Ավստրիայի կանցլեր Սեբաստիան Կուրցը շաբաթ օրը հայտնել է, որ ինքն ու իր ընկերուհի Սյուզաննա Տիրը սպասում են իրենց առաջնեկին:
«Մենք շատ ուրախ և երախտապարտ ենք, որ շուտով երեք հոգի կլինենք: Ձեզ խնդրում եմ հասկանալ, որ մենք շարունակելու ենք մեր անձնական կյանքը պահել գաղտնի, ինչպես նախկինում», – գրել է Կուրցը ֆեյսբուքյան իր էջում ՝ հրապարակմանը կցելով ընտրյալի հետ լուսանկար:
Կանցլերի գրասենյակից հայտնել են, որ զույգի առաջնեկը կծնվի նոյեմբերի վերջին կամ դեկտեմբերի սկզբին: Հաղորդվում է, որ նրանք դեռ չգիտեն երեխայի սեռը:
Կուրցը, ով օգոստոսին կդառնա 35 տարեկան, և նրա 34-ամյա ընտրյալը երկար տարիներ միասին են, բայց մինչ օրս չեն օրինականացրել իրենց հարաբերությունները: