Saturday, 20 04 2024
Եթե Երևանը Արցախի էթնիկ զտման հարցով չդիմի ՄՔԴ, կդառնա Բաքվի հանցակիցը
Հատուկ տակտիկական ուսումնավարժություն՝ Սյունիքում
Ադրբեջանը կռվախնձոր է դառնում տարածաշրջանում՝ ինչպես Հայաստանը 2020-ին
10:09
Սա կարևոր քայլ է տևական և արժանապատիվ խաղաղության համաձայնագրի կնքման ճանապարհին. Բլինքեն
192 տոննա ոսկի է մտել Հայաստան. աննախադեպ են նաև արտահանման ծավալները
Սպասվում են տեղումներ
Արամ Սարգսյանի մտերիմին մեկ բուլդոզերի համար 700 հազար դոլար են տվել. «Հրապարակ»
Արցախի վերնախավը հավաքվել էր. «Հրապարակ»
Ալիեւը մեկնում է Մոսկվա. դրա՞ համար էր Տոկաեւը եկել Երեւան
Վահագն Հովակիմյանն ու ՄԻՊ-ը կգնան Ազգային ժողով. «Հրապարակ»
Նիկոլ Փաշինյանի հերթական նվերը Ադրբեջանին. «Հրապարակ»
Մինչեւ Տավուշի հողերի հանձնման հարցն էր լուծվում, Փաշինյանը բեմականացում էր վայելում. «Հրապարակ»
Թաթուլ Ասիլյանի տան վրա արձակված կրակոցի գործը օդից է կախված․ միակ կասկածյալի խափանման միջոցը փոխվել է. «Ժողովուրդ»
Որոնվող տղամարդը հայտնաբերվել է «Նահատակ» կոչվող հանդամասում
00:45
Տղամարդն ինքնահրկիզվել է Նյու Յորքի դատարանի շենքի մոտ` Թրամփի գործով լսումների ժամանակ
Մայրաքաղաքում բացօթյա առևտուրն արգելվում է
ՀՀ և Ադրբեջանի պայմանավորվածությունների կյանքի կոչումը կբերի խաղաղություն նաև ողջ տարածաշրջանում. պատգամավոր Գրիգորյան
00:12
«Սահմանազատման գործընթացի վերաբերյալ հուսադրող լուրեր կան»․ Կլաար
Գավառում մոր կողմից երեխային բռնության ենթարկելու գործը նախաքննության փուլում է
Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում ՃԵԿ խախտման Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ բոնուսը
Զառի դպրոցը «հազարապետ» Փաշինյանին հրավիրել է՝ դիտելու «Պապ թագավոր» ներկայացումը
«Սիրո սեղան». AMAA-ի «Հայասա» թատերախումբը փայլեց նորովի
Տավուշից ոչ մի միլիմետր չի հանձնվում. Լիլիթ Մինասյան
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Երևանը պնդում է՝ Մինսկի խումբ գոյություն ունի
Ռուսաստանի հեռանալով Երևանն ու Բաքուն կարողանում են պայմանավորվել
Մի՛ դարձրեք հնարավորությունը մամլիչ
Ավանակով գնացել է Կապան՝ գնումներ կատարելու և չի վերադարձել
Մահացել է ԵԱՀԿ ՄԽ ՌԴ առաջին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովը
Արամ Ա Վեհափառ Հայրապետն ընդունել է Միջազգային քրեական դատարանի առաջին դատախազ Լուիս Մորենո Օկամպոյին

ԱԺ-ից դուրս արդյունավետ և գործուն մարմին ձևավորելու համար անհրաժեշտ է ստեղծել ժողովրդավարական միևնույն արժեքային հենք ունեցող ուժերի հարթակ

Հանուն Հանրապետության կուսակցության ղեկավար մարմնի անդամ Արման Բաբաջանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

Շարունակում եմ մնալ իմ այն համոզման, որ վարչապետի առաջարկած արտախորհրդարանական ուժերի հարթակը չի կարող արդյունավետ գործող մարմին դառնալ։ Չափազանց կարևոր եմ համարում համագործակցությունը, նույն հարթակում գործելու հնարավորությունը բացառապես այն ուժերի հետ, որոնց հետ ունենք գաղափարական ընդհանրություն, Հայաստանի ապագայի, ժողովրդավարական հեռանկարի վերաբերյալ նույնական պատկերացում և ընկալում։

Արտախորհրդարանական որևէ հարթակի գլխավոր և առաջնահերթ առաքելությունը պետք է լինի մեր երկրի ժողովրդավարական ուղին և ինքնիշխանությունը երաշխավորող բոլոր ուղղություններով բարեփոխումների օրակարգն առաջ մղելը։

Ամենայն հարգանքով այս ձևաչափում ընդգրկված բոլոր քաղաքական գործիչների հանդեպ, բայց չենք կարող նույն սեղանի շուրջ քննարկումներ ծավալել այնպիսի ուժերի հետ, որոնց համար Հայաստանի պետականությունը, անկախությունը անքննելի արժեք չեն, ովքեր Հայաստանը միութենական պետության մաս դարձնելու անթաքույց ցանկություն են հայտնել, ովքեր վերջին ամիսներին Հայաստանի անվտանգության խնդիրները ներքին, ազգային ուժերով առողջացնելու փոխարեն Սյունիքում օտարերկրյա նոր ռազմաբազա հիմնելու քարոզով էին զբաղված, ում համար երկրում արմատական բարեփոխումների մասին պատկերացումները չեն ելնում Հայաստանի ժողովրդավարական և ինքնիշխան ապագան անշրջելի դարձնելու նպատակադրմամբ։

Մենք մնում ենք այն համոզման, որ Ազգային ժողովից դուրս արդյունավետ և գործուն մարմին ձևավորելու համար անհրաժեշտ է ստեղծել ժողովրդավարական միևնույն արժեքային հենք ունեցող ուժերի հարթակ, որը էապես կօգնի նաև արտահերթ վերջին ընտրությունների արդյունքում ձևախեղված քաղաքական դաշտի առողջացմանն ու դաշտի հավասարակշռմանը։

Միևնույն ժամանակ հաջողություն և արգասաբեր ընթացք եմ մաղթում վարչապետի հետ հանդիպմանն այսօր մասնակցած արտախորհրդարանական քաղաքական ուժերի առաջնորդներին՝ ստեղծվող նոր ձևաչափի/հարթակի առթիվ։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում