Thursday, 25 04 2024
Թուրքիայի ԱԳՆ-ն մեղադրել է միջազգային հանրությանը ցեղասպանության հարցում կողմնակալ լինելու մեջ
Ոստիկանության օրինական պահանջը չկատարելու համար բերման է ենթարկվել 96 ցուցարար
ՀՀ ՄԻՊ-ն անդրադարձել է սահմանամերձ բնակավայրերի բնակիչների պաշտպանությանը
00:15
Վիեննայում տեղի է ունեցել հիշատակի միջոցառում
00:00
ՄԻԵԴ-ը և ՄԱԿ-ը երբևէ չեն վճռել, որ Հայաստանն օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը․ Եղիշե Կիրակոսյանը հակադարձել է Ադրբեջանի ներկայացուցչին
23:45
Չիլիի Պատգամավորների պալատը ապրիլի 24-ը հայտարարել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ազգային օր
23:30
ԱՄՆ սենատորի կարծիքով՝ «Այլևս երբեք»-ը պարզապես դատարկ խոսքեր չեն կարող լինել
ՀԱՊԿ-ը անցել է անթաքույց սպառնալիքների
Գերեզմանատան մոտ պայթյուն է տեղի ունեցել․ փրկարարները պայթյունի վայրից հայտնաբերել են տղամարդու դի
Ինքնասպանություն գործած նորատուսցու որդուն սպանել էին 2019թ.
«Հայրենասե՞ր», թե՞ «խուլիգան». Տավուշում թեժ է եղել
ՄԱԿ-ի բանաձևերում ՀՀ-ն չի ճանաչվել օկուպանտ. Ադրբեջանը կեղծում է. Եղիշե Կիրակոսյան
Ինչպես խուսափել ցեղասպանության ռիսկից. կես-ճշմարտություններ՝ վարչապետի ուղերձում
Ինքնասպանություն գործած տղամարդը նախկինում ձերբակալվել է զոքանչին ծանր վնասվածք պատճառելու համար
Ռուսաստանը ապրում է անցյալի պատրանքների աշխարհում, Հայաստանը՝ չունի սեփական աշխարհի տեսլական
Արևմտյան Հայաստանից՝ Տավուշ. 109 տարի անց
Ադրբեջանի թուրքական ինքնությունը Միացյալ Նահանգներին մարտահրավե՞ր է
Ցեղասպանությունը փաստ է, բայց ոչ արգելք՝ հայ-թուրքական նոր հարաբերություւներում
Ադրբեջանի իրականացրածը էթնիկ զտում է և ցեղասպանության փորձ
Եվրոպական գերտերությունները անհամաձայնեցված միջամտություններով ուղղակի վտանգ ստեղծեցին հայ ժողովրդի ֆիզիկական գոյության համար
Բերման է ենթարկվել 13 քաղաքացի․ ՀՀ ՆԳՆ
21:30
«Կանադայում ապրիլը համարվում է Ցեղասպանության դատապարտման ամիս»․ Թրյուդո
21:20
Ֆրանսիական ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Բաքվի օդանավակայանում
21:10
Բայդենն ստորագրել է Ուկրաինային 61 միլիարդ դոլարի օժանդակության նախագիծը
Հայ-ադրբեջանական նոր «գիծ». ի՞նչ կապ ունի Բրիտանիան
Թուրքիան այլևս առևտուր չի անում Իսրայելի հետ. Էրդողան
20:40
Հայոց ցեղասպանության ճանաչումը և ղարաբաղյան հակամարտությունը միմյանց բացառող իրադարձություններ չեն․ The Boston Globe
20:20
Բրյուսելում հարգել են Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակը
20:10
Շվեդիայի խորհրդարանի Շվեդիա-Հայաստան բարեկամության խումբը հայտարարություն է տարածել Հայոց ցեղասպանության տարելիցի առիթով
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն

Հայաստան-ԵՄ հարաբերությունների հեռանկարը շատ մեծ է․ Ռուսաստանն այլևս չի դիտվում որպես վստահելի գործընկեր

 «Առաջին լրատվական»-ի հարցերին պատասխանել է «Ազատ քաղաքացի» ՀԿ նախագահ Հովսեփ Խուրշուդյանը

-Պարոն Խուրշուդյան, ԵՄն Հայաստանի հավելյալ 1 միլիարդ եվրո է հատկացնելու՝ հասցնելով Հայաստանին տրամադրվելիք գումարը 2,6 միլիարդի: Ինչպե՞ս եք գնահատում։ Որքանո՞վ կառավարությունն ի վիճակի կլինի իրականացնել ԵՄ առաջարկած ծրագրերը։

-Կարծում եմ, որ Եվրամիությունը մինչև նման խոշոր գումար տրամադրելը կատարել է ռիսկերի գնահատում:  Ընդհանրապես, նման գումարներ պահեկան որոշումներով չեն տրվում: Տեսեք, Ուկրաինան, որն իր բնակչության չափով Հայասատանից գրեթե 20 անգամ ավելին է, ստանալու է մեկ միլիարդով ավելի քիչ գումար, քան Հայաստանը: Պատճառը՝ այդ երկրում ժողովրդավարական ինստիտուտների շատ ավելի անկատար լինելն է, ինչը բերում է կոռուպցիայի մեծ ծավալների, ինչը մեզ մոտ, բարեբախտաբար, հաղթահարվել է, և դա գնահատում են Արևմուտքում:

-Իշխանություների կողմից տեսնո՞ւմ եք արդյոք հանձնառություն ԵՄ-ի հետ հարաբերությունները խորացնելու։

-Առանց այդպիսի հանձնառության ևս ԵՄ-ն այս գումարը չէր որոշի Հայաստանին տրամադրել: Վստահ եմ, որ հունիսին Փարիզ և Բրյուսել կատարած իր այցի ընթացքում Նիկոլ Փաշինյանը փոխանցել է եվրոպացիներին իր կառավարության տրամադրվածությունը ավելի սերտ ինտեգրման Եվրամիության հետ: Այս գումարներով մենք կարող ենք բարելավվել մեր թե՛ տնտեսական և թե՛ քաղաքական չափանիշները, որպեսզի հենց առաջին հնարավորության դեպքում՝ հայտ ներկայացնենք ԵՄ-ի հետ բարձր մակարդակի ինտեգրման, եթե ոչ՝ ԵՄ անդամակցության: Մինչ այդ Հայաստան-ԵՄ միջև ՍԵՊԱ-ի համաձայնագրի լիարժեք իրականացումը մեզ կարող է անգամ ավելի առաջ դնել ԵՄ-ի չափորոշիչներին համապատասխանելու հարցում, քան անգամ որոշ Ասոցացված երկրներ, քանի որ վերջիններում՝ երեքում էլ՝ Ուկրաինայում, Վրաստանում և Մոլդովայում  բարեփոխումներն էապես դանդաղել են:

Ինչպե՞ս եք գնահատում Շուշի դեսպանների այցը, չեն մասնակցել Մինսկի խմբի համանախագահ երկրների՝ ԱՄՆ, Ֆրանսիա և ՌԴ դեսպանները։

-Ոչ միայն այդ երեք երկրները, այլ նաև Կանադան, Հնդկաստանը ու եվրոպական երկրների մեծ մասը չմասնակցեցին այցին: Իհարկե, սա նաև մեր դիվանագիտության վատ աշխատանքի հետևանք է: Հուսամ նոր կառավարությունում կներգրավվեն շատ ավելի ջանասեր և արհեստավարժ արտգործնախարար՝ իր տեղակալներով և վարչության պետերով: Մեր դիվանագիտությունը ռեսթարտի կարիք ունի: Մենք չենք կարող մեզ թույլ տալ նման շռայլություն՝ անգործունակ կամ թույլ դիվանագիտական կորպուս ունենալու: Ցավալի է, իհարկե, որ այցին մասնակցել են անգամ այնպիսի երկրների դեսպաններ, որոնք ավանդաբար Հայաստանի հետ ունեն առանձնահատուկ լավ հարաբերություններ, օրինակ, Հունաստանինը, կամ Նիդերլանդներինը, որի Ազգային ժողովը հետևողական աշխատանքներ է տանում և բանաձևեր ընդունում՝ Ադրբեջանին պատերազմական հանցագործությունների համար պատասխանատվության ենթարկելու ուղղությամբ: Ինչևէ, լավ է, որ Մինսկի խմբի համանախագահ երկրները չայցելեցին Շուշի: Նրանք վերահստատեցին իրենց այն հանձնառությունը, որն արտացոլված է միջնորդների բոլոր ժամանակների  կարգավորման առաջարկություններում, որոնցում Շուշին Արցախի անբաժանելի մաս է, նաև վերջին փաթեթում առկա այն դրույթին, ըստ որի Արցախի, ներառյալ Շուշիի կարգավիճակը պետք է որոշի Արցախի ժողովուրդը:

ՀայաստանԵՄ հարաբերություններում ինչպիսի՞ հեռանկար կա այն ֆոնին, երբ Հայաստանը գնալով խորացնում է կախվածությունը Ռուսաստանից։

-Հայաստան-ԵՄ հարաբերությունների հեռանկարը շատ մեծ է, իսկ Ռուսաստանից կախվածության աճի հանգամանքը որքան էլ որ կարճաժամկետ կտրվածքով ակներև է, սակայն, միաժամանակ, Հայաստանի ժողովրդի և իշխող վերնախավի մեծ մասի մտքերում Ռուսաստանը այլևս չի դիտվում որպես վստահելի գործընկեր, ավելին, շատերը ճշմարտացիորեն համարում են այդ երկրին սպառնալիք: Իսկ դա Ռուսաստանից միջնաժամկետ և, առավել ևս՝ երկարաժամկետ կտրվածքով ավելի անկախ դառնալու լավ հիմք է: Պետք է ավելի համարձակ քայլեր անել՝ ներգրավվելու Արևմուտքին և դրա գործիքները՝ ՄԱԿ-ին ու ԵԱՀԿ-ին մեր տարածաշրջանի խնդիրների լուծման գործում: Դա միակ երաշխիքն է ռուս-թուրք-ադրբեջանական ակցաններից դուրս պրծնելու:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում