Մոսկվայում Հայաստանի վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի հետ հետընտրական առաջին հանդիպմանը ՌԴ նախագահ Պուտինը շնորհավորել է նրան խորհրդարանի ընտրությանը տարած հաղթանակի կապակցությամբ: «Կարծում եմ՝ դա կարևոր է բոլորի, նախ և առաջ Հայաստանի, հայ ժողովրդի համար՝ հաշվի առնելով այն սուր ու զգայուն հարցերը, որոնք պետք է լուծել, իսկ դրանք լուծել հնարավոր է միայն արդյունավետ աշխատանք ապահովելու միջոցով: Դրա համար շատ կարևոր է ունենալ ժողովրդի վստահությունը, և Դուք այն ունեք: Դա ցույց տվեցին ընտրությունների արդյունքները: Երկրի համար նման դժվարին պահերին դա ամենակարևորն է հետագա զարգացման համար, ուստի անկեղծորեն շնորհավորում եմ Ձեզ: Հուսով եմ այսօր կկարողանանք պաշտոնական և ոչ պաշտոնական՝ աշխատանքային ճաշի շուրջ խոսել բոլոր հարցերի վերաբերյալ, որոնք վերջին շրջանում մանրամասն քննարկել ենք և որոնք լուծման կարիք ունեն», ասել է Պուտինը: Նրա շնորհավորանքը հնչում է բավականին «չարագուշակ»: