Thursday, 25 04 2024
15:50
ԵՄ-ում արգելվել են 10.000 եվրոյից ավել կանխիկ գործարքները
15:40
ԱՄՆ-ն հետ է մղել Եմենի հութիների գրոհներն Ադենի ծոցում գտնվող նավերի վրա
15:34
Եվրոպական խորհրդարանը ԵՄ-ին կոչ է անում կասեցնել Ադրբեջանի հետ ռազմավարական համագործակցությունն էներգետիկ ոլորտում
ՌԴ-ում ՀՀ դեսպանության մշակույթի կենտրոնում միջոցառում է կազմակերպվել՝ նվիրված Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
Զախարովան մեկնաբանել է Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները
15:20
Բլինքենը ժամանել է Պեկին
ՌԴ-ն հորդորում է Բաքվին և Երևանին մշակութային հուշարձանների պահպանության հարցը դարձնել երկկողմ բանակցությունների առարկա
ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելությունը հյուրընկալել է Ֆինլանդիայի դեսպանին և պատվավոր հյուպատոսին
Ովքե՞ր են գլխավորում խոշոր հարկատուների ցուցակը
Վահագն Աֆյանը հանդիպել է Հնդկաստանի ԱԳ նախարարի Արևմտյան ուղղության հարցերով նորանշանակ տեղակալ-քարտուղարի հետ
Հայաստանի իրավապահների կողմից ԱՄՆ-ին է հանձնվել հետախուզման մեջ գտնվող ԱՄՆ քաղաքացի
Իրանը զգուշացնում է Ադրբեջանին
14:50
Չինաստանն սպասարկում է Հյուսիսային Կորեայից Ռուսաստան զենքի առաքմամբ զբաղվող ռուսական նավը
Կանադայի ընդդիմադիր պահպանողական կուսակցության ղեկավար Պիեռ Պոլյևրի ուղերձը Հայոց Ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ
Նոյեմբերի 9-ի եռակողմ համաձայնագիրը որևէ մեկի կողմից դեռ չի չեղարկվել. Զախարովա
Կրիպտոարժույթի հարցը պիտի լուծենք. բան չանելուց ավելի մեծ ռիսկ գոյություն չունի
2023Թ․ Համաշխարհային ռազմական ծախսերը հասել են պատմական առավելագույնին
1000 խոշոր հարկատուները վճարել են ավելի քան 387 միլիարդ 109 միլիոն դրամ
Նախիջևանում նոր վարչապետ է նշանակվել
ԱԺ պատգամավոր Գառնիկ Դանիելյանի ինքնազգացողությունը վատացել է
«Այնպես չէ, որ մեր օգտագործած գազի մի մասը ադրբեջանական չէ». Ալեն Սիմոնյան
«Հայաստանի իշխանությունը ինքն է կոնկրետ բնակավայրեր հանձնում Ադրբեջանին». Զախարովա
Բողոքի ակցիայի մասնակից կինը բռնություն է գործադրել ոստիկանի նկատմամբ. նրան որոնում են
«Հիմա ավելի պաշտպանված է»․ ԱԺ նախագահը Տավուշի մասին
Լուրերի օրվա թողարկում 14։00
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
13:50
Ռուսաստանն արգելափակել է ՄԱԿ-ի ԱԽ բանաձևը տիեզերքում միջուկային զենք չտեղակայելու վերաբերյալ
13:40
Մենք պետք է գործենք հիմա՝ Ադրբեջանին պատասխանատվության ենթարկելու համար․ Ռոբերտ Քենեդի կրտսեր
Ցեղասպանության տարելիցին նվիրված միջոցառում է անցկացվել Գերմանիայի Լեեր քաղաքում
Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի երթ է անցկացվել Արգենտինայում

Տաջիկստանը դիմեց ՀԱՊԿ-ին․ «Երևանը պետք է չեզոքություն ցույց տա, եթե կարողանա դիմադրի հնարավոր պարտադրանքին»

Տաջիկստանն Աֆղանստանի հետ սահմանին ստեղծված իրադրության պատճառով օգնություն է խնդրել ՀԱՊԿ-ից. «Տաջիկստանը՝ որպես Աֆղանստանի հետ ամենաերկար սահման ունեցող երկիր, միջոցներ է ձեռնարկում իրավիճակի զսպման ու այդ երկրից բխող սպառնալիքների ու մարտահրավերների հաղթահարման համար: Բայց հաշվի առնելով տարածաշրջանում ստեղծվող իրավիճակը, ինչպես նաև այն, որ Աֆղանստանի հետ սահմանի որոշ հատվածներ բարդ լեռնային տեղանքով է անցնում, դժվար է այդ խնդիրը միայնակ լուծել», – ասել է ՀԱՊԿ-ում Տաջիկստանի մշտական ներկայացուցիչ Հասան Սուլթանովը:

Տաջիկական կողմը նշել է, որ իրավիճակը պահանջում է ՀԱՊԿ-ի կողմից համարժեք արձագանք: Տաջիկստանը ՀԱՊԿ-ի երկրների օգնությանն է դիմել 2013 թվականին ընդունված «Տաջիկ-աֆղանական սահմանի ամրացման հարցում Տաջիկստանի Հանրապետությանն աջակցելու մասին» ՀԱՊԿ որոշման հիման վրա:

ՀԱՊԿ-ի՝ Հայաստանին ուղղված մերժումից հետո, ինչպե՞ս պետք է դիրքավորվի Հայաստանը, հարցին ի պատասխան, քաղաքագետ Ռոբերտ Ղևոնդյանը նկատեց․<Չեմ կարծում, թե Հայաստանը պետք է վետո դնի, այնուամենայնիվ  պետք է չեզոքություն ցույց տա ու որևէ կերպ չմասնակցի  այդ անվտանգության ապահովմանը, եթե գործընթացին գործուն միջոցներ կձեռնարկվեն։ Սակայն, մյուս կողմից, չպետք է խանգարի։ Եթե ՀԱՊԿ-ի մյուս անդամները կորոշեն, որ ցանկանում են մասնակցեն այդ գործընթացին, ռազմական օգնություն ցուցաբերել կամ քաղաքական հայտարարություններ անել, ապա Հայաստանը կարող է ուղղակի ձեռնպահ մնալ՝ առավել ևս, երբ այս հարցում Հայաստանի շահերը կոնկրետ չեն շոշափվում»,-«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց նա։

Ինչ վերաբերում է Հայաստանի ու Տաջիկստանի վերաբերյալ ՀԱՊԿ-ի դիրքորոշման տարբերությանը, Ղևոնդյանը նկատեց․«Տաջիկստանի մասով խնդիր կա ԱՊՀ սահմանների, Աֆղանստանի հետ սահմանն է, իսկ ՀԱՊԿ-ի գլխավոր ճարտարապետ Ռուսասատնը երբեք չի էլ թաքցրել, որ ՀԱՊԿ-ն իրականում ներկայացնում է ոչ թե անդամ երկրների շահերի պաշտպանության մի ինստիտուտ, այլ ավելի շուտ նախկին ԽՍՀՄ տարածքի  ինստիտուտ և այդ տարածքում Ռուսաստանի շահերի պաշտպանության ինստիտուտ։Եվ այ առումով էլ քանի որ այստեղ խնդիրը նախկին ԽՍՀՄ տարածքի կազմի մեջ մտնող պետությունների միջև է, ըստ Ռուսաստանի տրամաբանության՝ ՀԱՊԿ ներքին սահմաններ, այդ պատճառով էլ մեր դեպքում ՀԱՊԿ-ի դիրքորոշումն այսպիսին էր, իսկ այնտեղ ըստ իրենց դիրքորոշման՝ արտաքին սահման է և մոտեցումն այլ է»։

Ղևոնդյանի խոսքերով՝ եթե օրինակ Հայաստանը խնդիր ունենար Իրանի հետ, ապա ՀԱՊԿ-ի դիրքորոշումն արմատապես այլ կլիներ։

Քաղաքագետը չի բացառում, որ Հայաստանի հանդեպ կարող է լինել պարտադրանք՝ Տաջիկստանին որևէ կերպ աջակցելու համար․«Կախված է նրանից, թե Հայաստանն ինչքանով ներուժ կկարողանա հակադրվել այդ պարտադրանքին։Եթե կստացվի՝ շատ լավ, եթե ոչ, ստիպված ենք լինելու ենթարկվել»։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում