Friday, 19 04 2024
01:00
«G7-ին անհրաժեշտ է հնարամտություն և ճկունություն». Քեմերոն
00:45
Քենիայում վթարի է ենթարկվել ուղղաթիռ, որում գտնվել է երկրի պաշտպանության ուժերի պետը
00:30
Թեհրանի պատասխան գործողություններն ավարտվել են
00:15
ԱՄՆ-ն դեմ կքվեարկի ԱԽ առաջարկած բանաձևին
Սոչիի դատարանը կալանավորել է հումորիստ Ամիրան Գևորգյանի սպանության մեջ կասկածվողին
Քաշքշել, ոտքերով հարվածել և կոտրել են «Թաեքվենդոյի ֆեդերացիայի» նախագահի քիթը
Միակողմանի զիջումները դառնում են երկկողմանի՞. նոր սցենար է գործում
Երևանում ծեծի են ենթարկել բանկի կառավարչին և աշխատակցին
Ռուսները գնում են վերադառնալու համար. «Նոյեմբերի 9»-ի պատրվակը պետք է չեզոքացնել
Վթար, գազի արտահոսք. 29 հոգու մեղվի խայթոցից տեղափոխել են հիվանդանոց
ԵՄ դիտորդները մնացել են Մոսկվայի և Բաքվի կոկորդին
«Եկան, տվեցին, գնացին». ռուսական կողմը փորձում է լղոզել իր ձախողումը
Երևանից հստակ արձագանք ենք ակնկալում ԱՄՆ-ի և ԵՄ-ի հետ պայմանավորվածությունների մասին․ Զախարովա
«Ղարաբաղի հայերը պետք է վերադարձի հնարավորություն ունենան». Զախարովա
Տոբոլ գետի ջրի մակարդակը կրկին բարձրացել է. մի շարք բնակավայրերի բնակիչներ կտարհանվեն
Չզարմանաք, եթե ՌԴ բազան փոխարինվի ՆԱՏՕ-ի զորքով. Զախարովա
36 կգ. ոսկի, 293 մլն ռուբլի. ով է Ռուսաստանից ուղղորդել
23:30
Իրանը մտադիր է ամրապնդել Ռուսաստանի հետ ռազմական համագործակցությունը. դեսպան
ՀՀ ՄԻՊ-ը մասնակցել է Մարդու իրավունքների ազգային հաստատությունների եվրոպական ցանցի կառավարման խորհրդի առցանց նիստին
Թուրքիայում 5.6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
Ստոլտենբերգը հայտարարել է՝ ՆԱՏՕ-ն աշխատում է ավելի շատ հակաօդային պաշտպանության համակարգեր ուղարկել Ուկրաինա
Բաքուն բացեց Քյուրեջիքի գաղտնիքը. Ռուսաստանը հեռանում է, որ մնա՞ Ադրբեջանում
Սահմանազատումը սառեցվում է. վճռորոշ կլինեն արտաքին ազդակները
Գեբելսի մակարդակի պրոպագանդա է Վրաստանում
21:50
Արքայազն Ուիլյամը կնոջ մոտ քաղցկեղի ախտորոշումից հետո վերադարձել է հանրային պարտականությունների կատարմանը
«Գարդման-Շիրվան-Նախիջևան համահայկական միությունն անդրադարձել է Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպանի հետկանչին
Բերդկունքի ամրոցը կվերականգնվի և կվերածվի արգելոց-թանգարանի
Շարժվել Արևմուտք առանց Վրաստանի Հայաստանը չի կարող
21:10
Իտալիայի ոստիկանությունը ձերբակալել է ամենափնտրվող ամերիկացի հանցագործներից մեկին
Դավիթ Տոնոյանը կմնա կալանքի տակ

Հայ-ադրբեջանական սահմանին ՌԴ սահմանապահների տեղակայման համար որևէ իրավական հիմք գոյություն չունի

«Այս պահի դրությամբ հայ-ադրբեջանական սահմանին Ռուսաստանի դաշնության սահմանապահների տեղակայման համար որևէ իրավական հիմք գոյություն չունի»,-«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ նախագահ Դանիել Իոաննիսյանը։

Հիշեցնենք, որ այսօր Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը ասուլիսի ժամանակ հայտարարել էր, որ ռուս զինվորականների մի մասն արդեն Գեղարքունիքի մարզում է, որոշակի փուլից հետո նրանք կտեղակայվեն սահմանի երկայնքով, ինչից հետո ճշգրտումներ կարվեն։ «Համատեղ պրոցես է գնում, որի արդյունքում ռուսական կողմի գործընկերները՝ զինվորականները, նրանց մի մասը արդեն մարզում են, և որոշակի փուլից հետո արդեն նրանք կտեղակայվեն սահմանի երկայնքով, հայ և արդբեջանական զինված ուժերը դուրս կբերվեն այդ հատվածներից, որից հետո մնացած բանակցային պրոցեսը կգնա և որոշակի հատվածներում ճշգրտումներ կարվեն», – ասել է Սանոսյանը։ Նա նաև տեղեկացրել է, որ բանակցությունները եռակողմ են՝ Հայաստան – Ռուսաստան – Ադրբեջան ձևաչափով: Բայց թե ռուս սահմանապահներ կտեղակայվեն սահմանի երկայնքով, մարզպետը հստակ ժամկետներ չի նշել, բայց ասել է, որ օրերի հարց է։ Սանոսյանը նաև հստակ չի ասել, թե ռուս սահմանապահները ժամանակավո՞ր են տեղակայվում հայ-ադրբեջանական սահմանին, թե ոչ։

ՀՀ-ում Ռուսաստանի դաշնության սահմանապահ զորքերի գործունեությունը, հիշեցնենք, կանոնակարգվում է 1992 թվականին ստորագրված երկկողմ պայմանագրով, որով սահմանվում է, որ ռուս սահմանապահների գործառույթները սահմանափակվում են Իրանի և Թուրքիայի սահմանների պաշտպանությամբ։ «Զվարթնոց օդակայանում իրենց տեղակայումը և այդտեղից դուրս չգալը, իսկ այժմ էլ հայ-ադրբեջանական սահմանին կանգնելը իրավական հիմնավորում չունի։ Կարելի է քննարկել նրանց այդտեղ տեղակայումը լավ է, թե վատ է, բայց արձանագրենք, որ գոնե իրավական չէ գործընթացը»,-ասաց Իոաննիսյանը՝ հավելելով, որ շատ խնդրահարույց է, որ գործընթացը ծավալվում է առանց իրավական հիմնավորումների. «Կարող է իրավիճակ լինել, երբ ինչ-որ մեկը ապօրինի հատի սահմանի այդ հատվածը և ռուս սահմանապահները բռնեն այդ քաղաքացուն, ապա նա կարող է գնա Մարդու իրավուքների եվրոպական դատարան և հարց բարձրացնի, թե ռուս սահմանապահները ի՞նչ գործ ունեն հայ-ադրբեջանական սահմանին, որ իրեն բռնել են ու իրեն ձերբակալելու փաստը կարող է ճանաչվել ապօրինի։ Սա պարզ օրինակ է, բայց ցույց է տալիս, որ եթե գործընթացն արվում է առանց իրավական հիմքերի, ապա խնդիրներ կարող են առաջանալ»,-ասաց մեր զրուցակիցը՝ հավելելով, որ կարելի է շատ արագ միջպետական պայմանագիր պատրաստել ու ստորագրել, բայց կարելի է նաև 1992 թվականի պայմանագիրը լրամշակել.«Երկու տարբերակն էլ կարելի է անել։ Տեխնիկական հարց է, թե որն է ավելի հեշտ։ Կարծում եմ՝ առավել հեշտ է 1992 թվականի պայմանագիրը լրամշակել»,-ասաց մեր զրուցակիցը։

Նույն խնդիրը առաջ է գալու նաև հայ-ադրբեջանական սահմանի Սյունիքի հատվածում, որտեղ ևս տեղակայվելու են ռուս սահմանապահներ։ Այդ նպատակով անգամ վերջերս կառավարության որոշմամբ անհատույց և անժամկետ հողատարածքներ հատկացվեցին ռուս սահմանապահներին, որպեսզի նրանց համար անհրաժեշտ պայմաններ կառուցվեն։ «Այո, Սյունիքում էլ նույն խնդիրն է։ Մարզը էական չէ, էական է, թե ռուս սահմանապահները որ երկրի հետ սահմանին են կանգնում։ Իրանի և Թուրքիայի հետ սահմանին այս պահին իրենց լինելն իրավաչափ է, նորմալ է, իսկ Ադրբեջանի հետ սահմանին իրավական որևէ կարգավորում չկա»,-եզրափակեց Իոաննիսյանը։

Լուսանկարը՝ Armeniasputnik-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում