Friday, 29 03 2024
Առցանց անմաքս առևտրի շեմը նվազում է
Հորը բռնության ենթարկելու, հարևանի կնոջը սպանելու համար մեղադրվողը տեղափոխվել է հոգեկան առողջության կենտրոն
«National Geographic»-ը «գինու» շրջագայություն է իրականացրել Հայաստանում
Կաթնամթերքի արտադրամասի արտադրական գործունեության կասեցումը վերացվել է
«Երևանի ավտոբուս» ՓԲԸ տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել
ՍԱՏՄ-ն ներկայացրել է ձվի արտադրության և իրացման շուկայի վերահսկողության միջանկյալ արդյունքները
ՌԴ իշխանությունները հայտնել են Բելգորոդի երկնքում 15 թիրախ ոչնչացնելու մասին
12:30
ԱՄՆ կառավարությունը 60 մլն դոլար է հատկացրել փլուզված Բալթիմորի կամրջի վերակառուցման համար
12:15
Բելառուսներին այսօրվանից արգելված է անօդաչու թռչող սարքեր ունենալ
Լուրերի օրվա թողարկում 12։00
Մեքենան գլորվել է ձորը, վարորդը մահացել է
Լավրովի անփառունակ տապալումը
Փորձել են առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ ներկրել
11:45
Որքա՞ն տարածք են ռուսները գրավել այս տարի Ուկրաինայում
Հալեպի վրա Իսրայելի հարձակման հետևանքով զոհվել է 36 մարդ. Al Hadath
11:15
Ռուսական խոշոր հարձակումը կլինի մայիսի վերջին
Բեգլարյանը սպառնացել է նորակառույցի սեփականատերերին իր առանձնատուն բացվող տեսարանի համար
«Միրզոյանի հետ վերջին անգամ շփվել եմ Սկոպյեում․ մենք էինք նախաձեռնել այն». Լավրով
Հայաստանի և Ադրբեջանի խորհրդարանների ղեկավարներն առաջիկայում կրկին կհանդիպեն
«Հայկական ղեկավարությունը սկսում է արտահայտել այնպիսի գաղափարներ, որոնցով Փաշինյանը ձևավորել էր իր «Ելք» շարժումը». Լավրով
«Փաշինյանը միշտ մեզնից խնդրել է չմոռանալ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը». Լավրով
10:45
«Բրյուսելի հանդիպումը կկենտրոնանա Հայաստանի տնտեսական կայունության վրա». Միլլեր
«Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հաղորդումները Հայաստանում արգելափակվել են
Թումանյան փողոցում ծառի ճյուղն ընկել է էլեկտրական լարերի վրա
Սուրեն Պապիկյանը հետևել է «Բաղրամյան» զորավարժարանում անցկացված զորախաղերին
10:15
Նավթի գներն աճել են. 28-03-24
Լուրերի առավոտյան թողարկում 10:00
Քարաթափում Լանջազատ գյուղի մոտակայքում
Սյունիքի միջանցքի հարցը չլուծվեց՝ անցան Տավուշ. ռուս-ադրբեջանական նոր խաղեր
Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը փակ է

Այլընտրանքային ճանապարհներ ենք փնտրում այս վտանգավոր փոսից դուրս գալու համար

Օրերս ազդարարվեց նոր ձևավորվող ավագանու մասին, որի նպատակն է ներկայացնել համազգային նշանակության զարգացման նախագծեր և նպաստել դրանց կյանքի կոչմանը: Գիտակցելով, որ կան անհետաձգելի խնդիրներ, ավագանին իր գործունեությունը սկսում է նոր գաղափարներ և նախագծեր ներկայացնելով ավագանու համակարգող խորհրդի անունից։  Հայաստանը պետք է պնդի, որ ՄԱԿ-ը  (կամ Եվրախորհրդարանը)  հաշվի  առնելով նշված հանցագործությունները, նոր արբիտրաժային որոշում կայացնի կամ իր վերաբերմունքն արտահայտի հայ–ադրբեջանական սահմանի սահմանազատման վերաբերյալ։

Մասնավորապես, արբիտրաժային նոր որոշումը պետք է պատասխանի գլխավոր հարցին՝ կարո՞ղ է արդյոք Ադրբեջանը խոսել իր տարածքի օրինականության մասին (խոսել տարածքային ամբողջականության մասին), եթե այն ստեղծվել է ցեղասպանությունների արդյունքում, որոնք հանգեցրել են ժողովրդագրական փոփոխության: Արդյոք Ադրբեջանն իրավունք ունի՞ այլ երկրներից պահանջել ճանաչելու Լեռնային Ղարաբաղի հայկական ինքնավար մարզը որպես «Ադրբեջանի օրինական տարածք», եթե այդ մարզի ձևավորմանը հայերը ոչ մի մասնակցություն չեն ունեցել: (Ընդ որում ողջ աշխարհը գիտի, որ հազարամյակներով Արցախը գրեթե բացառապես բնակեցված է եղել հայերով և միայն 1920-ական թվականներին ժողովրդագրությունն այնտեղ փոխվել է թուրք-ադրբեջանական մի շարք ցեղասպանությունների հետևանքով, բոլշևիկների ռազմական և ֆինանսական աջակցությամբ)։ Այնուհետև պետք է հարցեր բարձրացնել սահմանների մասին։ Լեռնային Ղարաբաղի սահմանը բազմիցս վերաձևվվել է հենց Ադրբեջանի կողմից և բացառապես հայերով բնակեցված մի շարք տարածքներ դուրս են բերվել մարզի սահմաններից։ Կան նույնիսկ քարտեզներ, որտեղ Հայաստանը հարում է Լեռնային Ղարաբաղին (այն դեպքում, երբ այժմ կապն իրականացվում է Լաչինի միջանցքի միջոցով)։

«Ժողովրդավարական Հայրենիք» կուսակցության նախագահ Պետրոս Մակեյանը, որը նույնպես միացել է ավագանուն, «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց, որ հիմա Հայաստանը խորը փոսի մեջ է, և իրենք փորձում են այդ փոսից դուրս գալ՝ տարբեր մեխանիզմներ օգտագործելով։

«Ըտրական համակարգը չաշխատեց փաստորեն, և հիմա փորձում ենք այլընտրանքային ճանապարհներ գտնել»,-ասաց նա։

Նա նշեց, որ այս նախաձեռնությանը միացել են հանրային մարդիկ, նաև հայտնի կուսակցություններ։

«Այլընտրանքային ճանապարհներ ենք փնտրում այս վտանգավոր փոսից դուրս գալու համար։ Սա է հիմնական նպատակը։ Քանի որ իշխանությունները համարժեք չեն գնահատում ստեղծված իրավիճակը, իսկ Նիկոլ Փաշինյանի և Պուտինի հանդիպումից հասկացանք, որ Պուտինը, «լեգիտիմության» քողի տակ ամեն ինչ պարտադրելու է և ամեն ինչ ստանալու է թուրք-ադրբեջանա-ռուսական համատեղ դաշինքի համար։ Այն, ինչը մինչև հիմա չի հաջողվել Արևմուտքի միջամտությամբ, հիմա փորձում է Ռուսաստանը թուրքերին ու ադրբեջանցիներին սպասարկել Նիկոլի այս «լեգիտիմության» քողի տակ»,ճասաց նա։

Մակեյանը նշեց, որ այս նախաձեռնությանը միացել է, քանի որ նախաձեռնողները  հայտնի մարդիկ են, դիմել են իրեն, ինքն էլ բնականաբար միացել է, իր խոսքով, այս վտանգավոր զարգացումները կանխելու համար։ Իսկ թե ինչ կհաջողվի ավագանուն, Մակեյանը նշեց, որ կյանքը ցույց կտա։

 

 

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում