էթնիկ զտման քաղաքականության․ ՀՀ ԱԳՆ
Հայաստանում Ֆրանսիայի դեսպանը Հայոց ցեղասպանության տարելիցին նվիրված գրառում է կատարել
Ցեղասպանության հանցագործության կանխարգելումն ու պատիժը մնում են մարտահրավեր բոլոր մարդկանց համար․ Ամերիկայի հայկական թանգարանի հայտարարությունը
10:40
ՀԱՊԿ-ում մնալը կամ կազմակերպությունից դուրս գալը Հայաստանի ինքնիշխան որոշումն է․ գլխավոր քարտուղար
Հայոց Ցեղասպանությունը պարզապես անցյալի ողբերգություն չէ, այն շարունակական իրականություն է. ԵԽ գերմանացի պատգամավոր
Այսօր մենք պետք է անենք ավելին, քան պարզապես անցյալի կոտորածները սգալն է․ Նուբար Աֆեյանը դիմել է համաշխարհային հանրությանը
Անպատժելիությունն անխուսափելիորեն ծնում է նոր ոճրագործություններ. ՀՀ ՄԻՊ- ի ուղերձը Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ
ՀՀ բարձրագույն ղեկավարությունը հարգանքի տուրք մատուցեց Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
10:10
Եգիպտոսը ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման վերաբերյալ համաձայնությունը
Լուրերի առավոտյան թողարկում 10։00
Միայն իշխանափոխության դեպքում է հնարավոր, որ Թուրքիան վերանայի իր քաղաքականությունը Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ․ շվեյցարացի պատգամավոր
Սա քաղաքական պատերազմ է. ՌԴ զորքի դուրս բերումը մեր տարածքով հաշվարկ է՝ Ոսկեպարի լարվածության ֆոնին
ԼՂ-ում էթնիկ զտումները հիշեցրին, թե որքան կործանարար կարող է լինել պանթյուրքիստական գաղափարախոսությունը․ շվեդ պատգամավորի ուղերձը
Արցախի հայաթափումից հետո ներկայիս մտահոգիչ ծանր իրավիճակ է Հայաստանի սահմանային տարածքներում. Կաթողիկոս
Երևանը չպետք է սառեցնի գործընթացը. ստատուս-քվոն անպտուղ է, տեսանք՝ ինչի հանգեցրեց ԼՂ-ում
Այսօր Ցեղասպանության 109-րդ տարելիցն է
Ուղիղ․ Այսօր Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցն է
Վարչապետը ներկա է գտնվել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված համերգին
Թող Հայաստանի Հանրապետությամբ մխիթարված ննջեն Մեծ եղեռնի և մեր բոլոր մյուս նահատակները․ վարչապետ
Տավուշում 5-րդ շարասյունն է գործում․ ՌԴ-ն կրակի մեջ նոր փայտ է գցում, որ անկայունությունը կայուն լինի
Փաշինյանը տավուշցիներին երաշխիքներ չի տվել, որ Ադրբեջանին այլ տարածքներ չեն հանձնվելու. «Հրապարակ»
Սա դեռ թատրոնի առաջին արարն է. «Հրապարակ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Հաջորդ քայլը լինելու է ապրիլի 24-ի հիշատակի օրվանից հրաժարվելը. «Հրապարակ»
Ամաչում են մարդամեջ դուրս գան. «Հրապարակ»
Սյուն եւ անորոշություն
Իրականացվել են վթարավտանգ հատվածի վերացմանն ուղղված միջոցառումներ
Ձերբակալվել է ՌԴ պաշտպանության փոխնախարարը

Միհրանյանն ու Զատուլինը համոզել են Սերժ Սարգսյանին չստորագրել ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագիրը ու դառնալ ԵԱՏՄ անդամ․ արդյունքում եղավ պատերազմը

Տևական ժամանակ իր գործունեությունը պասիվացրած հայ-ռուսական բարեկամության «Լազարևյան» ակումբը կրկին հիշեցնում է իր մասին։ Մամուլի ուշադրությունից դուրս է մնացել, որ մոտ մեկ ամիս առաջ, ակումբն իր հերթական նիստն է արել՝ ղարաբաղյան հակամարտության թեմայով։ Հյուրներն էլ  Արցախի բարձրաստիճան նախկին պաշտոնյաներն էին՝ նախագահներ Բակո Սահակյանը, Արկադի Ղուկասյանը, բարձրաստիճան այլ գործիչներ ևս։

Նրանց կողքին ուշագրավ էր տեսնել Անդրանիկ Միհրանյանին, ով Հայաստանի և Հայաստանի իշխանությունների մասին վերջին լուտանքներն է թափում ռուսական լրատվամիջոցներում,  ռուսական հեռուստաէկրաններին։ Բայց երբ տեսնում ենք, որ ակումբի նիստին է մասնակցել նաև  հավերժ թեկնածու Վազգեն Մանուկյանը, ով վերջին անգամ թեկնածու առաջադրվեց մեկ տարով  վարչապետ դառնալու համար, բայց  հայտնի իրադարձությունների արդյունքում, այդպես էլ չդարձավ, պատկերն ամբողջական է դառնում։

Թե ինչ առնչություն ունեն Արցախի նախկին նախագահներն Անդրանիկ Միհրանյանի հետ, արցախցի իրավապաշտպան, «Հելսինկյան 92» նախաձեռնության արցախյան  համակարգող Կարեն Օհանջանյանն ասաց՝ մարդկային հարաբերություններ ունեն։ Հավանաբար նախկին նախագահներ Բակո Սահակյանին ու Արկադի Ղուկասյանին հետաքրքրել է, թե փորձագիտական դաշտում ինչ են մտածում արցախյան խնդրի դեռ չկարգավորված հարցերի մասին։

Մեր զրուցակիցը, սակայն, կարծում է, որ Անդրանիկ Միհրանյանն այնքան էլ լուրջ դեմք չէ, որքան ներկայացվում է մամուլում։ Բացի այդ՝ ըստ Օհանջանյանի, հենց նա է Զատուլինի հետ միասին համոզել նախկին նախագահ Սերժ Սարգսյանին չստորագրել Եվրամիության հետ Ասոցացման համաձայնագիրը և Հայաստանը դարձնել Մաքսային միության, ապա նաև Եվրասիական տնտեսական միության անդամ․ «Արդյունքում՝ եղավ այս պատերազմը և նման սարսափելի հետևանքներ Արցախի համար։ Մենք փաստորեն կորցրեցինք Ղարաբաղը։ Ես համոզված եմ, որ եթե չլիներ Սերժ Սարգսյանի այդ հակահայկական քայլը, մենք նման հետևանքների ականատես չէինք լինի։ Հենց այդ քայլից էլ բխեցին մեր երկրի առաջ ծառացած բոլոր խնդիրները»։

Օհանջանյանը հավելեց․ «Եվ ես հիմա զարմանում եմ այս ամենի վրա։ Մեր մեջ, փաստորեն քաղաքական վերնախավում, մի  տղամարդ չկա, որ կանգնի ու ասի՝ Ռուսաստանը մեր թշնամին է, հարյուր տարուց ավել մեզ հալածում է։ Մեր մեջ փաստորեն այդքան տղամարդկություն   չկա։ Իսկ ես կարծում եմ, որ մենք Ռուսաստանից պետք է ազատվենք։ Ավելի լավ է՝ էլի մի բան կորցնենք, բայց Ռուսաստանից կախում չունենանք։ Մեզ պետք են դաշնակցային հարաբերություններ և ոչ շարունակվող այսպիսի  մի վիճակ՝ ռուսական լծի տակ»,-եզրափակեց նա։

Ի դեպ՝ «Լազարևյան» ակումբի հիշյալ նիստի ժամանակ Սոչիից եկած մի հայրենակից Արցախի նախկին նախագահներին հարց է ուղղել՝ ինչու խրամատներ չէիք փորել, բոլորդ եք մեղավոր կատարվածի համար։Սա հարուցեց Անդրանիկ Միհրանյանի մեծ զայրույթը, ով հորդորեց  հարց տվողին «հիմարություններ չասել ու չանել քաղաքական հայտարարություններ»։ Բակո Սահակյանն իր հերթին չհամաձայնելով հարցի բովանդակությանը նկատեց՝ մենք պատրաստ ենք լսել քննադատություններ, բայց ոչ սադրիչ ելույթներ, որոնք իրականության հետ առնչություն չունեն։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում