Friday, 19 04 2024
Որոնվող տղամարդը հայտնաբերվել է «Նահատակ» կոչվող հանդամասում
00:45
Տղամարդն ինքնահրկիզվել է Նյու Յորքի դատարանի շենքի մոտ` Թրամփի գործով լսումների ժամանակ
Մայրաքաղաքում բացօթյա առևտուրն արգելվում է
ՀՀ և Ադրբեջանի պայմանավորվածությունների կյանքի կոչումը կբերի խաղաղություն նաև ողջ տարածաշրջանում. պատգամավոր Գրիգորյան
00:12
«Սահմանազատման գործընթացի վերաբերյալ հուսադրող լուրեր կան»․ Կլաար
Գավառում մոր կողմից երեխային բռնության ենթարկելու գործը նախաքննության փուլում է
Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում ՃԵԿ խախտման Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ բոնուսը
Զառի դպրոցը «հազարապետ» Փաշինյանին հրավիրել է՝ դիտելու «Պապ թագավոր» ներկայացումը
«Սիրո սեղան». AMAA-ի «Հայասա» թատերախումբը փայլեց նորովի
Տավուշից ոչ մի միլիմետր չի հանձնվում. Լիլիթ Մինասյան
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Երևանը պնդում է՝ Մինսկի խումբ գոյություն ունի
Ռուսաստանի հեռանալով Երևանն ու Բաքուն կարողանում են պայմանավորվել
Մի՛ դարձրեք հնարավորությունը մամլիչ
Ավանակով գնացել է Կապան՝ գնումներ կատարելու և չի վերադարձել
Մահացել է ԵԱՀԿ ՄԽ ՌԴ առաջին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովը
Արամ Ա Վեհափառ Հայրապետն ընդունել է Միջազգային քրեական դատարանի առաջին դատախազ Լուիս Մորենո Օկամպոյին
Իրանն աջակցում է ՀՀ տարածքային ամբողջականությանը և դեմ է միջազգային սահմանների որևէ փոփոխման․ ԻԻՀ դեսպան
Ռուս-ադրբեջանական «մաքուր էջի» աշխարհաքաղաքական սեւագիր կա՞
Ես ճիշտ էի, Փաշինյանին սատարող քաղաքացիական հասարակությունը սխալ
«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ը ողջունում է «Մեծ յոթնյակի»՝ Ադրբեջանին և Հայաստանին ուղղված հայտարարությունը
Հայկազ Նասիբյանը նշանակվել է էկոնոմիկայի նախարարության գլխավոր քարտուղար
Գետնի վրա կվերարտադրվեն ԽՍՀՄ փլուզման պահին իրավաբանորեն հիմնավորված միջհանրապետական սահմանները․Եղոյան
Բաքուն փորձում է փաստերի խեղաթյուրմամբ հարցականի տակ դնել հայկական բազմադարյա ներկայությունը. ԼՂՓԻ միություն
Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման ողջ գործընթացում հիմնվելու են Ալմա-Աթայի հռչակագրի վրա․ Խանդանյան
Հայ-ադրբեջանական նոր պայմանավորվածություն
Սահմանի հստակ ֆիքսումը դառնալու է ՀՀ տարածքային ամբողջականության պաշտպանությանը միտված լեգիտիմ գործոն․ Կոնջորյան
Փրկարարները Գորիսում իրականացրել են հարկադիր քարաթափում
ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարը և ԱԶԲ պատասխանատուները քննարկել են դպրոցների սեյսմակայունության հիմնախնդիրը
Հայաստանն էականորեն խորացնում է իր համագործակցությունը Եվրոպական միության և ԱՄՆ-ի հետ. ԱԳ նախարար

ՄԽ դեսպանների Շուշի չգնալը հուժկու հարված էր Բաքվին․ Երևանը պետք է նախապես նոտա ուղարկեր գնացած մեր բարեկամ երկրներին

Զավթած Շուշի այցելած Ադրբեջանում 46 երկրների դեսպանների թվում չկային ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների՝ ՌԴ-ի, Ֆրանսիայի եւ ԱՄՆ-ի դեսպանները։ Ինչպես գրում են Բաքվի ԶԼՄ-ները, նրանք չեն ընդունել Շուշի այցելելու հրավերը։

Շուշի են այցելել Թուրքիայի, Պակիստանի, Իտալիայի, Ավստրիայի, Շվեդիայի, Իսրայելի, Չինաստանի, Ճապոնիայի, Բելառուսի, Ուկրաինայի, Քաթարի և այլ երկրների դեսպանները։

Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի նախագահ, քաղաքագետ Ստեփան Գրիգորյանի կարծիքով՝ շատ կարևոր է, որ համանախագահող երկրների դեսպանները չգնացին Շուշի․«Ես կասեի նույնիսկ դեմարշ է ադրբեջանական նախաձեռնությունների նկատմամբ։ Մարդիկ պետք է հասկանան, թե որն է այստեղ խնդիրը։ Լեռնային Ղարաբաղի հարցը դեռ լուծված չէ, քաղաքական լուծում չի ստացել ու Լեռնային Ղարաբաղի տարածք նման այցելություններ կազմակերպել, պլանավորել տարբեր երկրների  կոնսուլատներ բացել՝ սադրանք է Ադրբեջանի կողմից։ Շատ լավ է, որ այդ դեմարշը Ֆրանսիան, ԱՄՆ-ն ու Ռուսաստանն արեցին։ Մարդիկ կարող է հարցնեն, բայց ի՞նչ  խնդիր կա, որ դեսպանները մտնեն Շուշի, ի վերջո Շուշին գտնվում է Ադրբեջանի վերահսկողության տակ։ Պատասխանը շատ հասարակ է՝ Շուշին ու Հադրութը Լեռնային Ղարաբաղի մի մասն են ու մինչև Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցի լուծումը վերջնականորեն չլինի, անթույլատրելի է նման սադրանքների գնալը։ Ակնհայտ է, որ չգնալը երեք երկրների համատեղ որոշումն էր ու դա շատ լավ է մեզ համար»,-«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց նա։

Գրիգորյանը սակայն նշում է՝ կա մեկ այլ խնդիր, այդ միջոցառմանը մասնակցել են 46 երկրների դեսպաններ՝ այդ թվում մեզ բարեկամ երկրների, ովքեր այսօր շատ հստակ դիրքորոշում ունեն մեր խնդիրների հետ կապված․«Օրինակ՝ Հունաստան, Լիտվա, Լատվիա, Ավստրիա։ Մենք չենք կարող ասել, որ գնացած դեսպանների մեծ մասը Պակիստանի, աֆրիկյան երկրների ներկայացուցիչներ էին։ Եվրոպական երկրների շատ ներկայացուցիչներ գնացին ու այստեղ է, որ դա  Հայաստանի սխալ կամ ոչ ուշադիր լինելու հանգամանքն է առաջ գալիս։ Մենք գիտեինք, որ Ադրբեջանը պլանավորում է նմանատիպ միջոցառում իրականացնել։ Գոնե բարեկամ երկրներին կարող էինք նոտաներ ուղարկել, որ  համաձայն չենք լինելու, եթե նրանք գնան։ Պետք է ասեինք, որ լուծված չէ Ղարաբաղի հարցը, Ադրբեջանը միտումնավոր սրում է իրավիճակը, զորքերը մտցրել է Հայաստանի տարածք։ Մենք պարտավոր էինք  այդ քայլերն անել»։

Մեր զրուցակիցն ընդգծեց՝ Ադրբեջանն ամեն ինչ անում է Արցախին տիրանալու համար, այսօր շատ լուրջ ձայներ են հնչում Ադրբեջանում, որ սկսեն բոյկոտել երբեք չգնացած դեսպաններին․«Այսինքն՝ Ադրբեջանն իր քաղաքականությունը շարունակում է, անել ամեն ինչ, որպեսզի պոկի Ղարաբաղը, դարձնի այն Ադրբեջանի մաս։ Մենք էլ պետք է մեր քայլերն անեինք, մեր քայլերից մեկը պետք է լիներ Նիկոլ Փաշինյանի այցելությունը Ստեփանակերտ։ Երկրորդ՝ բոլոր բարեկամ երկրներին պետք է պաշտոնական նամակներով, որը կոչվում է դիվանագիտական նոտա, զերծ պահել Շուշի մտնելուց։ Այստեղ է, որ մենք ձայն չենք հանում։ Ես հասկանում եմ, որ դեռ կառավարությունը ձևավորված չէ, բայց այս քայլերը պետք է մեր կողմից արվեին»։

Համանախագահների «կոռեկտությունը» հասկանալի է, սակայն Ռուսաստանի դեպքում կան վերապահումներ։ Նույն օրը՝ հուլիսի 10-ին Բաքվի մուսուլմանների ղեկավարը Շուշի է տարել Ադրբեջանում տարբեր եկեղեցական համայնքների՝ հրեաների, կաթոլիկների, ալբանաուդինական քրիստոնեական համայնքի ղեկավարին, Գասզիների խորհրդի անդամներին։ Թվարկածների մեջ են նաև ինչ որ «Ուղղափառ եկեղեցու» ներկայացուցիչներ։

Ինչպես հայտնում են Բաքվի ԶԼՄ-ները՝ նրանք այցելել են Շուշիի «ռուս ուղղափառ եկեղեցին»։ «Մենք եղել ենք մի հին կոթողում, և  կասկածներ կան, որ դա ուդինական եկեղեցի է, հիմա արխիվներն ենք բարձրացնում, կփորձենք պարզել։ Մենք կայցելենք նաև ուղղափառ եկեղեցի, մզկիթ», ասել է Բաքվում Ռուս Ուղղափառ եկեղեցու մամուլի քարտուղար Կոնստանտին Պոմինովը։ Թե ինչ «ուղղափառ եկեղեցու» մասին է խոսում ռուս հոգևորականն այս անգամ՝ չի ճշտվում։

Անդրադառնալով այս հարցին, Ստեփան Գրիգորյանը նշեց․«Այստեղ կան նյուանսներ, որում ես չէի ցանկանա խորանալ։ Եկեղեցին քաղաքական դաշտում  չէ։ Ի վերջո այն եկեղեցիների ներկայացուցիչները, որոնք այցելեցին, կարող են բացատրություն տալ, որ  խաղաղության համար են դա արել։ Ես զգուշավոր կմեկնաբանեի։ Իմ ասածը քաղաքական ու դիվանագիտական կոնտեքստում է։ Քաղաքական իմաստով Ադրբեջանը հուժկու հարված ստացավ, բայց մյուս կողմից ինձ զարմացրեց, որ շատ դեմոկրատական երկրների ներկայացուցիչներ կային։ Ի վերջո ինչպես իրենք կարող էին Շուշի գնալ, երբ կա նման խայտառակ պուրակ Ադրբեջանում։ Բայց այստեղ մեր քաղաքականության սխալն է, այո՛ մենք զբաղված ենք նոր կառավարության ձևավորմամբ, բայց ունեինք անելիք։ Մենք պետք է նոտա ուղղեինք բոլոր երկրներին՝ խնդրանքով չգնալ այդ քայլին։ Թող կարգավիճակը հստակեցվեր՝ ինչ ուզում էինք անեին։ Դուք կարող եք հարցնել՝ ի՞նչ է իրենք  չգիտեին, որ Շուշին մերն է։ Ես կպատասխանեմ՝ որտեղի՞ց պետք է իմանային։ Շատ զարմանալի ազգ ենք։ Մենք մտածում ենք, որ բոլոր նյուանսները բոլորը գիտեն։ Շատերը չգիտեն, որ Ադրբեջանը հիմա իր վերահսկողության տակ է  վերցրել Շուշին ու Հադրութը, որոնք Լեռնային Ղարաբաղի մի մասն են։ Շատերը մտածում են, որ դրանք էլ են մտնում Լեռնային Ղարաբաղի շուրջ գտնվող տարածքների մեջ։ Իսկ ո՞վ ասաց, որ բոլորը պետք է ամեն մանրուք իմանան։ Մեր դիվանագիտությունը պետք է աշխատեր։ Ադրբեջանը լուրջ սխալներ է անում՝ գերիներ բաց չի թողնում, մտել է մեր տարածք։ Մենք պետք է դիվանագիտական լեզվով սա հիշեցնեինք, այդ դեպքում շատերը կխուսափեին նման քայլի գնալ»։

Եզրափակելով Ստեփան Գրիգորյանն ասաց․«ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովում հուլիսի 6-ին ընդունվեց  Ռուսաստանի համար շատ վատ բանաձև՝ Ղրիմի հետ կապված։ Այսինքն՝ Ուկրաինայի նախաձեռնությունն անցավ։ Այնքան ցավոտ էր սա Ռուսաստանի համար, որ նրանք լքեցին դահլիճը։ Բայց դուք գիտեք, որ Ադրբեջանի պատվիրակությունն ի օգուտ Ուկրաինայի քվեարկեց։ Ռուսաստան դու ինչո՞ւ ես Ղարաբաղի հարցով Ադրբեջանի շահերն ակնհայտորեն պաշտպանում, իսկ ադրբեջանցիք ձեր դեմ այդպիսի ցավոտ տեղում քվեարկություն են անում։ Մենք պետք է Ադրբեջանի այս սխալները ավելի հնչեղ դարձնենք աշխարհով մեկ։ Դա արդյունք կբերի»։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում