Լիտվան առաջին 500 մետր փշալարերն է անցկացրել Բելառուսի հետ սահմանին, որտեղից հունիսի սկզբին անօրինական միգրանտներ էին մուտք են գործել Բալթյան Հանրապետություններ: Այս մասին հայտնել է ինժեներական գումարտակի հրամանատար, փոխգնդապետ Պավելաս Էլկինասը։Հաղորդում է ՏԱՍՍ-ը։
Ըստ նրա, մետաղալարերը հնարավոր է հաղթահարել միայն հատուկ միջոցների ՝ մկրատի,կտրիչների, պայթուցիկների միջոցով: Մասնագետը հույս է հայտնել, որ դա կնվազեցնի անօրինական միգրանտների հոսքը:
Հուլիսի 7-ին, Լիտվայի վարչապետ Ինգրիդա Շիմոնիտեն հայտարարել էր, որ երկիրը պատ է կառուցելու Բելառուսի հետ սահմանին՝ անօրինական միգրացիան զսպելու համար: Դրանից հետո Շիմոնիտեն հայտարարել էր , որ այն պատված կլինի փշալարերով: