Ջիբրալթարի նեղուցում իսպանական մաքսային ծառայության ուղղաթիռը թմրավաճառների դեմ գործողության ժամանակ ընկել է ծովը: Mundo թերթը հայտնում է, որ անձնակազմի երեք անդամներից մեկը զոհվել է:
Նշվում է, որ աղետի պատճառներն անհայտ են: Պատահարը տեղի է ունեցել այս գիշեր, ուղղաթիռը հանկարծակի ընկել է ջրի մեջ ափից 32 ծովային մղոն (մոտ 60 կմ) հեռավորության վրա և անցել է ջրի խորքը: Անձնակազմի երեք անդամներից մեկը`մեխանիկը, զոհվել է վթարի հետևանքով, մյուս երկուսը փրկվել են:
Իսպանական քաղաքացիական գվարդիայի աղբյուրները թերթին հայտնել են, որ վերջին օրերին շրջանում թմրանյութեր վաճառողների ակտիվությունն ակտիվացել է: