
Կենսաբանական գիտությունների դոկտոր, Ջորջ Մեյսոնի համալսարանի (Վիրջինիա, ԱՄՆ) Համակարգային կենսաբանության դպրոցի պրոֆեսոր Անչա Բարանովան կարծում է, որ կորոնավիրուսի մուտացիայի պատճառը «վերարտադրության անոթների» քանակն է: Վարակաբանի խոսքերը փոխանցում է V1 պորտալը:
Պրոֆեսորը հիշեցրել է, որ սկզբում հայտնաբերվել է «ալֆա» տարբերակը, այնուհետև՝ «բետան» և «գամման», այժմ տարածվում է Հնդկաստանում հայտնաբերված «դելտան», մինչդեռ Բարանովան վստահ է, որ նոր տարբերակը «հաղթել» է նախորդներին։ Նրա խոսքով ՝ աշխարհի տարբեր երկրներում տարատեսակ շտամների պայքար է ընթանում և դեռ հայտնի չէ ՝ արդյո՞ք Պերուից եկած նորագույն «լյամբդան» «կդիմակայի» մյուսներին:
«Վիրուսի էվոլյուցիան համամասնական է վերարտադրման անոթների քանակին: Եվ այս «անոթները», ավաղ, դուք եք ու ես: Այդ պատճառով վարակվածների թիվն աճում է», – ասել է Բարանովան՝ հավելելով, որ սովորաբար բուժման մեջ օգտագործվում են գլյուկոկորտիկոստերոիդները, որոնք նույնպես նպաստում են նոր շտամների առաջացմանը:
Վիրուսի նոր տարբերակներից պաշտպանվելու համար անհրաժեշտ է հակամարմինների ավելի բարձր տիտր, քան համավարակի առաջին տարում, նշել է կենսաբանը: Նա ասել է, որ հակամարմինները «անհավանական մակարդակի» բարձրացնելու լավագույն միջոցը պատվաստումն է: Եվ սա վերաբերում է նաև նրանց, ովքեր մեկ տարի առաջ են հիվանդացել: