Thursday, 25 04 2024
00:30
Քննարկվել են Հայաստան-ԵՄ-ԱՄՆ պայմանավորվածություններին վերաբերող հարցեր
Ալիևին դեռ զսպում են, անզուսպ է 5-րդ շարասյունը. «Նոյեմբերի 9»-ի շահառուները ակտիվացել են
Ալիևը փոքր զիջման գնաց Արևմուտքի ճնշմամբ. սա է քիչ թե շատ արդյունավետ սահմանազատման միակ միջոցը
Ստամբուլում օդի աղտոտվածությունը հասել է վտանգավոր մակարդակի
Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել սահմանազատման գործընթացի մասին զեկույցով
Իլհամ Ալիևը ժամանել է Գերմանիա
ՌԴ իրավապահների, Ռումինիայի և Լեհաստանի Ինտերպոլի կողմից հետախուզվողներ են հայտնաբերվել «Զվարթնոց» օդանավակայանում
22:45
Վիվա-ՄՏՍ. Արևային ֆոտովոլտային կայան՝ սահմանապահ Երասխի մանկապարտեզում
Էրդողանի «իրաքյան գամբիտը»
Նոյեմբերի 9-ին պետք է հետ կանչել «նոյեմբերի 9»-ի փաստաթուղթը
Ալիևը ստում է. սահմանազատման առաջարկը եկել է ԱՄՆ-ից
Սահմանազատումը մտել է Կիրա՞նց. հակասական քարտեզներ
Ալիևը խուսափում է Արևմուտքից. ԱԳ նախարարների Ղազախստանում հանդիպումը դրա մասին է
Կինը ոտքով ու ձեռքով հարվածներ է հասցել ոստիկանին․ Այժմ նրան որոնում են
2023Թ․ Համաշխարհային ռազմական ծախսերը հասել են պատմական առավելագույնին
Հայաստանի շանսը
Հետախուզման մեջ գտնվող ԱՄՆ քաղաքացի բժիշկը հանձնվել է ԱՄՆ-ին
21:30
Շվեդիայի վարչապետը հայտարարել է ՆԱՏՕ-ին պաշտոնական ինտեգրման ավարտի մասին
ԱԺ ՄԻՊ և հանրային հարցերի մշտական հանձնաժողովին են ներկայացվել ՀՀ ՄԻՊ- ի գործունեության տարեկան հաղորդումը և զեկույցը
Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցողը մեղադրվում է ծեծի և խուլիգանության համար
Դեպի ուր կհոսեն ներքաղաքական «ստորջրյա» լիցքերը
Ռուբեն Վարդանյանին թույլ է տրվել խոսել ընտանիքի հետ. hարազատները խնդրել են դադարեցնել հացադուլը
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Լիբանանում «Հեզբոլլահի»-ի օբյեկտներին
20:30
Ջամայկայում հայտարարել են հանրապետություն հռչակվելու մտադրության մասին
20:20
Հայիթիի վարչապետի հրաժարականից հետո այդ պաշտոնը ժամանակավորապես վստահվել է Միշել Պատրիկ Բուավերին
ՀՀ ԱԺ նախագահը և Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են Հայաստան-ԵՄ վիզաների ազատականացումը
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
19:50
ՄԱԿ-ի հատուկ զեկուցողը կոչ է անում պատժամիջոցներ սահմանել Իսրայելի դեմ
Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 20 սյուն
Հիվանդության 829 կեղծ պատմագրի հիման վրա պետությունից հափշտակվել է մոտ 263,5 մլն հազ. դրամ. գործն ուղարկել է դատարան

Տավուշի մարզում «Սպայկա» ընկերության աշխատողները 3 տարի աշխատավարձ չեն ստացել

Տավուշի մարզում «Սպայկա» ընկերության աշխատակիցները  մի քանի տարվա աշխատավարձ չեն ստացել։ Այս մասին «Առաջին լրատվական»-ի հետ զրուցյում ասաց աշխատավարձ չստացած աշխատակիցներից Լարիսա Կարապետյանը՝ հավելելով, որ «Սպայկա»-ից իրենց սպառնացել են՝ եթե բողոքեն աշխատավարձ չստանալուց, ապա կուտակված աշխատավարձը ընդհանրապես  չեն ստանա։ «Սկզբում ժամանակին տալիս էին գումարները։ Հետո՝ սկսած 2019 թվականի նոյեմբեր ամսից սկսեցին ավելի ուշ-ուշ տալ։ Ամսվա մեջ 20 աշխատած օրվա փոխարեն 5 օրվա աշխատավարձ էին տալիս կամ 10 օրվանը չէին տալիս։ Դրանից հետո էլ արդեն 2020 թվականի չվճարված աշխատավարձ ունենք։ 2019-2020 թվականների ընթացքում մեզ չվճարված աշխատավարձը  յուրաքանչյուրիս 250 հազար դրամ է կազմում։ Մոտ 50-60 աշխատողի աշխատավարձ են պարտք 250 հազարի չափով, դրանից մի քիչ պակաս»,-ասաց աշխատակիցը։

Մեր զրուցակցի խոսքով՝ երբ իրենք պահանջել են, որ վճարեն իրենց աշխատավարձը, այլապես իրենք աշխատանքի չեն գա, պատասխանել են, որ եթե աշխատանքի չգան, ապա և աշխատանքը կկորցնեն և հին՝ կուտակած աշխատավարձը չեն ստանա։ «Հիմա էլ պետք է աշխատավարձ տային, 80 հազար դրամ փող ունենք ստանալու, քանի որ  դաշտից բոլոկի ենք հավաքել, վերջացրել, բայց ասում են փող չկա, սպասեք։ Ես 61 տարեկան կին  եմ, սրտի առիթմիայով դաշտում եմ աշխատում ու գումարս չեն տալիս։ Էլի հիվանդ մարդիկ կան, որ ստիպված գնում աշխատում են ու այդպես էլ փող չեն ստանում։ Էսօր էլ գնացինք դաշտ, ասել էին, որ գումար կտան, բայց էլի տուն ուղարկեցին, ասեցին փող չկա»,-ասաց մեր զրուցակիցը։

Ի դեպ Լարիսան նշեց, որ այն աշխատակիցները, որոնք գրանցված աշխատողներ են, աշխատավարձը ստանում են քարտով և ժամանակին, իսկ իրենք գրանցված աշխատող չեն, դրա համար էլ իրենց հետ այդպես են վարվում.«Քարտային աշխատողները բոլորը ստացել են իրենց աշխատավարձը, ոչ մի խնդիր չկա, բայց օրավարձով, չգրանցված աշխատողներս՝ 50-60 հոգի այդպես էլ աշխատավարձ չենք ստանում»,-ասաց մեր զրուցակիցը․

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում