Իրանում երկաթուղու համակարգչային համակարգի վրա հավանական կիբերհարձակման պատճառով գնացքների ժամանակացույցը կաթվածահար է եղել։ Այս մասին հայտնել է Սինհուան ՝ վկայակոչելով տեղական լրատվամիջոցները։
Fars գործակալության հաղորդմամբ՝ հարյուրավոր ուղերթներ հետաձգվել կամ չեղարկվել են, իսկ տոմսարկղերը, փոխադրումների էլեկտրոնային ծառայությունները դադարել են աշխատել։
Չի գործել նաև Իրանի երկաթուղային ընկերության պաշտոնական կայքը:
Հիշեցնենք, որ կիբերհարձակման պատճառով ուկրաինական նավատորմի կայքում նախօրեին հրապարակվել էին կեղծ հաղորդագրություններ ՝ կապված Sea Breeze 2021 զորավարժությունների հետ: