Thursday, 25 04 2024
17:17
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
«Խաղաղության խաչմերուկ»-ը Հայաստանի Հանրապետության տեսլականն է դեպի խաղաղություն. Ալեն Սիմոնյանը՝ Սիրիայի խորհրդարանի փոխխոսնակին
Միջազգային ճնշման բացակայությունը Ալիևին թույլ է տալիս սպառնալիք ստեղծել տարածաշրջանային կայունության համար. համահայկական միություն
Սուրեն Պապիկյանն ընդունել է Եվրոպայի խորհրդի Երևանի գրասենյակի ղեկավարի պատվիրակությանը
Մոսկվան սպասում է Փաշինյանին ԵԱՏՄ գագաթնաժողովում․ Օվերչուկ
Մենք Հայոց ցեղասպանությունը միշտ ընկալել ենք որպես մեր ցավն ու վիշտը․ Զախարովա
17:00
Ֆրանսիան վերահաստատում է իր աջակցությունը Հայաստանին․ Գաբրիել Ատալը ելույթ է ունեցել Ցեղասպանության տարելիցին նվիրված միջոցառմանը
16:50
ԱՄՆ-ն դուրս կբերի զորքերը Նիգերից
Օմսկի ձեռնարկություններից մեկում այրվել է նավթամթերքով լի երեք ցիստեռն
Հայոց ցեղասպանության մասին հիշողությունը վիրաբուժական միջոցներով ջնջել այլևս հնարավոր չէ
Ղազախստանում լրացուցիչ միջոցներ կձեռնարկեն հեղեղումների դեմ
Չկա արդարություն՝ չկա խաղաղություն. որքան հրաժարվենք մեր իրավունքներից, այնքան ավելի կնեղեն մեզ
16:09
Վարշավան պատրաստ է օգնել Կիևին՝ վերադարձնել Լեհաստանում գտնվող ուկրաինացիներին
Ցեղասպանությունը մեզ ուժ պետք է տա
15:50
ԵՄ-ում արգելվել են 10.000 եվրոյից ավել կանխիկ գործարքները
Ոստիկանները բերման ենթարկեցին քաղաքացուն
15:40
ԱՄՆ-ն հետ է մղել Եմենի հութիների գրոհներն Ադենի ծոցում գտնվող նավերի վրա
15:34
Եվրոպական խորհրդարանը ԵՄ-ին կոչ է անում կասեցնել Ադրբեջանի հետ ռազմավարական համագործակցությունն էներգետիկ ոլորտում
ՌԴ-ում ՀՀ դեսպանության մշակույթի կենտրոնում միջոցառում է կազմակերպվել՝ նվիրված Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
Զախարովան մեկնաբանել է Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները
15:20
Բլինքենը ժամանել է Պեկին
ՌԴ-ն հորդորում է Բաքվին և Երևանին մշակութային հուշարձանների պահպանության հարցը դարձնել երկկողմ բանակցությունների առարկա
ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելությունը հյուրընկալել է Ֆինլանդիայի դեսպանին և պատվավոր հյուպատոսին
Ովքե՞ր են գլխավորում խոշոր հարկատուների ցուցակը
Վահագն Աֆյանը հանդիպել է Հնդկաստանի ԱԳ նախարարի Արևմտյան ուղղության հարցերով նորանշանակ տեղակալ-քարտուղարի հետ
Հայաստանի իրավապահների կողմից ԱՄՆ-ին է հանձնվել հետախուզման մեջ գտնվող ԱՄՆ քաղաքացի
Իրանը զգուշացնում է Ադրբեջանին
14:50
Չինաստանն սպասարկում է Հյուսիսային Կորեայից Ռուսաստան զենքի առաքմամբ զբաղվող ռուսական նավը
Կանադայի ընդդիմադիր պահպանողական կուսակցության ղեկավար Պիեռ Պոլյևրի ուղերձը Հայոց Ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ
Նոյեմբերի 9-ի եռակողմ համաձայնագիրը որևէ մեկի կողմից դեռ չի չեղարկվել. Զախարովա

ԵՄ-ն չի բարձրաձայնում, բայց նկատում է, որ Հայաստանը գնում է դեպի ժողովրդավարություն

Եվրոպական Միությունը Հայաստանին կհատկացնի մինչև 2,6 մլրդ եվրո որպես օգնություն հաջորդ հինգ տարիների ընթացքում, ասվում է հուլիսի 2-ին Եվրոպական հանձնաժողովի հրապարակած աշխատանքային փաստաթղթում: «Վերականգնում, կայունություն և բարեփոխումներ» խորագրով ծրագրի համաձայն՝ ԵՄ-ն առաջիկա հինգ տարիների ընթացքում միլիարդավոր եվրոներ կհատկացնի Հայաստանի և հետխորհրդային հինգ այլ երկրների համար:

Եվրոպական հանձնաժողովի հաղորդագրության համաձայն՝ ծրագիրն «ամրապնդվում է 2,3 միլիարդ եվրոյի տնտեսական և ներդրումային պլանով [մոտ 2,7 միլիարդ դոլար]․․․ մինչև 17 միլիարդ եվրո [մոտ 20 միլիարդ դոլար] հավաքագրելու հնարավորությամբ՝ պետական և մասնավոր ներդրումների համար»։

Օգնության առաջարկը բխում է ԵՄ Արևելյան գործընկերության նախաձեռնությունից, որը միավորում է ԵՄ-ին և նրա 27 անդամ պետություններին հետխորհրդային վեց հանրապետությունների հետ՝ մասնակից երկրների միջև «քաղաքական և տնտեսական հարաբերությունների ամրապնդման և խորացման» նպատակով: Արևելյան գործընկերությունը պաշտոնապես ներառում է Հայաստանը, Ադրբեջանը, Բելառուսը, Վրաստանը, Մոլդովան և Ուկրաինան: Բելառուսը, սակայն, անցյալ ամիս հայտարարել է, որ կդադարեցնի իր մասնակցությունը նախաձեռնությանը մի քանի շաբաթ անց այն բանից հետո, երբ Բրյուսելը խիստ պատժամիջոցներ սահմանեց Մինսկի նկատմամբ:

Քաղաքագետ Արմեն Վարդանյանի կարծիքով՝ որպեսզի Եվրամիության մտադրությունը դառնա որոշում, Հայաստանը պետք է անշեղորեն գնա ժողովրդավարացման ճանապարհով ու չնահանջի այդ ճանապարհից․«Լայն թափով լուրջ բարեփոխումներ պետք է իրականացվեն, որպեսզի Եվրամիության մոտ շարունակի մեծ արժեք ունենա։ Նույնիսկ այն պայմաններում, երբ Հայաստանը զգալիորեն կորցրել է իր ինքնիշխանությունը, թուլացել, Ռուսաստանից կախվածությունը ավելի է մեծացել, նույնիսկ այս պայմաններում Եվրամիությունը ձեռք չի քաշել Հայաստանից ու մենք տեսնում ենք, որ այսպիսի մեծ, աննախադեպ չափի ֆինանսական օգնություն է նախատեսում տրամադրել Հայաստանին»,-«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց նա։

Վարդանյանը նկատեց՝ այսպիսի մեծ ծավալների ֆինանսական օժանդակություն դեռ Հայաստանին չի հատկացվել Բրյուսելի կողմից։ Ըստ նրա՝ ուշագրավ է, որ Վրաստանը՝ որպես Եվրամիության հետ Ասոցացման պայմանագիր ստորագրած երկիր, որը մշտապես առաջամարտիկներից է եղել ԵՄ-ի կողմից ստացվող ֆինանսական օժանդակության առումով, ավելի քիչ գումար է ստանալու, քան Հայաստանը։ Ակնհայտ է, որ արևմուտքը Հայաստանից ձեռքերը չի լվացել ու մենք պետք է լայն թափով գնանք բարեփոխումների, ժողովրդավարացման ճանապարհով»։

Արդյոք Ռուսաստանը կարող է խոչընդոտ լինել այս գործընթացին, հարցին ի պատասխան մեր զրուցակիցն ասաց․«Ուղղակի խոչընդոտ չի լինի, որովհետև ոխսքը ֆինանսական հատկացումների մասին է։ Այնպես չէ, որ խոսք է գնում Ռուսաստանին փոխարինելու մասին։ Պարզապես սա ֆինանսական օգնություն է ու Ռուսաստանի շահերին ուղղակիորեն հարված չկա։ Չի բացառվում նաև, որ Ռուսաստանն իր արբանյակների միջոցով այստեղ փորձի լարվածություն ստեղծել, այնպես անել, որ Հայաստանը հետնահանջ կատարի ժողովրդավարացման գործընթացից , գնա Բելառուսի ճանապարհով։ Բայց իշխանությունները գոնե այս հարցում պետք է վճռական ու հաստատակամ լինեն ու չտրվեն որևէ սադրանքի ու անշեղորեն կատարեն այն բոլոր պահանջները, որ նախանշված են Եվրամիության կողմից»։

Արմեն Վարդանյանը չի կարծում, թե Հայաստանը արտաքին քաղաքականության մեջ դիվերսիֆիկացման փորձեր է կատարում․«Այժմ մենք այնքան մեծ կախվածություն ենք ձեռք բերել Ռուսաստանից, որ ես կասկածում եմ, որ Հայաստանի որևէ իշխանություն կկարողանար այս պահին կտրուկ շրջադարձ կատարել արտաքին քաղաքականության մեջ։ Այստեղ հարցն այլ է՝ հայաստանը պետք է արագ վերականգնի իր տնտեսությունը, որովհետև եթե դու չունես տնտեսություն, չունես նաև ուժեղ բանակ։ Ըստ այդմ՝ դու ոչ թե գործոն ես, այլ գործիք։ Այդ պատճառով այս պահին պետք է կենտրոնանանք բարեփոխումների ու ժողովրդավարացման առաջ մղման ճանապարհով։ Բաներ կա, որ իշխանությունները դանդաղ են անում, որոշ բաներ՝ անհաջող։ Բայց որոշակի գործողություններ արվում են, եթե չարվեն՝ վստահ եմ՝ Եվրամիության կողմից այսպիսի մեծ գումարներ չէին հատկացվի։ Շատ բարեփոխումներ տորպեդահարվեցին, որոշները ճիշտ չարվեցին, բայց ամեն դեպքում այդ հաստատակամությունը կա՝ գնալ ժողովրդավարացման ճանապարհով, ավելի բարեփոխել երկիրն ու ենթարկվել բարեփոխումների։ Այս միտումը ես տեսնում եմ»։

Խոսել Արևելյան գործընկերությունում Հայաստանի դիրքերի մասին, Արմեն Վարդանյանը նկատեց՝ Հայաստանն ավելի լավ դիրքում է, քան Ադրբեջանը, եթե նայենք, օրինակ Ադրբեջանին հատկացվելիք գումարը, որը տաս անգամ զիջում է մեզ․«Ֆորմալ առումով ԱլԳ երկրները բաժանվում են երկու եռյակի՝ առաջատար եռյակը Մոլդովան, Ուկրաինան ու Վրաստանն են։ Եվ երկրորդ եռյակը՝ Հայաստան, Ադրբեջան, Բելառուս։ Մշտապես առաջին եռյակին ավելի մեծ օգնություն է տրվում։ Հիմա Մոլդովան մեզ գրեթե հավասար է, Վրաստանը մեզ զիջում է, իսկ Ուկրաինային քիչ ենք զիջում։ Թեև բառերով չի ասվում, բայց կա այն ըմբռնումը , որ Հայաստանն անշեղորեն գնում է դեպի ժողովրդավարացում։ Միգուցե դրա մասին բարձրաձայն չեն հայտարարում կողմերը, բայց երբ տեսնում ենք ԵՄ վերաբերմունքը՝ այսպիսի մեծ ֆինանսական օժանդակության տեսքով, ապա ակնհայտ է դառնում, որ Բրյուսելում կա ըմբռնում, որ Հայաստանն անշեղորեն կատարում է իր պարտավորություններն ու առաջ գնում»։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում