Saturday, 20 04 2024
Որոնվող տղամարդը հայտնաբերվել է «Նահատակ» կոչվող հանդամասում
00:45
Տղամարդն ինքնահրկիզվել է Նյու Յորքի դատարանի շենքի մոտ` Թրամփի գործով լսումների ժամանակ
Մայրաքաղաքում բացօթյա առևտուրն արգելվում է
ՀՀ և Ադրբեջանի պայմանավորվածությունների կյանքի կոչումը կբերի խաղաղություն նաև ողջ տարածաշրջանում. պատգամավոր Գրիգորյան
00:12
«Սահմանազատման գործընթացի վերաբերյալ հուսադրող լուրեր կան»․ Կլաար
Գավառում մոր կողմից երեխային բռնության ենթարկելու գործը նախաքննության փուլում է
Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում ՃԵԿ խախտման Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ բոնուսը
Զառի դպրոցը «հազարապետ» Փաշինյանին հրավիրել է՝ դիտելու «Պապ թագավոր» ներկայացումը
«Սիրո սեղան». AMAA-ի «Հայասա» թատերախումբը փայլեց նորովի
Տավուշից ոչ մի միլիմետր չի հանձնվում. Լիլիթ Մինասյան
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Երևանը պնդում է՝ Մինսկի խումբ գոյություն ունի
Ռուսաստանի հեռանալով Երևանն ու Բաքուն կարողանում են պայմանավորվել
Մի՛ դարձրեք հնարավորությունը մամլիչ
Ավանակով գնացել է Կապան՝ գնումներ կատարելու և չի վերադարձել
Մահացել է ԵԱՀԿ ՄԽ ՌԴ առաջին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովը
Արամ Ա Վեհափառ Հայրապետն ընդունել է Միջազգային քրեական դատարանի առաջին դատախազ Լուիս Մորենո Օկամպոյին
Իրանն աջակցում է ՀՀ տարածքային ամբողջականությանը և դեմ է միջազգային սահմանների որևէ փոփոխման․ ԻԻՀ դեսպան
Ռուս-ադրբեջանական «մաքուր էջի» աշխարհաքաղաքական սեւագիր կա՞
Ես ճիշտ էի, Փաշինյանին սատարող քաղաքացիական հասարակությունը սխալ
«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ը ողջունում է «Մեծ յոթնյակի»՝ Ադրբեջանին և Հայաստանին ուղղված հայտարարությունը
Հայկազ Նասիբյանը նշանակվել է էկոնոմիկայի նախարարության գլխավոր քարտուղար
Գետնի վրա կվերարտադրվեն ԽՍՀՄ փլուզման պահին իրավաբանորեն հիմնավորված միջհանրապետական սահմանները․Եղոյան
Բաքուն փորձում է փաստերի խեղաթյուրմամբ հարցականի տակ դնել հայկական բազմադարյա ներկայությունը. ԼՂՓԻ միություն
Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման ողջ գործընթացում հիմնվելու են Ալմա-Աթայի հռչակագրի վրա․ Խանդանյան
Հայ-ադրբեջանական նոր պայմանավորվածություն
Սահմանի հստակ ֆիքսումը դառնալու է ՀՀ տարածքային ամբողջականության պաշտպանությանը միտված լեգիտիմ գործոն․ Կոնջորյան
Փրկարարները Գորիսում իրականացրել են հարկադիր քարաթափում
ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարը և ԱԶԲ պատասխանատուները քննարկել են դպրոցների սեյսմակայունության հիմնախնդիրը
Հայաստանն էականորեն խորացնում է իր համագործակցությունը Եվրոպական միության և ԱՄՆ-ի հետ. ԱԳ նախարար

«Ազնիվ խոսք՝ ընտրությունները կեղծվել են» հիմնավորմամբ մարդկանց փողոց դուրս բերելը արդյունավետ չէր լինի

Հունիսի 20-ին կայացած արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքները Սահմանադրական դատարանում վիճարկում են «Հայաստան» ու «Պատիվ ունեմ» դաշինքները, ինչպես նաև «Զարթոնք» ու  «Հայոց հայրենիք» կուսակցությունները»: Դատական նիստը մեկնարկել է հուլիսի 9-ին,որպես պատասխանող կողմ դատավարությանը ներգրավվել է Կենտրոնական ընտրական հանձնաժողովը, իսկ որպես հարակից պատասխանողներ՝ Դատախազությունը, Ոստիկանությունը և Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը:

«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում անդրադառնալով այն հարցին, թե ի՞նչ քաղաքական նպատակներով են հիշյալ ուժերը դիմել Սահմանադրական դատարան, քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանը նշեց. «Քանի որ այդ ուժերը համարում են, որ ամեն ինչ  չէ, որ ազնիվ է եղել ընտրական պրոցեսում՝ օգտվել են իրենց սահմանադրական իրավունքից: Ի դեպ՝ առաջին անգամ չէ, սկսած 1995 թվականի ընտրություններից, միշտ էլ ընդդիմությունը ընտրությունների արդյունքները փորձել է  վիճարկել Սահմանադրական դատարանում՝ փորձելով  ցույց տալ, որ ընտրությունները կեղծվել են: Հիմա մի փոքր այլ սկզբունքով են դիմել, բայց մեծ հաշվով, սա նորություն չէ: Չեմ կարծում, թե խնդիրը ժամանակ շահելու մեջ է, իրենք հույս ունեն, որ Սահմանադրական դատարանը իրենց օգտին որոշում կկայացնի»:

Արմեն Բադալյանի դիտարկմամբ՝ Սահմանադրական դատարանը միշտ հօգուտ իշխանությունների է որոշում կայացրել և այս անգամ էլ բացառություն չի լինի:

Թե ինչքանով են այս ընտրությունները նման նախորդ ընտրություններին, մեր զրուցակիցը նշեց՝  մամուլում առկա են եղել ընտրախախտումների վերաբերյալ հարապարկումներ և չենք կարող ասել,թե խիստ ազնիվ ընտրություններ են եղել. «Ըստ  մամուլում տարածված լուրերի՝ նաև ընտրակաշառքի դեպքեր են եղել: Իշխանությունն ասում է՝ ընդդիմության կողմից, ընդդիմությունն էլ ասում է՝ իշխանության: Հավանաբար երկու կողմից էլ եղել է»:

Հարցին՝ արդյոք այս փուլում փողոցային պայքարն ավելի արդյունավետ չէր լինի, Արմեն Բադալյանը պատասխանեց. «Միշտ չէ, որ փողոցային պայքարն արդյունավետ է լինում: Պետք է իմանալ, թե երբ է պետք փողոցային պայքարը կյանքի կոչել և երբ դիմել Սահմանադրական դատարան: Փողոցային պայքարը՝ առանց որևէ հիմնավորումների արդյունավետ չի կարող լինել: Պետք է ապացուցես, որ ընտրական գործընթացում զանգվածային կեղծիքներ են տեղի ունեցել: Իսկ եթե քո կողմնակիցներին հանես փողոց ու ասես՝ ազնիվ խոսք ընտրությունները կեղծվել են՝ ազնիվ չի լինի»:

Դիտարկմանը, որ եթե ընդդիմությունը համարում է, որ իրեն ավելի շատ ձայն են տվել , քան իշխանությանը, կարող է հասարակոթյանը փողոց դուրս հանել, այլապես ստացվում է, որ ընդդիմության թիկունքում չկա հասարակություն, Արմեն Բադալյանն ասաց: Նշեցինք նաև, որ նման քայլի են դիմել Լևոն Տեր-Պետրոսյանը, Րաֆֆի Հովհաննիսյանը. «Չենք կարող ասել, որ չկա հասարակություն իրենց թիկունքում: Ամեն դեպքում, երբ  փողոց ես դուրս բերում, դա չես կարող անել էնտուզիազմի հիման վրա: Այնուամենայնիվ դու պետք է փողոց դուրս գալու հիմքեր  ցույց տաս ու դա պետք է լինի ինչ-որ գործողությունների հետևանք: Դուք պետք է այդ բողոքն ապացուցես, չեն կարող ազնիվ խոսքի հիման վրա մարդկանց փողոց դուրս բերել: Միգուցե ամենանվիրվածները դուրս գան, բայց շատերն էլ կարող է մտածեն՝ փողոց դուրս գալը ճիշտ չէ, եթե չկա որևիցե հիմնավորում: Թեկուզ Սահմանադրական դատարանը մերժի, դու պետք է  դա օգտագործես՝ ցույց տալու, որ գործընթացներն անազնիվ են եղել: Ասես՝ տեսեք իշխանությունների կողմից ձևավորված Սահմանադրական դատարանը մեր փաստարկները հիմք չընդունեց, դա կարող ես  օգտագործել փողոց դուրս գալու համար: Առանց դրա փողոց դուրս գալը անտրամաբանական է: Ինչ վերաբերում է Րաֆֆի Հովհաննիսյանի ու Լևոն Տեր-Պետրոսյանի փողոց դուրս գալուն, ապա ինչի՞ դա հանգեցրեց՝ ոչ մի բանի: Սա չի նշանակում, որ փողոց դուրս գալը սխալ է, պարզապես պետք է իմանաս՝ երբ դա անես: Բոլոր գործիքներից պետք է օգտվես»:

 

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում