Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի պաշտպան Վարազդատ Հարոյանն արդեն Իսպանիայում է:
28-ամյա պաշտպանն արդեն միացել իսպանական «Կադիս»-ին: Հայ ֆուտբոլիստը բժշկական հետազոտություն է անցել և թեստավորվել է: «Կադիս»-ը հուլիսի 12-ից կսկսվի նախապատրաստվել Լա լիգայի նոր մրցաշրջանին:
Հարոյանի «Կադիս»-ի հետ կնքած պայմանագիրը նախատեսված է մինչև 2023 թվականը: Նա երկրորդ հայ ֆուտբոլիստն է Արազ Օզբիլիսից հետո, ով հանդես կգա Իսպանիայի ֆուտբոլի առաջնությունում: