Thursday, 25 04 2024
00:58
Հայաստանի հավաքականն ընկերական խաղում զիջեց Չեխիային
00:54
Վրաստանի ֆուտբոլի ազգային թիմը Եվրոպայի առաջնության ուղեգիր նվաճեց
22:12
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը Երևանում զիջեց Կոսովոյին
14:53
2 ոսկե, 1 արծաթե, 1 բրոնզե մեդալներ. աշխարհի գավաթի արդյունքները
15:46
Ավելին կարող էի, կուղղեմ սխալներս. Եվրոպայի կրկնակի չեմպիոն Գոռ Սահակյան
15:44
Ուժերս հավաքեցի, կռիվ տվեցի ու առաջին տեղը գրավեցի. Ալեքսանդրա Գրիգորյան
15:42
Արեցի՝ ինչ կարող էի ու հաղթեցի. Եվրոպայի չեմպիոն Վարազդատ Լալայան
15:41
Չեմպիոնության ճանապարհը հեշտ չէր. Հակոբ Մկրտչյան
15:40
Մեդալի գույնը կապ չունի. կարողացա խոստումս պահել, բարձրացնել մեր դրոշը, Հռիփսիմե Խուրշուդյան
21:10
Զուռնա-դհոլով ու դափնիներով դիմավորեցին չեմպիոններին
16:11
Չեմպիոնության համար էի գնացել, հավատում էի, որ կհասնեմ. Արման Անդրեասյան
16:10
Նախ՝ ադրբեջանցի, հետո էլ՝ թուրք մրցակիցներին հաղթեց 10-0 հաշվով ու դարձավ Եվրոպայի քառակի չեմպիոն
Ինչպես գործարքի գնալ ռուսների հետ․ Մանրամասներ Սևիկյանի տրանսֆերից
300․000 եվրո` Ռուսաստանից գնալու համար․ Հայ ֆուտբոլիստի որոշման արժեքը․․․
Մխիթարյանի պատմական ցուցանիշը․ Հայ ֆուտբոլիստը` լավագույն հնգյակում
12:45
Հայաստանի ռեկորդն առանց աշխարհի չեմպիոնի
Լավագույն տղերքը վերադառնում են․ Ֆուտբոլը փրկելու առաջին քայլը․․․
Ռուսաստանի լավագույններն առանց ռուսների․ Ո՞վ կհաջորդի Զախարյանին
«Փյունիկի» պատասխանը ՀՖՖ-ին․ Արթուր Սողոմոնյանը կփոխի՞ որոշումը
Սպերցյանը՝ «Յուվենտուսի» դիտակետում․ Ե՞րբ կկայանա գործարքը
Տարվա գործարքը․ Նոր պայմաններ Հայաստանի լավագույն ֆուտբոլիստի համար
Հաղթել ենթախմբում․ Ինչ է սպասվում Հայաստանի հավաքականին 2024 թվականին
Հայաստան-Ալբանիա․ 2024 թ․ առաջին մեծ իրադարձությունը հայկական սպորտում
2023 թվականի Հայաստանի 10 ամենթանկ ֆուտբոլիստները
12:40
Պատական հաջողություն Երևանում․ 2023 թվականի ոսկե փայլատակումը հայկական սպորտում
12:40
+128 մեդալ․ Հայաստանի նոր ռեկորդը սպորտում
Ինչ է արել Պետրակովը Հայաստանի հավաքականի համար․ Թվեր և փաստեր
Ալեքսանդր Պետրակովը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն մարզիչ
Հենրիխ Մխիթարյանը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն ֆուտբոլիստ
ՀՖՖ-ի որոշումը Պետրակովի վերաբերյալ․ Գալիք տարվա մեր նպատակը․․․

Հայաստանի ծանրամարտի հավաքականը նոր մարզագույք ունի

Հայաստանի ծանրամարտի հավաքական թիմերի մարզումներն այսուհետ կանցկացվեն Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի (IWF) չափանիշներին համապատասխան մարզագույքով: ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը տեղեկացնում է, որ IWF-ի կողմից Տոկիոյում կայանալիք Օլիմպիական խաղերի համար արտոնագրված «Eleiko» ապրանքանիշի մարզագույքը (1 մրցումային հարթակ և 20 ծանրաձողի լրակազմ՝ 10-ական տղամարդկանց և կանանց համար) արդեն Հայաստանում է:

Հայաստանի ծանրամարտի հավաքականի գլխավոր մարզիչ Փաշիկ Ալավերդյանի խոսքով՝ նոր մարզագույքը նպաստելու է մարզաձևի զարգացմանն ու ավելի բարձր արդյունքներ գրանցելուն:

«Սա երկար սպասված և մեզ համար շատ կարևոր իրադարձություն է: Ծանրորդների համար անչափ կարևոր է միջազգային մրցումներից առաջ մարզվել այնպիսի մարզագույքով, որպիսին լինելու է մրցավայրում, քանի որ գույքի տարբերությունն ազդում է արդյունքների վրա: Այս ծանրաձողերն առնվազն 20 տարի կծառայեն մեզ: Շնորհակալ ենք ՀՀ կառավարությանը և ԿԳՄՍ նախարարությանը համակարգված աշխատանքի և մեզ նեցուկ լինելու համար: Հավաստիացնում եմ, որ մեր շնորհակալությունը կարտահայտենք ավելի բարձր արդյունքների տեսքով»,-նշել է նա:

Փաշիկ Ալավերդյանը նաև տեղեկացրել է, թե ինչ սկզբունքով է կատարվելու մարզագույքի բաշխումը. «Չեմ ասի, թե նոր ծանրաձողերը բավական են հանրապետության բոլոր մարզադպրոցներում առկա բացը լրացնելու համար: Իդեալական պայմաններում յուրաքանչյուր մարզադպրոցին միջազգային չափանիշներին համապատասխան 4 ծանրաձող է անհրաժեշտ, սակայն ստացած քանակը բավարար է հավաքականների մարզումային գործընթացի կազմակերպման համար: Առաջնահերթ մարզագույքը կբաշխվի հավաքականների անդամների մարզադպրոցների շրջանում, որպեսզի նրանք հավաքներից դուրս էլ կարողանան նույն ծանրաձողերով մարզվել»:

Հավաքականի գլխավոր մարզչի խոսքով՝ Օլիմպիական խաղերում Հայաստանի ներկայացուցիչներ Սիմոն Մարտիրոսյանը (109 կգ) և Իզաբելլա Յայլյանը (59 կգ) նախքան խաղերի մեկնարկը որոշակի ժամանակահատված կհասցնեն մարզվել «Eleiko» ապրանքանիշի մարզագույքով:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում