Wednesday, 24 04 2024
00:58
Հայաստանի հավաքականն ընկերական խաղում զիջեց Չեխիային
00:54
Վրաստանի ֆուտբոլի ազգային թիմը Եվրոպայի առաջնության ուղեգիր նվաճեց
22:12
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը Երևանում զիջեց Կոսովոյին
14:53
2 ոսկե, 1 արծաթե, 1 բրոնզե մեդալներ. աշխարհի գավաթի արդյունքները
15:46
Ավելին կարող էի, կուղղեմ սխալներս. Եվրոպայի կրկնակի չեմպիոն Գոռ Սահակյան
15:44
Ուժերս հավաքեցի, կռիվ տվեցի ու առաջին տեղը գրավեցի. Ալեքսանդրա Գրիգորյան
15:42
Արեցի՝ ինչ կարող էի ու հաղթեցի. Եվրոպայի չեմպիոն Վարազդատ Լալայան
15:41
Չեմպիոնության ճանապարհը հեշտ չէր. Հակոբ Մկրտչյան
15:40
Մեդալի գույնը կապ չունի. կարողացա խոստումս պահել, բարձրացնել մեր դրոշը, Հռիփսիմե Խուրշուդյան
21:10
Զուռնա-դհոլով ու դափնիներով դիմավորեցին չեմպիոններին
16:11
Չեմպիոնության համար էի գնացել, հավատում էի, որ կհասնեմ. Արման Անդրեասյան
16:10
Նախ՝ ադրբեջանցի, հետո էլ՝ թուրք մրցակիցներին հաղթեց 10-0 հաշվով ու դարձավ Եվրոպայի քառակի չեմպիոն
Ինչպես գործարքի գնալ ռուսների հետ․ Մանրամասներ Սևիկյանի տրանսֆերից
300․000 եվրո` Ռուսաստանից գնալու համար․ Հայ ֆուտբոլիստի որոշման արժեքը․․․
Մխիթարյանի պատմական ցուցանիշը․ Հայ ֆուտբոլիստը` լավագույն հնգյակում
12:45
Հայաստանի ռեկորդն առանց աշխարհի չեմպիոնի
Լավագույն տղերքը վերադառնում են․ Ֆուտբոլը փրկելու առաջին քայլը․․․
Ռուսաստանի լավագույններն առանց ռուսների․ Ո՞վ կհաջորդի Զախարյանին
«Փյունիկի» պատասխանը ՀՖՖ-ին․ Արթուր Սողոմոնյանը կփոխի՞ որոշումը
Սպերցյանը՝ «Յուվենտուսի» դիտակետում․ Ե՞րբ կկայանա գործարքը
Տարվա գործարքը․ Նոր պայմաններ Հայաստանի լավագույն ֆուտբոլիստի համար
Հաղթել ենթախմբում․ Ինչ է սպասվում Հայաստանի հավաքականին 2024 թվականին
Հայաստան-Ալբանիա․ 2024 թ․ առաջին մեծ իրադարձությունը հայկական սպորտում
2023 թվականի Հայաստանի 10 ամենթանկ ֆուտբոլիստները
12:40
Պատական հաջողություն Երևանում․ 2023 թվականի ոսկե փայլատակումը հայկական սպորտում
12:40
+128 մեդալ․ Հայաստանի նոր ռեկորդը սպորտում
Ինչ է արել Պետրակովը Հայաստանի հավաքականի համար․ Թվեր և փաստեր
Ալեքսանդր Պետրակովը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն մարզիչ
Հենրիխ Մխիթարյանը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն ֆուտբոլիստ
ՀՖՖ-ի որոշումը Պետրակովի վերաբերյալ․ Գալիք տարվա մեր նպատակը․․․

13 տարի անց․ «Արարատի» ելույթը Հունգարիայում․․․

Եվրագավաթների 2021/2022 թթ․ մրցաշրջնում հայկական ակումբները նախօրեին անցկացրին առաջին հանդիպումները։ Հայաստանի չեմպիոն «Ալաշկերտը» հյորընկալվելիս ոչ-ոքի 2։2 խաղաց Ուելսի չեմպիոն «Կոնաս Կի Նոմադսի» հետ։ Վերջինս կիսասիրողական մակարդակի թիմ է և «Ալաշկերտն» ուներ հաղթելու իրական հնարավորություն։ «Ալաշկերտի» գլխավոր մարզիչ Ալեքսանդր Գրիգորյանը այս մրցավեճում Հայաստանի ազգային հավաքականի դարպասապահ Դավիթ Յուրչենկոյի փոխարեն հիմնական կազմում վստահել էր սերբ դարպասապահ Չանչարևիչին։ Վերջինիս երկու կոպիտ սխալների պատճառով «Ալաշկերտը» ձեռքից բաց թողեց հաղթանակը։ Այս թիմերի միջև պատասխան հանդիպումը կկայանա հուլիսի 14-ին Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում։ Եթե օբյեկտիվ գնահատենք «Ալաշկերտի» ելույթ Ուելսում, ապա այն պետք է որակենք ոչ բավարար։ Այո շատ է խոսվում խաղադաշտի վատ որակի մասին, բայց․․․։ Պատճառաբանություններ կարելի է շատ գտնել, ունենք այն ինչ ունենք։ Լիահույս ենք, որ երևանյան խաղում «Ալաշկերտի» դարպասը կպաշտպանի Յուրչենկոն և մեր թիմին կհաջողվի հաղթահարել որակավորման առաջին փուլի արգելքը։ Կոնֆերենցիաների լիգայում երեկ պայքարը սկսեցին Հայաստանի գավաթակիր Երևանի «Արարատը», փոխչեմպիոն «Նոան» և բրոնզե մեդալակիր «Ուրարտուն»։ Վերջինս հյուրընկալվելիս նվազագույն հաշվով զիջեց սլովենական «Մարիբորին»։ Ասել, որ «Ուրարտուն» թույլ խաղ ցուցադրեց, ճիշտ չի լինի։

Դաշտում ըստ էության հավասար պայքար էր, չնայած, որ «Մարիբորը» կարգով ավելի բարձ է։ Դրական արդյունքի հասնելու համար «Ուրարտուին» չբավարարեց թերևս գրոհների սրությունը։ Դաշտի տերերի ճնշումը ի վերջո ավարտվեց գոլով։ Վստահաբար կարող ենք ասել, որ երևանյան թիմը կարող է և ունի հնարավորություն պատասխան խաղում հաղթելու և շարունակելու պայքարը Կոնֆերենցիաների լիգայում։ Մեր փոխչեմպիոնը՝ «Նոան» «Հանրապետական» մարզադաշտում ծանր պայքարում 1։0 հաշվով առավելության հասավ ֆիննական «ԿուՊՍ»-ի նկատմամբ։ Տակտիկապես հայկական թիմը գերազանցեց մրցակցին ու չնայած հավասար պայքարին կարողացավ առավելության հասնել։ Մրցաշրջանի ավարտից հետո «Նոայում» տեղի են ունեցել մարզչական և կադրային փոփոխություններ։ Երակվա խաղում զգացնել էր տալիս խաղացվածության խնդիրը, որը կարծում ենք կարելի է շտկել։ Պատասխան խաղում «Նոայից» ակնկալում ենք դրական արդյունք։ Եվ վերջապես Երևանի «Արարատը» 13 տարվա ընդմիջումից հետո մասնակցելով եվրագավաթների մրցաշարին հասավ դրական արդյունքի։ Երեկ հայկական ամենատիտղոսակիր ակումբը հյուրընկալվելիս ոչ-ոքի 1։1 խաղաց հունգարական «Ֆեհերվարի» հետ։ Հայաստանի գավաթակրին բաժին է հասել թերևս ամենաուժեղ մրցակիցը, որի կազմում ելույթ են ունենում Հունգարիայի ազգային հավաքականի 5 ֆուտբոլիստներ։ Եթե հաշվի առնենք, որ «Արարատը» մրցաշրջանի ավարտից հետո զրկվել էր մի շարք առաջատար ֆուտբոլիստների ապա երեկվա մերոնց ելույթը պետք է որակենք գերազանց։ Առաջին կեսում երկու թիմերից յուրաքանչյուրը մի շարք հնարավորություններ ունեին բացելու հանդիպման հաշիվը, սակայն ի վերջո ընդմիջման գնացին զրոյական ոչ-ոքի հաշվով: Երկրորդ կեսում «Արարատն» ավելի ակտիվ սկսեց և առավել շատ էր տիրում նախաձեռնությանը: Բայց երբեմն «Ֆեհերվարը» սուր գրոհներ էր ունենում, սակայն իր տեղում էր «Արարատի» դարպասապահը` Երմակովը: 83-րդ րոպեին «Ֆեհերվարը» արագ հակագրոհեց և բացեց հանդիպման հաշիվը: Աչքի ընկավ Հայսթերը: Բայց «Արարատին» հաջողվեց խուսափել պարտությունից: Ավելացված րոպեին գոլի հեղինակ դարձավ Պոբուլիչը:

Ուշադրության է արժանի «Արարատի» կամային հատկություններն ու ֆիզիկական պատրաստվածությունը։ Հանդիպման վերջնամասում «Արարատը» ճնշում գործադրեց մրցակցի նկատմամբ և արժանիորեն հասավ հաջողության։Դժվար հանդիպում ստացվեց: Տղաները կարողացան մինչև վերջ պայքարել: 90 րոպեների ընթացքում մեծ պայքար էր գնում, անզիջում պայքար էր: Երկու թիմերն էլ գոլային շատ պահեր ունեին, բայց կարողացան օգտագործել մեկական պահ»,- հետխաղյա մամուլի ասուլիսում ասել է «Արարատի» գլխավոր մարզիչ Վարդան Բիչախչյանը: Նշենք, որ հանդիպումից առաջ բուքմեյքերները «Արարատի» հաղթանակը գնահատել էին 10, իսկ «Ֆեհերվարի» հաղթանակը՝ ընդամենը 1․2 գործակցով։ Կոնֆերանցիաների լիգայում ելույթ ունեցող մեր թիմերը պատասխան հանդիպումները կանցկացնեն հուլիսի 15-ին։

Նշենք, որ «Արարատը» «Ֆեհերվարին» հյուրընկալելու է, ոչ թե «Հանրապետական» մարզադաշտում որտեղ անց է կացնում տնային հանդիպումները այլ Գյումրիի Քաղաքային մարզդաշտում։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում