Արդեն չորրորդ օրն է, ինչ ՍԴ-ում քննարկվում է արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու մասին 4 քաղաքական ուժերի կողմից ներկայացված դիմումները՝ մեկ վարույթով։ Ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու դիմում են ներկայացրել «Հայաստան», «Պատիվ ունեմ» դաշինքները և «Զարթոնք» ու «Հայոց Հայրենիք» կուսակցությունները։ Թեմայի շուրջ «Առաջին լրատվական»-ը զրուցել է Իրազեկ քաղաքացիների միավորում ՀԿ ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանի և Հանուն Հանրապետության կուսակցության ղեկավար մարմնի անդամ Վահագն Մարտիրոսյանի հետ: