ԱՄՆ-ում բնակվող լրագրող Ռաֆայել Մնացականյանը Հայաստանում էր։ Իր խոսքով՝ եկել էր հանրային տրամադրությունները հասկանալու ու երկրի զարգացումներին ներսից ծանոթանալու համար։ Նշում է․ «Մեզ թվում էր՝ Հայաստանում համազգային սուգ է, այնինչ Սփյուռքում ավելի լուրջ տրամադրություններ են»։ Հայաստան-Սփյուռք հարաբերությունների և համագործակցության նոր որակի ակնկալիքներ ունի։ Ասում է՝ ընտրությունների արդյունքները հույս են տալիս, որ դրան մենք կհասնենք առաջիկայում։