Wednesday, 24 04 2024
Թուրքիայի ԱԳՆ-ն մեղադրել է միջազգային հանրությանը ցեղասպանության հարցում կողմնակալ լինելու մեջ
Ոստիկանության օրինական պահանջը չկատարելու համար բերման է ենթարկվել 96 ցուցարար
ՀՀ ՄԻՊ-ն անդրադարձել է սահմանամերձ բնակավայրերի բնակիչների պաշտպանությանը
00:15
Վիեննայում տեղի է ունեցել հիշատակի միջոցառում
00:00
ՄԻԵԴ-ը և ՄԱԿ-ը երբևէ չեն վճռել, որ Հայաստանն օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը․ Եղիշե Կիրակոսյանը հակադարձել է Ադրբեջանի ներկայացուցչին
23:45
Չիլիի Պատգամավորների պալատը ապրիլի 24-ը հայտարարել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ազգային օր
23:30
ԱՄՆ սենատորի կարծիքով՝ «Այլևս երբեք»-ը պարզապես դատարկ խոսքեր չեն կարող լինել
ՀԱՊԿ-ը անցել է անթաքույց սպառնալիքների
Գերեզմանատան մոտ պայթյուն է տեղի ունեցել․ փրկարարները պայթյունի վայրից հայտնաբերել են տղամարդու դի
Ինքնասպանություն գործած նորատուսցու որդուն սպանել էին 2019թ.
«Հայրենասե՞ր», թե՞ «խուլիգան». Տավուշում թեժ է եղել
ՄԱԿ-ի բանաձևերում ՀՀ-ն չի ճանաչվել օկուպանտ. Ադրբեջանը կեղծում է. Եղիշե Կիրակոսյան
Ինչպես խուսափել ցեղասպանության ռիսկից. կես-ճշմարտություններ՝ վարչապետի ուղերձում
Ինքնասպանություն գործած տղամարդը նախկինում ձերբակալվել է զոքանչին ծանր վնասվածք պատճառելու համար
Ռուսաստանը ապրում է անցյալի պատրանքների աշխարհում, Հայաստանը՝ չունի սեփական աշխարհի տեսլական
Արևմտյան Հայաստանից՝ Տավուշ. 109 տարի անց
Ադրբեջանի թուրքական ինքնությունը Միացյալ Նահանգներին մարտահրավե՞ր է
Ցեղասպանությունը փաստ է, բայց ոչ արգելք՝ հայ-թուրքական նոր հարաբերություւներում
Ադրբեջանի իրականացրածը էթնիկ զտում է և ցեղասպանության փորձ
Եվրոպական գերտերությունները անհամաձայնեցված միջամտություններով ուղղակի վտանգ ստեղծեցին հայ ժողովրդի ֆիզիկական գոյության համար
Բերման է ենթարկվել 13 քաղաքացի․ ՀՀ ՆԳՆ
21:30
«Կանադայում ապրիլը համարվում է Ցեղասպանության դատապարտման ամիս»․ Թրյուդո
21:20
Ֆրանսիական ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Բաքվի օդանավակայանում
21:10
Բայդենն ստորագրել է Ուկրաինային 61 միլիարդ դոլարի օժանդակության նախագիծը
Հայ-ադրբեջանական նոր «գիծ». ի՞նչ կապ ունի Բրիտանիան
Թուրքիան այլևս առևտուր չի անում Իսրայելի հետ. Էրդողան
20:40
Հայոց ցեղասպանության ճանաչումը և ղարաբաղյան հակամարտությունը միմյանց բացառող իրադարձություններ չեն․ The Boston Globe
20:20
Բրյուսելում հարգել են Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակը
20:10
Շվեդիայի խորհրդարանի Շվեդիա-Հայաստան բարեկամության խումբը հայտարարություն է տարածել Հայոց ցեղասպանության տարելիցի առիթով
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն

Եթե անհրաժեշտ լինի, Հայաստանը պետք է կատարի ՀԱՊԿ-ում ստանձնած իր պարտավորությունները. Նորատ Տեր-Գրիգորյանց

Աֆղանական պատերազմի վետերան Նորատ Տեր-Գրիգորյանցը կարծում է, որ Ռուսաստանի Դաշնությունը և Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը (ՀԱՊԿ) անհրաժեշտության դեպքում անպայման պետք է միջամտեն Տաջիկստան-Աֆղանստան սահմանին ստեղծված իրավիճակին և պաշտպանեն ՀԱՊԿ անդամ Տաջիկստանի սահմանները Աֆղանստանում ամերիկյան զորքերի դուրսբերումից հետո առաջացած անկայունությունից: Իսկ եթե որոշում ընդունվի ռազմական օգնություն ցուցաբերել ՀԱՊԿ անդամ պետությանը՝ Հայաստանը, անկախ ամեն ինչից, պիտի կատարի ՀԱՊԿ-ի շրջանակներում իր ստանձնած պարտավորությունները: Տեր-Գրիգորյանցը մեկնաբանեց թեմային առնչվող հարցերը՝ հիշելով իր ռազմական փորձը Աֆղանստանում և ներկայիս աշխարհաքաղաքական իրավիճակը համեմատելով 1980-ականների շրջանի հետ:

«Հարձակումը Տաջիկստանի վրա նշանակում է հարձակում Ռուսաստանի վրա: Տաջիկական ուղղությամբ այժմ ամենաբարձր կարգի թշնամիներ են:

Նկատի ունեմ թե՛ թալիբներին և թե՛ «Իսլամական պետությանը»: Սա շատ լուրջ թշնամի է: Եվ եթե նրանք ներթափանցեն Տաջիկստան՝ հարվածը Ռուսաստանի թիկունքից անխուսափելի է», – ասաց գեներալը:

Անդրադառնալով հարցին, թե ի՞նչ դիրք պիտի բռնի Հայաստանը, եթե ՀԱՊԿ-ի շրջանակներում որոշվի ռազմական օգնություն ցույց տալ Տաջիկստանին, Նորատ Տեր-Գրիգորյանցը կարծիք հայտնեց, որ ինչ էլ լինի՝ Հայաստանը պետք է կատարի իր ստանձնած պարտավորությունները «առանց որևէ մեկից նեղանալու»:

«Եթե անհրաժեշտ լինի՝ Հայաստանը պետք է կատարի իր պարտավորությունները: Բայց, կարծում եմ, բանը դրան չի հասնի, քանի որ Տաջիկստանում հսկայական քանակով ռուսական զորքեր կան», – նշեց մեր զրուցակիցը:

Հուլիսի 5-ին Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռահմոնը որոշում է ստորագրել Աֆղանստանի հետ սահմանի պահպանության նպատակով պահեստազորի մոտ 20 հազար զինծառայողի մոբիլիզացնելու մասին:

Այս շաբաթ Տաջիկստանը պաշտոնապես դիմել է ՀԱՊԿ-ին՝ Աֆղանստանի հետ իր սահմանը պաշտպանելու հարցում օգնության համար:

Հուլիսի 7-ին ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ ՀԱՊԿ շրջանակներում Ռուսաստանի ստանձնած պարտավորությունները ուժի մեջ են: Նա ասել է, որ Մոսկվան ուշադրությամբ հետևում է Աֆղանստանում տեղի ունեցող իրադարձություններին և պատրաստ է օգտագործել Տաջիկստանում գտնվող իր ռազմաբազայի հնարավորությունները՝ ՀԱՊԿ իր դաշնակիցների անվտանգությունն ապահովելու համար՝ կապված Աֆղանստանում տիրող իրավիճակի հետ:

Միջազգային մամուլը գրում է, որ ամերիկյան զորքերի՝ Աֆղանստանից դուրս գալուց հետո «Թալիբան» ահաբեկչական խմբավորման զինյալները նորանոր տարածքներ են նվաճում երկրի հյուսիսային շրջաններում՝ մոտենալով Տաջիկստանի հետ սահմանին: Իսկ սահմանամերձ բնակավայրերի խաղաղ բնակիչներն ու աֆղանական կառավարական բանակի սահմանապահները փախչում են Տաջիկստան՝ իսլամիստներից փրկվելու համար: Որոշ տեղեկություններով՝ Աֆղանստան-Տաջիկստան սահմանի ավելի քան 70 տոկոսն արդեն գտնվում է թալիբների վերահսկողության տակ:

Նորատ Տեր-Գրիգորյանցը մասնակցել է Աֆղանստանում մոջահեդների դեմ խորհրդային զորքերի վարած ռազմական գործողություններին: 1980 թվականին գերազանցությամբ ավարտելով ԽՍՀՄ Զինված ուժերի գլխավոր շտաբի ակադեմիան՝ գեներալ-մայոր Տեր-Գրիգորյանցը գործուղվում է Տաշքենդ՝ որպես Թուրքեստանյան ռազմական օկրուգի շտաբի պետի առաջին տեղակալ և նույն տարում ուղարկվում է Աֆղանստան, որտեղ խորհրդային բանակը ինտերնացիոնալ առաքելություն էր իրականացնում Աֆղանստանի կառավարության խնդրանքով: Տեր-Գրիգորյանցը նախ նշանակվել է Քաբուլում տեղակայված օպերատիվ խմբի ղեկավար, իսկ 1981-83 թթ.-ին եղել է Աֆղանստանում տեղակայված խորհրդային 40-րդ բանակի շտաբի պետ՝ հրամանատար առաջին տեղակալ: Հայազգի տաղանդավոր զինվորականի հրամանատարությամբ են Աֆղանստանում իրականացվել մի շարք փայլուն օպերացիաների, այդ թվում՝ հետագայում դասագրքային դարձած Փանջշերյան օպերացիան Ահմադ Շահի զինյալ ջոկատների դեմ:

Մինչև 1991 թ. վերջերը ծառայելով ԽՍՀՄ ԶՈՒ Ցամաքային զորքերի գլխավոր շտաբի պետի տեղակալի պաշտոնում՝ 1992 թ. կեսերին գեներալ-լեյտենանտ Նորատ Տեր-Գրիգորյանցը Հայաստանի նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի կողմից հրավեր է ստացել գալու Հայաստան և կազմակերպելու նորաստեղծ հայկական պետության զինված ուժերի ձևավորումը: 1992 թ. օգոստոսի 10-ին Տեր-Գրիգորյանցը ՀՀ նախագահի հրամանով նշանակվվել է ՀՀ Զինված ուժերի հրամանատար, իսկ հետո՝ ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ (1992-1995 թթ.): 1993 թվականին նաև եղել է ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատարը: 4 տարի ծառայելով հայկական բանակում՝ 1995-ին գեներալը վերադարձել է Մոսկվա: Գեներալ-լեյտենան Նորատ Տեր-Գրիգորյանցը ՌԴ Զինված ուժերի ցամաքային զորքերի վետերանների խորհրդի պատվավոր նախագահն է: Ներկայումս բնակվում է Մոսկվայում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում