
Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 952 նոր դեպք: Այս մասին տեղեկատվությունը հրապարակվել է կառավարության stopcov.ge հատուկ կայք էջում:
Երկրում վերջին 24 ժամում ապաքինվել է 999 մարդ: Վերջին օր ու գիշերվա ընթացքում կորոնավիրուսից մահացել է 9 պացիենտ:
Վրաստանում ընդհանուր առմամբ հաստատված է նոր կորոնավիրուսի 377 152 դեպք: Այստեղից ապաքինվել է 359 226 մարդ, մահացել 5 452 պացիենտ:
Ընդհանուր առմամբ պատվաստվել է 302 388 մարդ, օրական՝ 6 096: