ՍԴ դիմաց մեր հավաքը նախազգուշական է․ ցույց տալու, որ ժողովրդի իշխանությունը որբի գլուխ չէ: Այս մասին «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց Հանուն Հանրապետության կուսակցության ղեկավար մարմնի անդամ Արման Բաբաջանյանը: Բաբաջանյանի կարծիքով՝ ՍԴ այս կազմը ունակ է ցանկացած ոտնձգության ժողովրդի իշխանության նկատմամբ:
Հանուն Հանրապետության կուսակցության անդամ, իրավաբան Արտաշես Խալաթյանը կարծում է, որ ՍԴ դիմելով «Հայաստան» և «Պատիվ ունեմ» դաշինքները դիմել են իրենք իրենց դեմ․ «Այդ ուժերի ՍԴ դիմումը մի նպատակ ունի՝ քաղաքական լարումներ ու ցնցումներ»:
Հանուն Հանրապետության կուսակցության մեկ այլ անդամ Ռուբեն Մեհրաբյանն էլ ավելացրեց՝ ՍԴ-ն այս հարցը փակելու համար վերջին ատյանն է: