Thursday, 18 04 2024
01:00
«G7-ին անհրաժեշտ է հնարամտություն և ճկունություն». Քեմերոն
00:45
Քենիայում վթարի է ենթարկվել ուղղաթիռ, որում գտնվել է երկրի պաշտպանության ուժերի պետը
00:30
Թեհրանի պատասխան գործողություններն ավարտվել են
00:15
ԱՄՆ-ն դեմ կքվեարկի ԱԽ առաջարկած բանաձևին
Սոչիի դատարանը կալանավորել է հումորիստ Ամիրան Գևորգյանի սպանության մեջ կասկածվողին
Քաշքշել, ոտքերով հարվածել և կոտրել են «Թաեքվենդոյի ֆեդերացիայի» նախագահի քիթը
Միակողմանի զիջումները դառնում են երկկողմանի՞. նոր սցենար է գործում
Երևանում ծեծի են ենթարկել բանկի կառավարչին և աշխատակցին
Ռուսները գնում են վերադառնալու համար. «Նոյեմբերի 9»-ի պատրվակը պետք է չեզոքացնել
Վթար, գազի արտահոսք. 29 հոգու մեղվի խայթոցից տեղափոխել են հիվանդանոց
ԵՄ դիտորդները մնացել են Մոսկվայի և Բաքվի կոկորդին
«Եկան, տվեցին, գնացին». ռուսական կողմը փորձում է լղոզել իր ձախողումը
Երևանից հստակ արձագանք ենք ակնկալում ԱՄՆ-ի և ԵՄ-ի հետ պայմանավորվածությունների մասին․ Զախարովա
«Ղարաբաղի հայերը պետք է վերադարձի հնարավորություն ունենան». Զախարովա
Տոբոլ գետի ջրի մակարդակը կրկին բարձրացել է. մի շարք բնակավայրերի բնակիչներ կտարհանվեն
Չզարմանաք, եթե ՌԴ բազան փոխարինվի ՆԱՏՕ-ի զորքով. Զախարովա
36 կգ. ոսկի, 293 մլն ռուբլի. ով է Ռուսաստանից ուղղորդել
23:30
Իրանը մտադիր է ամրապնդել Ռուսաստանի հետ ռազմական համագործակցությունը. դեսպան
ՀՀ ՄԻՊ-ը մասնակցել է Մարդու իրավունքների ազգային հաստատությունների եվրոպական ցանցի կառավարման խորհրդի առցանց նիստին
Թուրքիայում 5.6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
Ստոլտենբերգը հայտարարել է՝ ՆԱՏՕ-ն աշխատում է ավելի շատ հակաօդային պաշտպանության համակարգեր ուղարկել Ուկրաինա
Բաքուն բացեց Քյուրեջիքի գաղտնիքը. Ռուսաստանը հեռանում է, որ մնա՞ Ադրբեջանում
Սահմանազատումը սառեցվում է. վճռորոշ կլինեն արտաքին ազդակները
Գեբելսի մակարդակի պրոպագանդա է Վրաստանում
21:50
Արքայազն Ուիլյամը կնոջ մոտ քաղցկեղի ախտորոշումից հետո վերադարձել է հանրային պարտականությունների կատարմանը
«Գարդման-Շիրվան-Նախիջևան համահայկական միությունն անդրադարձել է Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպանի հետկանչին
Բերդկունքի ամրոցը կվերականգնվի և կվերածվի արգելոց-թանգարանի
Շարժվել Արևմուտք առանց Վրաստանի Հայաստանը չի կարող
21:10
Իտալիայի ոստիկանությունը ձերբակալել է ամենափնտրվող ամերիկացի հանցագործներից մեկին
Դավիթ Տոնոյանը կմնա կալանքի տակ

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Եվրոպական հանձնաժողովի հարևանության և ընդլայնման հարցերով հանձնակատարին

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին երկրորդ ծայրագույն պատրիարք և Ամենայն հայոց կաթողիկոսը Մայր աթոռ Սուրբ Էջմիածնում հուլիսի 9-ին ընդունել է Եվրոպական հանձնաժողովի հարևանության և ընդլայնման հարցերով հանձնակատար Օլիվեր Վարհեիին՝ Եվրոպական Միության պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինի և ԵՄ-ում ՀՀ ներկայացուցչության ղեկավար Աննա Աղաջանյանի ուղեկցությամբ։ Մայր Աթոռի տեղեկատվական համակարգը տեղեկացնում է, որ ամենայն հայոց կաթողիկոսը ողջունեց Օլիվեր Վարհեի՝ տարածաշրջան այցի շրջանակներում ժամանումը Հայաստան՝ ընդգծելով, որ այս այցելությունը նոր խթան պիտի հաղորդի ԵՄ-Հայաստան հարաբերությունների զարգացմանը: Վեհափառ Հայրապետը նաև ողջունեց Եվրոպական հանձնաժողովի հարևանության և ընդլայնման հարցերով հանձնակատարի այցը Սուրբ Էջմիածին՝ դա նկատելով Հայոց Եկեղեցու կարևոր դերակատարության վկայություն։ Այս կապակցությամբ Նորին Սրբությունը նկատեց, որ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինն ակնկալում է Եվրոպական Միության հետ ընդհանուր հետաքրքրություն ներկայացնող հարցերի շուրջ առավել շոշափելի և գործնական գործակցություն:

Ամենայն Հայոց Կաթողիկոսն, ի դեմս հանձնակատարի, մասնավոր իր գնահատանքը հայտնեց Եվրոպական Միության կառույցներին անցնող տարիներին և հատկապես համավարակի շրջանում, արցախյան երկրորդ պատերազմի օրերին և հետպատերազմյա ժամանակահատվածում Հայաստանին և հայ ժողովրդին ցուցաբերված զորակցության և աջակցության համար:

Այնուհետև Հայաստան այցին անդրադարձավ Եվրոպական հանձնաժողովի հարևանության և ընդլայնման հարցերով հանձնակատար Օլիվեր Վարհեի՝ այդ շրջանակներում կարևորելով իր հանդիպումն Ամենայն Հայոց Հայրապետի հետ։ Պրն․ Վարհեին Նորին Սրբությանը ներկայացրեց այցի նպատակները, առ այսօր տարբեր ծրագրերի միջոցով Հայաստանին ցուցաբերված հումանիտար օգնությունը և առկա ճգնաժամի հաղթահարմանը, տարածաշրջանում կայունության ու խաղաղության ամրապնդմանը, տնտեսական զարգացմանն ուղղված ԵՄ ապագա ծրագրերը և առաջարկները։

Վերջինս խաղաղության հաստատման, ապագայի հանդեպ հույսի և հավատի զորացման հարցում կարևորեց գործակցությունը Հայոց Եկեղեցու հետ։

Զրույցի ընթացքում Ամենայն Հայոց Կաթողիկոսն մտահոգությամբ անդրադարձ կատարեց հետպատերազմյա իրավիճակին և առկա բազմաթիվ մարտահրավերներին՝ նաև հույս հայտնելով, որ ԵՄ կառույցների, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների և բարեկամ պետությունների աջակցությամբ արցախյան հիմնահարցը կստանա իր վերջնական կարգավորումը, ինչը կերաշխավորի արցախաբնակ հայորդիների անվտանգությունն ու ապահովությունը։

Ողջունելով ԵՄ պատրաստակամությունը տարբեր ներդրումային ծրագրերի միջոցով նպաստելու տարածաշրջանային հիմնախնդիրների լուծմանը՝ Վեհափառ հայրապետը ընդգծեց Հայաստանի և Արցախի առջև ծառացած ներկայիս մարտահրավերների շուտափույթ հաղթահարման կարևորությունը: Այս առիթով Նորին սրբությունը մասնավորապես անդրադարձավ Ադրբեջանում պահվող ռազմագերիների խնդրին, ապա իր մտահոգություններն արտահայտեց Հայաստանի սահմանների նկատմամբ կատարվող ոտնձգությունների, ինչպես նաև Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներում հայկական հոգևոր-մշակութային ժառանգության պահպանման, արձանագրված սրբապղծության, ավերման և պատմական պատկանելության կեղծման հարցերի առնչությամբ։ Հիշյալ հարցերի հաղթահարման և հայատյացության քարոզի դադարեցման գործում Վեհափառ հայրապետը մեծապես կարևորեց միջազգային հանրության դերակատարությունն ու կեցվածքը։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում