Թուրքիան կշարունակի աջակցել Պաղեստինում ներքին հաշտեցման գործընթացին։ Այս մասին ասվում է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի եւ Պաղեստինի Պետության նախագահ Մահմուդ Աբբասի ՝ Ստամբուլում կայացած բանակցությունների արդյունքում Թուրքիայի նախագահի դիվանատան տարածած հայտարարության մեջ ։
«Նախագահ Էրդողանը հայտարարել է, որ Թուրքիան շարունակելու է աջակցել Պաղեստինում ներքին հաշտեցման գործընթացին։ Նա նաև գոհունակություն է հայտնել բոլոր ոլորտներում երկկողմ հարաբերությունների զարգացման դրական ընթացքի վերաբերյալ՝ տնտեսությունից և առևտրից մինչև մշակույթ, կրթություն և զբոսաշրջություն», – նշվում է հաղորդագրության մեջ:
Մայիսի լույս 21-ի գիշերը ուժի մեջ է մտել Գազայի հատվածում Իսրայելի և պաղեստինյան խմբավորումների միջև հրադադարի ռեժիմը, որոնք նախորդ 11 օրերի ընթացքում հրթիռային հարվածներ են փոխանակել: Ներկայումս Եգիպտոսի ակտիվ միջնորդությամբ աշխատանք է տարվում կողմերի միջև հրադադարի մասին մշտական համաձայնագրի շուրջ ։