Friday, 19 04 2024
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Վարչապետը կարևորել է Հայաստանի և Գերմանիայի միջև համագործակցության զարգացումը
Լարսը փակ է բեռնատարների համար
Սպանել է, ապա դիակը այրել և թաղել իր այգում
Հարկ վճարելը՝ ներդրում սեփական բարեկեցության և անվտանգության գործում
Փոխվարչապետը նոր խորհրդական ունի
Հայաստանից դրամական փոխանցումները դեպի Ռուսաստան նվազել են, դեպի ԱՄՆ՝ ավելացել
Հանրային գործունեությամբ զբաղվող կանայք առավել շատ են ենթարկվում առցանց հարձակումների. ՄԻՊ
13:15
Հնդկաստանում մեկնարկել են համապետական ընտրությունները
Բանկերը հունվար-մարտ ամիսներին արձանագրել են 83 մլրդ դրամի զուտ շահույթ
Ուղիղ․ Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի գործով լսումներ Հաագայի դատարանում
«Բազմիցս զգուշացվել է՝ չի թույլատրվում փողոցային առևտուրը». Երևանի քաղաքապետարանը ստուգումներ է իրականացնում
12:15
Հարավային Կորեայի նավթի 60%-ը մատակարարվում է Հորմուզի նեղուցով
Լուրերի օրվա թողարկում 12։00
Հանրակրթության ոլորտում բարեփոխումները շարունակական են
«Կրոկուսի» ահաբեկիչներն այդքան հիմա՞ր էին
Կոտայքի մարզում գտնվող 1 հա հողամասը վերադարձվել է պետությանը
Կբացվի քանդակագործ Մկրտիչ Մազմանյանի ցուցահանդեսը՝ նվիրված Շառլ Ազնավուրին
11:30
Կիպրոսի Ներկայացուցիչների պալատը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
11:15
Նավթի գներն աճել են – 18-04-24
11:00
Կայացել է «Բադալյան եղբայրներ» ընկերությունների խմբի մեջ մտնող ֆինանսական կազմակերպությունների տարեկան ժողովը
10:45
Իրանում տեղի ունեցած պայթյուններից հետո իրավիճակը կայուն է. ԶԼՄ-ներ
Մեքենան գլխիվայր շրջվել է․ կան վիրավորներ
10:15
Իրանը, Իրաքը և Սիրիան կպայքարեն ահաբեկչության դեմ
Ինչ է հայտնի Իսրայելի կողմից Իրանի հարվածի մասին
Լուրերի առավոտյան թողարկում 10:00
10:01
Սպահանում ավերածություններ կամ դժբախտ պատահարներ չենք ունեցել․ բանակի հրամանատար
Վատ նորություն՝ ռուսները հենց այնպես դուրս չեն գա, կտեղակայվեն սահմանին՝ միջանցքը հսկելու
Իսրայելը հարվածներ է հասցրել Իրանին
Թբիլիսիում ամեն վայրկյան իրավիճակը փոխվում է. նոր զարգացումներ

Հետպատերազական Հայաստանի ռազմարդյունաբերության ռազմա-քաղաքական արգելավազքը

Հայաստանի ռազմաարդյունաբերությունը կարող է դառնալ այն ոլորտը, որը լոկոմոտիվի դեր կխաղա ամբողջ տնտեսության համար: Այսպիսի նպատակադրումը Հայաստանի խնդիրներին ու մարտահրավերներին միանգամայն համարժեք է, մյուս կողմից, սակայն, անշուշտ առկա է դրանց գործնականացման խնդիր: Վերջին հաշվով աներկբա է, որ ներկայումս ռազմաարդյունաբերության համաշխարհային ոլորտը չափազանց լուրջ մրցակցության և հսկայական ֆինանսական ներդրումներ կլանող ու պահանջող ոլորտ է:
Միաժամանակ, այդ մրցակցությունը նաև ռազմա-քաղաքական և աշխարհաքաղաքական էական գործոնների համադրությունից կախված ոլորտ է: Եթե այդ տեսանկյունից ենք դիտարկում Հայաստանի ռազմաարդյունաբերության ապագան, ապա այստեղ երևի թե աներկբա է դառնում ազդեցիկ գործընկերների անհրաժեշտությունը, առանց որի թերևս շատ դժվար կլինի ռազմաարդյունաբերական ներուժի լիարժեք ծավալումը:

Հայաստանն ունի անհրաժեշտ մտավոր ներուժը, սակայն պետք են մեծ ֆինանսական ներդրումներ և աշխարհաքաղաքական, ռազմա-քաղաքական աջակցություն: Այստեղ, իհարկե, խնդիրն այսպես ասած «մեծ կամ ավագ եղբայր» փնտրելը չէ, որը կբռնի Հայաստանի ձեռքն ու կտանի ռազմաարդյունաբերության համաշխարհային շուկա: Այստեղ խոսքը վերաբերում է գործընկերային շահերի համադրության մասին, որը կենթադրի ոչ միայն բիզնես հետաքրքրություն, կոմերցիոն հետաքրքրություն, այլ նաև աշխարհաքաղաքական ռազմավարությունների ներդաշնակում: Իսկ այդ իմաստով իրավիճակը բավականին նուրբ է, հաշվի առնելով այն, որ Հայաստանը հանդիսանում է ռազմա-քաղաքական մի դաշինքի անդամ, որի հետ սակայն ակնհայտորեն բացակայում են ռազմավարական ընդհանուր հետաքրքրությունները: Խոսքը ՀԱՊԿ-ի մասին է: Միևնույն ժամանակ, այդ խնդիրն առկա է նաև Հայաստանի ռազմավարական դաշնակցային երկկողմ հարթության վրա՝ Հայաստան-Ռուսաստան: Փաստ է այն, որ դեռ Սերժ Սարգսյանի պաշտոնավարման վերջում, երբ վերջինս ռուսական «Իզվեստիա» պարբերականում իր հեղանակած հոդվածում խոսեց Հայաստանում Ռուսաստանի օգնությամբ և առաջնորդությամբ ռազմարդյունաբերական հզորություններ ստեղծելու անհրաժեշտության մասին, այս թեման շրջանառվելուց հետո գործնականում չունեցավ հրապարակային շոշափում: Մինչդեռ խնդիրը միայն այն չէ՝ ընդունո՞ւմ է Ռուսաստանը գաղափարը, թե՞ նրան չի հետաքրքրում ռազմաարդյունաբերական հայկական պոտենցյալը: Հարցն այն է, թե արդյո՞ք Մոսկվան կհանդուրժի, որպեսզի արցախյան երկրորդ պատերազմից հետո Հայաստանն իր այդ ներուժը փորձի զարգացնել այլ գործընկերների օգնությամբ, որոնց կարող է հետաքրքրել հայկական առաջարկը թե՛ բիզնես, թե՛ ռազմա-քաղաքական, աշխարհաքաղաքական տեսանկյունից: Իսկ այդ ուղղությունները կարող են լինել տարբեր վեկտորներով՝ հայ-վրացական, հայ-չինական, անգամ հայ-իրանական, հայ-իսրայելական, անգամ բազմակի ֆորմատներով:

Բայց ինչպես տնտեսական և քաղաքական, այսպես ասած, ապառազմական ուղղությունների, առավել ևս ռազմաարդյունաբերության պարագայում առաջանում է Ռուսաստանի խանդի հարցը, և այդ հարցում էլ առավել ևս Ռուսաստանում թուրք-ադրբեջանական լոբբինգի: Այսինքն՝ այստեղ հարցը լոկ այն չէ, որ Մոսկվան կարող է չօգնել, այլ նաև այն, որ կարող է խանգարել: Ընդ որում՝ հարցն այս դեպքում միայն արտաքին գործընկերային որոնումները չեն, այլ նաև ներքին ռեսուրսների առավելագույն մոբիլիզացիան, որի միջոցով պետք է ձևակերպվի Հայաստանի ռազմաարդյունաբերական հայտը: Իսկ այստեղ ակնառու է, որ այն չի կարող լինել լոկ ներքին ցիկլ, որը կապահովի հայկական բանակն անհրաժեշտ տեխնոլոգիական միջոցներով և սպառազինությամբ: Այդ ներքին ցիկլի կենսունակությունը չի կարող լինել տևական, քանի որ Հայաստանի մասշտաբները բավական փոքր են ինքնաբավ ցիկլերի համար: Արտաքին կոոպերացիան անխուսափելի անհրաժեշտություն է, որտեղ սակայն Հայաստանի համար հավերժական հարցն է:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում