Բրիտանացի 70-ամյա գործարար Ռիչարդ Բրենսոնը դարձել է առաջին միլիարդատերը, որը ենթաուղեծրային թռիչք է կատարել։ Տիեզերաթիռը կբարձրանա 90 կիլոմետր բարձրության վրա, որտեղ անձնակազմը մոտ 6 րոպե կզգա անկշիռ վիճակը։ Թռիչքը իրականացվել է միլիարդատիրոջ Virgin Galactic ընկերության Unity-22 տիեզերաթիռով։ Ենթաուղեծրային թռիչքը կտևի մոտավորապես 2 ժամ։
Թռիչքից առաջ Բրենսոնին այցելել է Իլոն Մասկը՝ նրան հաջողություն մաղթելու համար։