Friday, 29 03 2024
Ոսկեպարցիներն անհամբեր սպասում են. «Հրապարակ»
Գյումրիում Նիկոլ Փաշինյանին շատ «ջերմ» ընդունելություն են ցույց տվել. «Ժողովուրդ»
Իշխան Սաղաթելյանի հոր նկատմամբ դատախազությունը հարուցել է քրեական հետապնդում. «Հրապարակ»
Դիանա Գալոյանը նոր պաշտոն կստանա՞. «Հրապարակ»
Նոր դիվանագիտական սկանդալ է հասունանում արտգործնախարարությունում. «Ժողովուրդ»
Նիկոլ Փաշինյանը ոչինչ չի խնայում իր անձնական պաշտպանությունն անխոցելի դարձնելու համար. «Հրապարակ»
Բաղմանյանի մեղավորությունը չի հաստատվում, նրա դեմ ցուցմունք տվողը մեկ միլիոն դոլար պարտք է բանկին. «Ժողովուրդ»
Ովքե՞ր են ընդգրկված լինելու Հայկ Մարությանի նոր կուսակցությունում. «Ժողովուրդ»
Էրդողանի կասկածները եւ խաղաղությունն ու պատերազմը Կովկասում
Սուրեն Պապիկյանը ծանոթացել է նաև ՀՀ ռազմարդյունաբերության նորագույն նմուշներին
Հանրակրթության նոր չափորոշիչի ներդրմանը զուգահեռ դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը. Անդրեասյան
ՔՊ նիստում քննարկվել են եվրոպական կուսակցական միությունների գաղափարախոսությունները
«Դժվարին որոշում եմ կայացրել` չհավակնել Բարձրագույն դատական խորհրդի դատավոր անդամի թափուր տեղին». Վազգեն Ռշտունի
«Ռուսաստանը հաջողության է հասնում այնտեղ, որտեղ դրա կարիքն ունի»․ Պուտին
Հրազդանում մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
Վլադիմիր Վարդանյանը կմասնակցի Մարդու իրավունքերի եվրոպական դատարանի դատավորների ընտրության հանձնաժողովի նիստին
Ծեծի է ենթարկել իր անչափահաս դստերը և փորձել սեռական հարաբերություն ունենալ նրա հետ
Այն, ինչ կներվի Բաքվին, չի ներվի Երևանին. Կրեմլը բաց է խաղում
ԵՄ ներկայությունը Բաքվին հանգիստ չի տալիս
Ադրբեջանը «կլրջացնի՞» ՀԱՊԿ-ի հետ ընկերությունը
Ազատագրվել ռուսական կախվածությունից. եվրաինտեգրման առաջնահերթությունները
Դիմակներն այլևս հանված են. Մոսկվան հանձնում է իր ամենաարժեքավոր ագենտին
Տղամարդը դանակահարել է նախկին կնոջն ու նրա քրոջը
Հայաստանը «դիվերսիֆիկացնում է» քաղաքականությունը, Ռոսատոմը մոդեռնիզացնում է Մեծամորի ԱԷԿ-ը
Գործակալ հիշեցնող Շահրամանյանը
Բաքվի խոշոր «խաղադրույքը»
Կլիմայի փոփոխության բացասական ազդեցությունը նկատելի է գյուղատնտեսության և տնտեսության մի շարք այլ ճյուղերում. փոխնախարար
Ռուսաստանում տեղի ունեցած ահաբեկչության գործով նոր կասկածյալ է հայտնվել
Արմեն Գևորգյանը ԵԽԽՎ դիտորդական առաքելության կազմում կհետևի Հյուսիսային Մակեդոնիայի նախագահական ընտրություններին
Մի համագործակցության խրոնիկա

Դավիթ Հարությունյանը անթույլատրելի է համարում քարոզարշավի ընթացքում հայհոյախառը բառապաշարի օգտագործումը

«Պատիվ ունեմ» դաշինքի ներկայացուցիչ Դավիթ Հարությունյանը անթույլատրելի է համարում նախընտրական քարոզարշավի ողջ ընթաքում, իրենց կարծիքով, հայհոյախառը բառապաշարի օգտագործումը՝ նշելով, որ դրա կանխումը իշխանությունների պոզիտիվ պարտականությունն է։

Դավիթ Հարությունյանը այս մասին ասաց Սահմանադրական դատարանում արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքները վիճարկող դիմումների քննության ժամանակ՝ պատասխանելով «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ներկայացուցիչ Ռուստամ Բադասյանին հետաքրքրող հարցին, թե ինչպես է մեկնաբանում ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի հայհոյանք պարունակող խոսքերը։

«Այն բառապաշարը, որն օգտագործվել է այս քարոզարշավի ողջ ընթացքում, անթույլատրելի է։ Հասկանում եմ, որ որոշ դեպքերում որոշ մարդիկ չեն կարողանում զսպել իրենց էմոցիաները, երբ անընդհատ հնչում է տարափ՝ ահաբեկող, հայհոյող, նվաստացնող։ Բայց չեմ համարում, որ դա ճիշտ մոտեցում է։ Կարծում եմ, որ առաջինը պետք է իշխանությունը քայլեր ձեռնարկի, որ նման իրավիճակ Հայաստանում չլինի։ Եթե ուշադրություն դարձրեցիք, իմ ելույթի ժամանակ ես խոսում էի իշխանության պոզիտիվ պարտականությունների մասին՝ կանխելու այդ ամենը, բայց երբ իշխանությունը ինքն է նախաձեռնում, նման բաներ չի էլ կարող կանխել։ Դրանք որպես կանոն արձագանք են իշխանության նման պահվածքին»,- ասաց Հարությունյանը։

Ըստ «Պատիվ ունեմ» դաշինքի՝ դրանք ցավալի երևույթներ են, և Դավիթ Հարությունյանը կարծում է, որ Հայաստանի Հանրապետությունում պետք է քայլեր ձեռնարկվեն դրանք բացառելու ուղղությամբ, և Սահմանադրական դատարանի դիրքորոշումը այս առումով հույժ կարևոր է, որ երբևէ քաղաքական բառապաշարը չդառնա բառապաշար, որը բնորոշ չէ քաղաքակիրթ երկրին։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում