Friday, 19 04 2024
Ուղիղ․ Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի գործով լսումներ Հաագայի դատարանում
«Բազմիցս զգուշացվել է՝ չի թույլատրվում փողոցային առևտուրը». Երևանի քաղաքապետարանը ստուգումներ է իրականացնում
12:15
Հարավային Կորեայի նավթի 60%-ը մատակարարվում է Հորմուզի նեղուցով
Լուրերի օրվա թողարկում 12։00
Հանրակրթության ոլորտում բարեփոխումները շարունակական են
«Կրոկուսի» ահաբեկիչներն այդքան հիմա՞ր էին
Կոտայքի մարզում գտնվող 1 հա հողամասը վերադարձվել է պետությանը
Կբացվի քանդակագործ Մկրտիչ Մազմանյանի ցուցահանդեսը՝ նվիրված Շառլ Ազնավուրին
11:30
Կիպրոսի Ներկայացուցիչների պալատը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
11:15
Նավթի գներն աճել են – 18-04-24
11:00
Կայացել է «Բադալյան եղբայրներ» ընկերությունների խմբի մեջ մտնող ֆինանսական կազմակերպությունների տարեկան ժողովը
10:45
Իրանում տեղի ունեցած պայթյուններից հետո իրավիճակը կայուն է. ԶԼՄ-ներ
Մեքենան գլխիվայր շրջվել է․ կան վիրավորներ
10:15
Իրանը, Իրաքը և Սիրիան կպայքարեն ահաբեկչության դեմ
Ինչ է հայտնի Իսրայելի կողմից Իրանի հարվածի մասին
Լուրերի առավոտյան թողարկում 10:00
10:01
Սպահանում ավերածություններ կամ դժբախտ պատահարներ չենք ունեցել․ բանակի հրամանատար
Վատ նորություն՝ ռուսները հենց այնպես դուրս չեն գա, կտեղակայվեն սահմանին՝ միջանցքը հսկելու
Իսրայելը հարվածներ է հասցրել Իրանին
Թբիլիսիում ամեն վայրկյան իրավիճակը փոխվում է. նոր զարգացումներ
Սպասվում է կարճատև անձրև
Ռուսների պլան Բ-ն չաշխատեց. մենք դառնում ենք Արևելյան Եվրոպա
Ինչպե՞ս են այս տարի նշելու քաղաքացու օրը. «Հրապարակ»
Ինչո՞ւ ուղղաթիռով. «Հրապարակ»
ՊԵԿ նախկին փոխնախագահը հրավիրվել է դատախազություն. «Հրապարակ»
Օֆերտան պայթեց. Ավանեսյանի ձախողումը. «Ժողովուրդ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Մասնակցե՞լ, թե՞ չմասնակցել «պառադին». «Հրապարակ»
Ի՞նչ է փոխվել. Ինչո՞ւ Փաշինյանը հետողորմյա արեց. «Հրապարակ»
Հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. քաոս. «Ժողովուրդ»

ՍԴ-ում տեղի ունեցող բարոյական մաշումն ու Հայաստանի գլխավոր հարցը

Առաջին հայացքից այն, ինչ տեղի է ունենում Սահմանադրական դատարանում, հետընտրական թատրոն է, որ նախկին իշխող համակարգի ուժերը նախաձեռնել են Հայաստանում լարվածության նվազագույն ռեժիմ պահպանելու և հնարավորության դեպքում այն ուժգնացնելու հող ունենալու համար: Հակառակ պարագայում տարօրինակ է թվում «ընտրակեղծարարության» այն «փաթեթի» բովանդակությամբ դատարան գնալը, որով մտել են այդ ուժերը ՍԴ:

Մյուս կողմից, նրանք պարզապես չունեին ավելի «լավ փաթեթի» հնարավորություն, քանի որ Հայաստանում խորհրդարանի ընտրության արդյունքը արտահայտել է հասարակության լեգիտիմ կամքը, որը երբեք չի լինում իդեալական կամ անթերի, բայց լինում է հաստատուն և հետևաբար դրա հետ խաղալը պարունակում է վտանգ բոլոր այն ուժերի համար, որոնք կփորձեն անել դա: Բայց, ՍԴ-ում թերևս տեղի է ունենում ոչ թե խաղ հասարակության կամքի լեգիտիմ արտահայտման, այլ սեփական համակիրների մոտ լեգիտիմությունը պահելու ուղղությամբ: Այդտեղ է ՍԴ բուն գործընթացի առանցքային մոտիվն այն  ուժերի համար, որոնք մտել են դատարան: Ընդ որում, այդտեղ նրանք ունեն մոտիվ, բայց չունեն լուծում: Ավելին, հայտնի ժողովրդական խոսքը փոքր ինչ ձևափոխելու պարագայում կարող ենք ասել, որ այդ սուբյեկտների համար «դատարան մտնելը մի այիբ էր, դուրս գալը՝ երկու»: Խնդիրն այն է, որ առկա «փաթեթով», ՍԴ-ում այդ համակարգը մի կողմից փորձում է լուծել իր համակիրների շրջանում ընտրությունից հետո լեգիտիմության սրված խնդիրը, մյուս կողմից սակայն դատարանում տեղի ունեցողը խորքային առումով ավելի սրում է հենց խնդիրը, քան տալիս լուծումներ: Այդ տեսանկյունից, ՍԴ-ում մաշվում է Հայաստանում կառավարող նախկին համակարգը, մաշվում է արդեն նաև «բարոյապես»: Ընդ որում, այդ գործընթացը ժամանակի ու տարածության մեջ օբյեկտիվ գործընթաց է, որքան էլ համակարգն ու դրա արտաքին հովանի տնտեսա-քաղաքական խմբերը փորձում են տարաբնույթ ազդեցության լծակների և ռեսուրսների գործադրմամբ ձգել այդ «բարոյական մաշումը» որքան հնարավոր է երկար, «վերականգնման» անհամարժեք հույսով: Սակայն, այդ ամենով հանդերձ, առավել քան ընդգծվում է Հայաստանի գլխավոր հասարակական-քաղաքական նոր համակարգի հարցը, որակով, արժեհամակարգով, գաղափարական և հայեցակարգային բովանդակությամբ նոր համակարգի հարցը, որը պետք է ձևավորի Հայաստանի հասարակական-քաղաքական դաշտում թե ներքին, թե ընդհուպ արտաքին ռազմա-քաղաքական դիմադրունակության ու դիմակայության համար կենսական նշանակություն ունեցող հավասարակշռման հարցը:

Լուսանկարը՝ panorama.am-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում