Thursday, 25 04 2024
00:45
Քննարկվել են Հայաստան-ԵՄ-ԱՄՆ պայմանավորվածություններին վերաբերող հարցեր
Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում Աննա Հակոբյանին վիրավորելու գործով քրեական վարույթ է նախաձեռնվել
Ալիևին դեռ զսպում են, անզուսպ է 5-րդ շարասյունը. «Նոյեմբերի 9»-ի շահառուները ակտիվացել են
Ալիևը փոքր զիջման գնաց Արևմուտքի ճնշմամբ. սա է քիչ թե շատ արդյունավետ սահմանազատման միակ միջոցը
Ստամբուլում օդի աղտոտվածությունը հասել է վտանգավոր մակարդակի
Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել սահմանազատման գործընթացի մասին զեկույցով
Իլհամ Ալիևը ժամանել է Գերմանիա
ՌԴ իրավապահների, Ռումինիայի և Լեհաստանի Ինտերպոլի կողմից հետախուզվողներ են հայտնաբերվել «Զվարթնոց» օդանավակայանում
22:45
Վիվա-ՄՏՍ. Արևային ֆոտովոլտային կայան՝ սահմանապահ Երասխի մանկապարտեզում
Էրդողանի «իրաքյան գամբիտը»
Նոյեմբերի 9-ին պետք է հետ կանչել «նոյեմբերի 9»-ի փաստաթուղթը
Ալիևը ստում է. սահմանազատման առաջարկը եկել է ԱՄՆ-ից
Սահմանազատումը մտել է Կիրա՞նց. հակասական քարտեզներ
Ալիևը խուսափում է Արևմուտքից. ԱԳ նախարարների Ղազախստանում հանդիպումը դրա մասին է
Կինը ոտքով ու ձեռքով հարվածներ է հասցել ոստիկանին․ Այժմ նրան որոնում են
2023Թ․ Համաշխարհային ռազմական ծախսերը հասել են պատմական առավելագույնին
Հայաստանի շանսը
Հետախուզման մեջ գտնվող ԱՄՆ քաղաքացի բժիշկը հանձնվել է ԱՄՆ-ին
21:30
Շվեդիայի վարչապետը հայտարարել է ՆԱՏՕ-ին պաշտոնական ինտեգրման ավարտի մասին
ԱԺ ՄԻՊ և հանրային հարցերի մշտական հանձնաժողովին են ներկայացվել ՀՀ ՄԻՊ- ի գործունեության տարեկան հաղորդումը և զեկույցը
Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցողը մեղադրվում է ծեծի և խուլիգանության համար
Դեպի ուր կհոսեն ներքաղաքական «ստորջրյա» լիցքերը
Ռուբեն Վարդանյանին թույլ է տրվել խոսել ընտանիքի հետ. hարազատները խնդրել են դադարեցնել հացադուլը
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Լիբանանում «Հեզբոլլահի»-ի օբյեկտներին
20:30
Ջամայկայում հայտարարել են հանրապետություն հռչակվելու մտադրության մասին
20:20
Հայիթիի վարչապետի հրաժարականից հետո այդ պաշտոնը ժամանակավորապես վստահվել է Միշել Պատրիկ Բուավերին
ՀՀ ԱԺ նախագահը և Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են Հայաստան-ԵՄ վիզաների ազատականացումը
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
19:50
ՄԱԿ-ի հատուկ զեկուցողը կոչ է անում պատժամիջոցներ սահմանել Իսրայելի դեմ
Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 20 սյուն

Հայ-ռուսական օրակարգի մեծ անխուսափելիությունը

Պուտին-Փաշինյան մոսկովյան հետընտրական առաջին հանդիպման հանգամանքը հայաստանյան ուշադրությունը օրինաչափորեն և հասկանալիորեն գրավել է ընթացիկ սահմանային, անվտանգային խնդիրների, ռեգիոնալ իրադրության, Արցախի հարցի հեռանկարի և ներքին ու արտաքին այլ մարտահրավերների համատեքստում, դրանում Ռուսաստանի դերի, Հայաստանի հետ ունեցած համաձայնությունների և անհամաձայությունների պրիզմայով: Այդ ամենի անկասկած կարևորությամբ հանդերձ, հարկավոր է թերևս արձանագրել, որ հայ-ռուսական հարաբերության օրակարգը կամ այդ հարաբերության հեռանկարի հարցը թևակոխել է նոր հարթություն, աշխարհաքաղաքական նոր միջավայր, ինչը պայմանավորված է այլևս ոչ միայն հետպատերազմական Կովկասով, կամ պատերազմի, դրանում ՌԴ ոչ դաշնակցային դերի և պահվածքի, դրանից բխող հետագա ռեգիոնալ իրողությունների և Հայաստանի համար հրամայականների հանգամանքով, այլևս կենտրոնասիական ռեգիոնում ստեղծված նոր իրադրությամբ:

Արցախի դեմ պատերազմի իրողությամբ և դրա հետևանքով ստեղծված իրադրության առնչությամբ մենք սկսեցինք խոսել կովկասյան անվտանգության համակարգի փլուզման մասին: Սակայն, գործնականում փլուզվել է եվրասիական ռեգիոնի անվտանգության ամբողջ համակարգը: Դա տեղի է ունենում Աֆղանստանից ՆԱՏՕ և ԱՄՆ զինուժի դուրսբերման հետևանքով կամ արդյունքում: 2001 թվականի սեպտեմբերի 11-ի ահաբեկությունից հետո ԱՄՆ աֆղանական արշավով հաստատվեց այդ երկրում և դրանով իսկ ձևավորեց ռեգիոնալ նոր ստատուս-քվո և անվտանգային նոր համակարգ:

Աֆղանստանում ԱՄՆ և ՆԱՏՕ ներկայությունը չի լուծել այդ երկրի հետ կապված հիմնարար խնդիրներ, բայց ձևավորել է ռեգիոնալ անվտանգային իրողություններ, որոնք գործնականում առկա էին քսան տարի: Քսանամյակ անց ԱՄՆ և ՆԱՏՕ հետ են քաշվում, ընդ որում բավականին արագ, ինչի հետևանքով ըստ էության փլուզվում է եվրասիական ահռելի ռեգիոնի անվտանգության համակարգը, իր հետ պայթեցնելով նաև այդ համակարգում ՌԴ որոշիչ և կանխորոշիչ դերի «առասպելը»: Միջինասիական ռեգիոնում Ռուսաստանը հայտնվել է մի շարք համազոր ուժային կենտրոնների հետ պայմանավորվելու, ըստ այդմ ազդեցության գոտիներ կիսելու, «փոխզիջելու» անհրաժեշտության առաջ, առանց որի Մոսկվան ստիպված է լինելու պատերազմել այդ կենտրոնների հետ՝ թեկուզ անուղղակի, ըստ էության ստանալով իր հարավ-արևելյան գոտում անկայունության մի մեծ շրջան: Հայաստանը միջինասիական ռեգիոնում չկա, սակայն, ինչպես արձանագրեցինք, չկա որպես այդպիսին առանձին ռեգիոնալ հարց, կամ եվրասիական մեծ ռեգիոնի անվտանգային համակարգի խնդիր, որը ներկայումս գտնվելով համալիր ապամոնտաժման փուլում, հաջորդիվ թևակոխելու է համալիր կառուցման փուլ: Որքան կտևի այդ անցումը, բարդ է ասել, սակայն հայ-ռուսական հարաբերությունն անխուսափելիորեն կրելու է այդ իրավիճակի ազդեցությունը և ըստ այդմ առաջանում է  դրանից բխող օրակարգի անխուսափելիությունը: Դրանից է կարող բխել նաև անխուսափելիությունն այն հեռանկարի, որ Ռուսաստանը առաջնահերթությունների սահմանման ռազմավարական խնդրի առաջ կանգնելով, ամբողջությունը պահելու համար դիտարկի մասից՝ Կովկասից հրաժարումը, ինչին պատրաստվելու ճանապարհին Հայաստանն իհարկե պետք է մատը պահի թե ռուսական զարկերակի վրա, թե միևնույն ժամանակ շոշափելի այլընտրանքային զարկերակր: Այդ համատեքստում նաև, ժամանակի ու տարածության մեջ անվտանգային խնդիրները եվրասիական ռեգիոնալ համակարգի մեծ վերափոխման համատեքստում դիտարկելու անհրաժեշտությունը հատուկ է ոչ միայն հայ-ռուսական օրակարգին, այլ գործնականում բոլոր ուժային կենտրոնների հետ Հայաստանի հարաբերության հեռանկարին, լինի Չինաստան, Իրան, թե ԱՄՆ, Ֆրանսիա ու մնացյալ միացյալ, թե բազմաբաղադրիչ Եվրոպա: Որքանով է ունակ Հայաստանը դիտարկել օրակարգեր նվազագույնը տասնամյակի հեռավորության ու եվրասիական ընդգրկման վրա, սա է հարցերի հարցը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում