Friday, 19 04 2024
Մայրաքաղաքում բացօթյա առևտուրն արգելվում է
ՀՀ և Ադրբեջանի պայմանավորվածությունների կյանքի կոչումը կբերի խաղաղություն նաև ողջ տարածաշրջանում. պատգամավոր Գրիգորյան
00:12
«Սահմանազատման գործընթացի վերաբերյալ հուսադրող լուրեր կան»․ Կլաար
Գավառում մոր կողմից երեխային բռնության ենթարկելու գործը նախաքննության փուլում է
Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում ՃԵԿ խախտման Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ բոնուսը
Զառի դպրոցը «հազարապետ» Փաշինյանին հրավիրել է՝ դիտելու «Պապ թագավոր» ներկայացումը
«Սիրո սեղան». AMAA-ի «Հայասա» թատերախումբը փայլեց նորովի
Տավուշից ոչ մի միլիմետր չի հանձնվում. Լիլիթ Մինասյան
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Երևանը պնդում է՝ Մինսկի խումբ գոյություն ունի
Ռուսաստանի հեռանալով Երևանն ու Բաքուն կարողանում են պայմանավորվել
Մի՛ դարձրեք հնարավորությունը մամլիչ
Ավանակով գնացել է Կապան՝ գնումներ կատարելու և չի վերադարձել
Մահացել է ԵԱՀԿ ՄԽ ՌԴ առաջին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովը
Արամ Ա Վեհափառ Հայրապետն ընդունել է Միջազգային քրեական դատարանի առաջին դատախազ Լուիս Մորենո Օկամպոյին
Իրանն աջակցում է ՀՀ տարածքային ամբողջականությանը և դեմ է միջազգային սահմանների որևէ փոփոխման․ ԻԻՀ դեսպան
Ռուս-ադրբեջանական «մաքուր էջի» աշխարհաքաղաքական սեւագիր կա՞
Ես ճիշտ էի, Փաշինյանին սատարող քաղաքացիական հասարակությունը սխալ
«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ը ողջունում է «Մեծ յոթնյակի»՝ Ադրբեջանին և Հայաստանին ուղղված հայտարարությունը
Հայկազ Նասիբյանը նշանակվել է էկոնոմիկայի նախարարության գլխավոր քարտուղար
Գետնի վրա կվերարտադրվեն ԽՍՀՄ փլուզման պահին իրավաբանորեն հիմնավորված միջհանրապետական սահմանները․Եղոյան
Բաքուն փորձում է փաստերի խեղաթյուրմամբ հարցականի տակ դնել հայկական բազմադարյա ներկայությունը. ԼՂՓԻ միություն
Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման ողջ գործընթացում հիմնվելու են Ալմա-Աթայի հռչակագրի վրա․ Խանդանյան
Հայ-ադրբեջանական նոր պայմանավորվածություն
Սահմանի հստակ ֆիքսումը դառնալու է ՀՀ տարածքային ամբողջականության պաշտպանությանը միտված լեգիտիմ գործոն․ Կոնջորյան
Փրկարարները Գորիսում իրականացրել են հարկադիր քարաթափում
ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարը և ԱԶԲ պատասխանատուները քննարկել են դպրոցների սեյսմակայունության հիմնախնդիրը
Հայաստանն էականորեն խորացնում է իր համագործակցությունը Եվրոպական միության և ԱՄՆ-ի հետ. ԱԳ նախարար
Արցախի ԱԺ-ն ՌԴ համապատասխան կառույցների հետ անհապաղ քննարկումներ է խնդրում սկսել
Երևանն ու Բաքուն 4 գյուղի հատվածում պայմանավորվել են սահմանազատման հարցում

Կառավարման բոլոր մոդելները Հայաստանում կիրառվել են և ձախողվել. Խնդիրը կառավարման մոդելի մեջ չէ

Եվ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը, և նախագահ Արմեն Սարգսյանը տեսնում են սահմանադրական փոփոխությունների անհրաժեշտություն։ Այդ մասին նրանք խոսեցին Սահմանադրության օրվա ուղերձներում։ Ավելի վաղ՝ տարբեր առիթներով, Նիկոլ Փաշինյանը կրկին խոսել էր սահմանադրական փոփոխությունների, ընդհուպ երկրում կառավարման համակարգի փոփոխության անհրաժեշտության մասին։ «Կարծում եմ, ժամանակն է արձանագրել, որ մենք պիտի աշխատենք, որ այս տարվա հոկտեմբեր ամսին համաժողովրդական հանրաքվեով ընդունենք նոր Սահմանադրություն կամ սահմանադրական փոփոխություններ, և ի վերջո կիսանախագահական կառավարման համակարգի անցնելը հնարավոր տարբերակներից մեկն է»,-այս տարվա մարտ ամսին հայտարարեց Փաշինյանը։

Հուլիսի 5-ին սահմանադրության օրվա առթիվ տարածված ուղերձում Փաշինյանը ընդգծել է.«Մեր առաջիկա անելիքների առաջնահերթությունների շարքում արտաքին, սահմանադրական անվտանգության օրակարգերն են, այդ օրակարգերը սպասարկելուն կոչված պետական ինստիտուտների բարեփոխումը և կայացումը. Այս ընթացքում, ակնհայտորեն, չի հաջողվի խուսափել մեր երկրի կառավարման համակարգի շուրջ քննարկումներից, բայց այս կարևորագույն հարցում էլ պիտի առաջնորդվենք «կտրելուց առաջ յոթ անգամ չափելու» սկզբունքով»:

ՀՀ փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանը ևս  շնորհավորելով Սահմանադրության օրը, ակնարկել էր մայր օրենքը փոխելու մասին։ Ըստ Ավինյանի՝ առաջիկայում հասարակական-քաղաքական կյանքում Սահմանադրության և դրա դրույթների շուրջ լայն քննարկումներ պիտի լինեն։ «Լայն քննարկումներ պիտի լինեն` կատարելագործելու գործող սահմանադրական իրավակարգը։ Խիստ կարևոր է ունենալ մեր իրականությանը համապատասխանող ու պետականության մարտահրավերներին արժանիորեն դիմակայող սահմանադրական իրավակարգ, որտեղ Սահմանադրությունը, մայր օրենքի իր կարգավիճակով պայմանավորված, լինելու է հանրային հարաբերությունները կարգավորող բացառիկ և անշրջելի մեխանիզմը»,–գրել էր Ավինյանը։

Դեռևս 2019-ին ստեղծված սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովը այդպես էլ անգամ հայեցակարգի վրա աշխատաքնները չավարտած դադարել է գործել։ Հանձնաժողովի անդամները դեպոնացրել են ամիսներ շարունակ կատարված աշխատանքը և այս պահին սահմանադրական փոփոխությունների շուրջ գործնականում որևէ աշխատանք չի կատարվում։

Իրավապաշտպան Արթուր Սաքունցի դիտարկմամբ այս պահին գոյություն ունեցող սահմանադրության անընդունելի լինելու մասին իրենք արտահայտվել ենք դեռևս 2015 թվականի ամռան, աշնան ամիսներին, երբ Սերժ Սարգսյանի կողմից ձևավորված աշխատանքային խումբը ներկայացնում էր սահմանադրության նախագիծը։ «Այս սահմանադրությունը միակուսակցական կառավարում է իրենից ներկայացնում՝ չնայած ներկայիս ընդդիմությունը ժամանակին ամեն ջանք գործադրում էր, որ այս սահմանադրությունը ընդունվի։ ՀՀԿ-ն, ՀՅԴ-ն և նրանց աջակցող ուժերը ջատագով էին այս սահմանադրությանը, քանի որ մեկ նպատակ ունեին, որ Սերժ Սարգսյանը պաշտոնավարի արդեն վարչապետի պաշտոնում։ Սահմանադրության փոփոխության անհրաժեշտությունը ի սկզբանե էր պարզ։  Պարզապես տարօրինակ է, որ հիմա Սահմանադրության խնդիրներ մասին խոսում է Արմեն Սարգսյանը, որին առաջադրել է Սերժ Սարգսյանը։ Ինչո՞ւ այդ ժամանակ նա չէր մտահոգվում սահմանադրության խնդիրներով։ Թե՞ իրեն դուր էր գալիս Անգլիայի թագուհու կարգավիճակը»,-ասաց Սաքունցը՝ հավելելով, որ նույն կերպ Նիկոլ Փաշինյանն էր ժամանակին համարում, որ սահմանադրությունը կեղծ օրակարգ է, թերագնահատվում էր սահմանադրական կարգավորումների դերը, բայց երևի թե կառավարման այս տարիները բերեցին այն պարզ ճշմարտության ընդունմանը, որ սահմանադրությունն այնուամենայնիվ որոշիչ նշանակություն ունի։ «Սրանով հանդերձ պարզ չէ, թե իրենք ինչ խնդիրներ են տեսնում, որոնք են այն խնդիրները, որոնք առկա են սահմանադրության մեջ և որոնք պետք է լուծել։ Ես գտնում եմ, որ հիմնական ու կարևորագույն խնդիրն այն է, որ ինչպես այս, այնպես էլ նախկին սահմանադրությունները չեն երաշխավորել և չեն երաշխավորում իշխանությունների տարանջատման և փոխզսպման  սկզբունքը, հաշվետու կառավարման սկզբունքը և պառլամենտական արդյուանավետ վերահսկողություն գործադիր իշխանության նկատմամբ, որի կարևոր մեխանիզմներից մեկը պարլամենտական մեծամասնության բացարձակ իշխանության սահմանափակումը կլիներ, որը հիմա կարգավորված չէ  ներկա սահմանադրությամբ, ոչ էլ կարգավորված էր նախկին սահմանադրությամբ»,-ասաց Սաքունցը։

Ինչ վերաբերում է կառավարման համակարգին, ապա իրավապաշտպանի համար դա կարևոր չէ, կարևոր է, որ տարանջատված լինի իշխանության թևերը, լիազորությունները լինեն հստակ տարանջատված և սահմանվի արդյունավետ վերահսկողութուն։ «Կառավարման բոլոր մոդելները Հայաստանում կիրառվել են և ձախողվել են, իսկ ձախողման պատճառը ոչ թե կառավարման մոդելի մեջ է, այլ իշխանությունների տարանջատման և փոխզսպման սկզբունքի երաշխավորված չլինել, պառլամենտական արդյունավետ վերահսկողությունը գործադիր իշխանության նկատմամբ։ Բայց երբ խնդիրը տեսնում են կառավարման մոդելի մեջ, ապա արդեն իսկ խնդիրը սխալ է դրվում։ Կառավարման մոդելը չի խնդիրը, այլ ժողովրդավարական կառավարման հիմնարար սկզբունքի բացակայությունը, առանց որի հաշվետու, թափանցիկ, բարեխիղճ կառավարում Հայաստանում և որևէ այլ երկրում հնարավոր չէ։ Դա պարզ աքսիոմա է»,-ասաց Սաքունցը՝ ավելացնելով, որ գործող սահմանադրությամբ չի երաշխավորվում դատական համակարգի անկախությունը, չի երաշխավորվում ոստիկանության, ԱԱԾ-ի քննչական մարմինների նկատմամբ պառլամենտական արդյունավետ վերահսկողություն։ «Ճիշտ է, գլխավոր դատախազն ընտրվում է ԱԺ-ի կողմից, կամ Պնախարարը որպես կառավարության անդամ հաշվետվություն է  ներկայացնում, բայց պառլամենտական վերահսկողությունն արդյունավետ չէ հատկապես պետական գնումների նկատմամբ, որոնք արվում են պաշտպանության բնագավառում։ Հուսով եմ, իշխանությունն առաջիկայում հստակ կձևակերպի, թե ինչ խնդիրներ է տեսնում սահմանադրությունում և ինչ փոփոխություններ պետք է արվեն»,-եզրափակեց իրավապաշտպանը։

 

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում