Ֆուտբոլի Եվրոպայի Կոնֆերենցիաների լիգայի որակավորման առաջին փուլում Հայաստանի փոխչեմպիոն «Նոա»-ն մրցեց ֆիննական ԿուՊՍ-ի հետ:
Երևանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում կայացած խաղի մեկնարկում թիմերը փոխանակվում էին գրոհներով: ԿուՊՍ-ն առավել շատ էր տիրում գնդակին ու նախաձեռնության: «Նոա»-ն երբեմն արագ հակագրոհում էր:
Երկրորդ կեսն առավել ակտիվ սկսեց «Նոա»-ն և նույնիսկ մի քանի հնարավորություն ուներ բացելու հանդիպման հաշիվը: Իրար հաջորդող գրոհների վերջնամասում հստակություն չկար: Հայաստանի փոխչեմպիոնը կարողացավ բեկել հանդիպման ընթացքը 76-րդ րոպեին` ԿուՊՍ-ի կազմում ինքնագոլի դարձավ Անդրեյ Պոպովիչը: Ի վերջո հայկական Պրեմիեր լիգայի փոխչեմպիոնն առաջին հաղթանակը տոնեց նոր մրցաշարի անդրանիկ տուրում` «Նոա»-ԿուՊՍ 1:0:
Թիմերի պատասխան հանդիպումը կկայանա մեկ շաբաթ անց` հուլիսի 15-ին Ֆինլանդիայում: