
Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի 2021 թվականի հունիսի 20-ի արտահերթ ընտրությունների արդյունքներն ամփոփելու մասին» թիվ 184-Ա որոշման հետ կապված վեճի վերաբերյալ» գործի բանավոր ընթացակարգով դատաքննությունը կշարունակվի 2021 թվականի հուլիսի 12-ին` ժամը 10:00-ին։ Այս մասին հայտնում է ՀՀ սահմանադրական դատարանի մամուլի քարտուղար Եվա Թովմասյանը։
«Անհրաժեշտության դեպքում նիստը կշարունակվի մինչև 24:00-ն»,- նշել է Թովմասյանը։