Խորհրդարանում առողջ ու կառուցողական ընդդիմութուն չունենք, այն իր հետևանքն է թողնելու հասարակության վրա: Այս մասին «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց հրապարակախոս Վասակ Դարբինյանը՝ ավելացնելով, որ խորհրդարանում անցած ընդդիմությունն ունի «ոսկե այծիկի» ագահություն:
Դարբինյանի կարծիքով՝ չնայած չարագուշակ կանխատեսումներին՝ հասարակությունը իր մեջ ուժ գտավ և դուրս եկավ ճգնաժամից․ «Հայաստանում շատերի մոտ իրականության զգացումն է կորում: Իշխանության մոտ անփորձություն է, դաժան պարտությունից հետո գուցե կվերանայի իր մոտեցումները»: