Barcamp-ը լավ հնարավորություն է տեխնոլոգիական համայնքին և մեդիահամայնքի մեկտեղվելու, միասին քննարկելու տարբեր խնդիրներ։ Այս տարի Barcamp-ի թեմաներից է արհեստական բանականությունը, կիբերանվտանգությունը, մեդիագրագիտությունը, մեքենայական կրթությունը։ Սա կարևոր կրթական նշանակություն ունի IT ոլորտի համար։ Այս մասին Առաջին լրատվականի հետ զրույցում ասաց լրագրող, բլոգեր, ՏՏ և մեդիա ոլորտի խորհրդատու Արթուր Պապյանը։
Մեր զրուցակցի խոսքով հատկապես պատերազմից հետո անհրաժեշտություն կա վերլուծելու կիբերանվտանգության հետ առնչվող հարցեր, եզրահանգումներ անել և Barcamp-ի շրջանակներում հենց այդ հարցերն են բարձրացվում։ «Պատերազմի ժամանակ անձնական տվյալների մեծ քանակություն, պետական կայքերի ինֆորմացիա արտահոսեց։ Դա կապված էր նրա հետ, որ պետական մարմիններում ուշադրություն չէր դարձվում աշխատակիցների վերապատրաստման, նոր տեխնոլոգիաների ներդրման վրա։ Բայց ռազմավարություն է պետք, ձգտում՝ գործ անելու,-ասաց Պապյանը։
Առավել մանրամասն՝ տեսանյութում