Թուրքիայի մեջլիսի հայազգի պատգամավոր Գարո Փայլանն իր ֆեյսբուքյան էջում հիշատակել է Վարդավառի մասին։
«Այսօր մեզ՝ հայերիս մոտ Վարդավառի տոնն է:
Մենք ջուր ենք ցողում միմյանց վրա՝ տոնելով Նոյի ժամանակ եղած ջրհեղեղից հետո օրհնությունների անձրևով կյանքի վերսկսումը։
Այսպես մենք նշում էինք այս զվարճալի տոնն Անատոլիայի բոլոր քաղաքներում:
Միացեք մեզ, դուք շատ կզվարճանաք:
Ուրախ տոն»,-գրել է Փայլանը։