Friday, 19 04 2024
01:00
«G7-ին անհրաժեշտ է հնարամտություն և ճկունություն». Քեմերոն
00:45
Քենիայում վթարի է ենթարկվել ուղղաթիռ, որում գտնվել է երկրի պաշտպանության ուժերի պետը
00:30
Թեհրանի պատասխան գործողություններն ավարտվել են
00:15
ԱՄՆ-ն դեմ կքվեարկի ԱԽ առաջարկած բանաձևին
Սոչիի դատարանը կալանավորել է հումորիստ Ամիրան Գևորգյանի սպանության մեջ կասկածվողին
Քաշքշել, ոտքերով հարվածել և կոտրել են «Թաեքվենդոյի ֆեդերացիայի» նախագահի քիթը
Միակողմանի զիջումները դառնում են երկկողմանի՞. նոր սցենար է գործում
Երևանում ծեծի են ենթարկել բանկի կառավարչին և աշխատակցին
Ռուսները գնում են վերադառնալու համար. «Նոյեմբերի 9»-ի պատրվակը պետք է չեզոքացնել
Վթար, գազի արտահոսք. 29 հոգու մեղվի խայթոցից տեղափոխել են հիվանդանոց
ԵՄ դիտորդները մնացել են Մոսկվայի և Բաքվի կոկորդին
«Եկան, տվեցին, գնացին». ռուսական կողմը փորձում է լղոզել իր ձախողումը
Երևանից հստակ արձագանք ենք ակնկալում ԱՄՆ-ի և ԵՄ-ի հետ պայմանավորվածությունների մասին․ Զախարովա
«Ղարաբաղի հայերը պետք է վերադարձի հնարավորություն ունենան». Զախարովա
Տոբոլ գետի ջրի մակարդակը կրկին բարձրացել է. մի շարք բնակավայրերի բնակիչներ կտարհանվեն
Չզարմանաք, եթե ՌԴ բազան փոխարինվի ՆԱՏՕ-ի զորքով. Զախարովա
36 կգ. ոսկի, 293 մլն ռուբլի. ով է Ռուսաստանից ուղղորդել
23:30
Իրանը մտադիր է ամրապնդել Ռուսաստանի հետ ռազմական համագործակցությունը. դեսպան
ՀՀ ՄԻՊ-ը մասնակցել է Մարդու իրավունքների ազգային հաստատությունների եվրոպական ցանցի կառավարման խորհրդի առցանց նիստին
Թուրքիայում 5.6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
Ստոլտենբերգը հայտարարել է՝ ՆԱՏՕ-ն աշխատում է ավելի շատ հակաօդային պաշտպանության համակարգեր ուղարկել Ուկրաինա
Բաքուն բացեց Քյուրեջիքի գաղտնիքը. Ռուսաստանը հեռանում է, որ մնա՞ Ադրբեջանում
Սահմանազատումը սառեցվում է. վճռորոշ կլինեն արտաքին ազդակները
Գեբելսի մակարդակի պրոպագանդա է Վրաստանում
21:50
Արքայազն Ուիլյամը կնոջ մոտ քաղցկեղի ախտորոշումից հետո վերադարձել է հանրային պարտականությունների կատարմանը
«Գարդման-Շիրվան-Նախիջևան համահայկական միությունն անդրադարձել է Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպանի հետկանչին
Բերդկունքի ամրոցը կվերականգնվի և կվերածվի արգելոց-թանգարանի
Շարժվել Արևմուտք առանց Վրաստանի Հայաստանը չի կարող
21:10
Իտալիայի ոստիկանությունը ձերբակալել է ամենափնտրվող ամերիկացի հանցագործներից մեկին
Դավիթ Տոնոյանը կմնա կալանքի տակ

Եթե որոշ մարդիկ կարծում են, որ Ադրբեջանի ախորժակը փակվել է, որ Արցախով կարելի էր պրծնել՝ սխալվել են. Դավիթ Բաբայան

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է Արցախի արտգործնախարար Դավիթ Բաբայանը:

-Պարոն Բաբայան, Մոսկվա կատարած այցից հետո ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի հետ: Հանդիպման ընթացքում Փաշինյանը նշել է, որ մեր օրակարգում հարցերի հարցն է Արցախի կարգավիճակի ճշգրտումը: Ձեր կարծիքով այժմ կարգավիճակի հստակեցման ի՞նչ հնարավորություններ կան:

Մենք պետք է հստակ տարբերենք կարգավիճակն ու Արցախի ճանաչումը: Կա իդեալական տարբերակ, որ Արցախը ճանաչվի միջազգային հանրության կողմից որպես անկախ պետություն կամ մենք կարողանանք վերամիավորվել մայր Հայաստանին: Հաշվի առնելով  տարբեր գործընթացներ՝ այդ թվում նաև աշխարհաքաղաքական իրավիճակը, պարզ է, որ սա երկարատև գործընթաց է: Կա ավելի հրատապ խնդիր, որը մենք միշտ ընդգծում ենք ու դա փոփոխման ենթակա չէ: Մենք կարող ենք լինել անկախ պետություն, վերամիավորվել Հայաստանի Հանրապետության հետ, բայց երբեք չենք կարող լինել Ադրբեջանի կազմում: Սա ամենակարևոր, առանցքային գաղափարն է: Միջազգային հանրությունն ու տարբեր երկրներ պետք է սա շատ լավ հասկանան: Եթե ինչ-որ մեկը մտածում է, որ այդպիսով կարող է խնդիրը կարգավորվել՝ սխալվում է: Ադրբեջանն ինքն էլ այդ մասին խոսում է, ասում է՝ձեզ ինքնավարություն ենք տալու: Ես դա անհնար եմ համարում, որովհետև այդպիսով Արցախը վերածվելու է կա՛մ ռեզերվացիայի կա՛մ համակենտրոնացման ճամբարի: Այս պահի դրությամբ Արցախն ինքն իրեն չի կարողանալու պաշտպանել, ուստի լինելու է կա՛մ կոտորած կա՛մ ազգովի մարդիկ պետք է դուրս գան: Սա խնդրի լուծում չէ ու մեզ համար անընդունելի է Ադրբեջանի կազմում ցանկացած տարբերակ:Հասկանալով իրավիճակն ու աշխարհաքաղաքական բարդությունները մենք մեր ճանապարհով ընթանալու ենք՝ այսինքն ինքնակառավարվող, անկախ երկիր ենք, բայց միջազգային ճանաչումը դեռևս ժամանակի խնդիր է, որին մենք ձգտելու ենք:

-Ռուսաստանը ստորագրված եռակողմ հայտարարությունից հետո մի քանի անգամ տարբեր մակարդակներով նշել է, որ կարգավիճակի հարցն ապագայի խնդիր է: Կարծում եք այժմ մոտեցման փոփոխությո՞ւնն է եղել:

-Իրենք շատ լավ պատկերացնում են, թե ինչպիսի բարդ խնդիր է: Եվ ոչ միայն իրենք, հարցին ծանոթ ցանկացած մասնագետ կամ երկիր շատ լավ է պատկերացնում, թե դա ինչ բարդ խնդիր է:Դրա համար էլ Ռուսաստանի նախագահն ասաց, որ հարցն ապագայում պետք է լուծվի, բարդ  խնդիր է: Փաստորեն ասաց՝ հարցը կա, կարգավիճակի խնդիրն օրակարգում է, բայց հաշվի առնելով բարդությունները՝ ապագայի խնդիր է: Մենք էլ ենք  նույն բանը տարիներ շարունակ ասել, որովհետև միջազգային հարաբերությունները, դժբախտաբար, չեն առաջնորդվում միայն պատմական արդարության սկզբունքով, առաջնորդվում են աշխարհաքաղաքականությամբ ու մենք դա տեսնում ենք: Մենք տեսնում ենք, թե քանի երկիր է այժմ լծված Ադրբեջանի, այսպես կոչված, գրավված տարածքների կառուցմանը, բա ինչո՞ւ են որոշ մարդիկ պապանձվել ու չեն խոսում: Պետք է շատ իրատես  լինենք: Անթույլատրելի է վիրտուալ կյանքով ապրելն ու առավել ևս միամիտ, ապուշ  լինելը: Այդ պարագայում վերջնականապես կործանվելու ենք:

-ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան հայտարարել է, որ հայ-ադրբեջանական սահմանի խնդիրն ուղղակի առնչություն չունի ղարաբաղյան հակամարտության հետ: Կիսու՞մ եք այս մոտեցումը, թե՞ համարում եք, որ սա ուղղակի հետևանք էր Ղարաբաղում մեր կրած պարտությանը և որ Ադրբեջանի ախորժակը հենց դրանից բացվեց:

-Նայած ինչ  գործընթացներ ենք դիտարկում Սյունիքում:Եթե տեղում ինչ-որ սադրանքներ են Ադրբեջանի կողմից, դա ուղղակիորեն չի առնչվում Ղարաբաղի հետ:Բայց մենք տեսնում ենք, թե ինչ է կատարվում Ադրբեջանում, ինչ քաղաքականություն է վարում: Անթույլատրելի է այս ամենը չնկատելը: Օրինակ՝  նախկինում եղել է տաս տնտեսական շրջան, հիմա դարձրել են՝ տասնչորսը, ռեֆորմներ են արել: Ստեղծել են արևելյան Զանգեզուրի տնտեսական շրջան: Ի՞նչ է սա նշանակում: Եթե որոշ մարդիկ կարծում են, որ Ադրբեջանի ախորժակը փակվել է, որ Արցախով կարելի էր պրծնել՝ սխալվել են:Դժբախտաբար այդպիսի մարդիկ կան մեզ մոտ: Եթե  ստեղծում են արևելյան Զանգեզուրի տնտեսական շրջան, վաղը չի բացառվում, որ արևելյան Զանգեզուրի վիլայեթ ստեղծեն, դա էլ փաստորեն  կնշանակի, որ գոյություն ունի արևմտյան Զանգեզուր, որն օկուպացված է Հայաստանի կողմից: Իրենք չեն էլ թաքցնում, որ Զանգեզուրն իրենց հողն է:Բացի դրանից՝ այսպես կոչված Զանգեզուրի տնտեսական շրջանի մեջ ներառել են Քարվաճառը, որը պատմականորեն երբեք Զանգեզուր չէր: Եթե Զանգեզուրը հասնում էր Մռավից մինչև Արաքս, ուղիղ դեպի արևմուտք՝ Սևանի  լճից մինչև Մեղրի համարելու են արևմտյան Զանգեզուր, որը պետք է ազատագրվի: Ահա այսպիսի գործընթացներ են ընթանում: Տեսնու՞մ եք չէ՝ Արցախն ինչպիսի վահան էր  մայր Հայաստանի համար: Ադրբեջանը չի կանգնելու, մինչև մենք նրան համատեղ ուժերով չկանգնեցնենք՝ մեր եղբայրական երկրների ու նորմալ այլ երկրների հետ միասին: Սա  ոչ այլ ինչ է, քան աշխարհաքաղաքական նոր ճակատների պաշտոնական բացում:

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում